Աննա Արևշատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աննա Արևշատյան (այլ կիրառումներ)
Աննա Արևշատյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1951(1951-11-07) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր (2000)
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ԾնողներՍեն Արևշատյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Աննա Սենի Արևշատյան (1951, նոյեմբերի 7, Երևան), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (2007 թ.ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013 թ.)[1]։

Սեն Արևշատյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Արևշատյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի և գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյանի ընտանիքում: Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, 1970-1975 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը և ստացել «երաժշտագետի» որակավորում։ 1976 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում[2], նախ եղել է լաբորանտ (1976-1980 թթ.), ապա՝ կրտսեր գիտաշխատող (1980-1986 թթ.): 1992 թվականից՝ Հոգևոր երաժշտության թեմատիկ խմբի ղեկավար, 1993-2001 թվականներին՝ Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 2000 թվականից՝ Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի բաժնի վարիչ։ 1990 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնախմբի միջազգային երաժշտական խորհրդի գլխավոր քարտուղարն է[3]։ 2002 թվականին դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ հիմնադրել է «Մանրուսում» միջազգային երաժշտագիտական ժողովածուն, հանդիսանում է դրա կազմողն ու պատասխանատու խմբագիրը: 2016 թվականի դրությամբ հրատարակվել է ժողովածուի չորս հատոր (2002 թ., 2005 թ., 2009 թ., 2013 թ.): 2006 թվականին Աննա Արևշատյանն ընտրվել է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB) անդամ, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների Հայաստանի ազգային կոմիտեի գիտական քարտուղար[4]:

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան հոգևոր երգարվեստին։ Կազմել է գիտական հոդվածների ժողովածուներ, «Մանրուսում» տարեգիրքը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Աննա Արևշատյանը պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ ««Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան և նույն թվականից եղել է գիտաշխատող, 1992-2005 թթ. ղեկավարել է «Հայ միջնադարյան հոգևոր երաժշտության հուշարձաններ» թեմատիկ խումբը: 1999 թվականին դարձել է ավագ գիտաշխատող: 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնությունները» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: 2007 թվականին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է արվեստագիտության պրոֆեսորի գիտական կոչում[4]:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Արևշատյանը 1990 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ վարելով «Հայ հոգևոր երաժշտության պատմություն և տեսություն» առարկայի հատուկ դասընթացը, 2008 թվականից` նաև մագիստրատուրայում` «Գիտական ուսումնասիրության հիմունքներ» և «Երաժշտական գիտության արդի հիմնախնդիրները» առարկաները, որոնց ծրագրերը մշակել է հենց ինքը: Արևշատյանը Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ է, բազմիցս ղեկավարել է պետական ավարտական քննական հանձնաժողովի աշխատանքները[4]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության անդամ, 2012 թ.
  • Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ, 2015 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991 թ.
  • Հայ միջնադարյան «ձայնից» մեկնություններ, Ե., 2003 թ.
  • Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում, Ե., 2013 թ.[5]
  • Անիի երաժշտական մշակույթը, Ե., 2014 թ.[6]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ամիրաղյան, Ա. Արևշատյան. Գրիգոր Մագիստրոսը՝ շարականագիր և գեղագետ.– ՊԲՀ, -3, 2015 թ., էջ 299:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]