Աննա Աթկինս
Աննա Աթկինս անգլ.՝ Anna Atkins | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1799[1][2][3][…] Tonbridge, Թոնբրիջ էնդ Մոլինգ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4] |
Մահացել է | հունիսի 9, 1871[2][5][6][…] (72 տարեկան) Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարազարդող, բուսաբան, գրող և botanical collector |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն[1] |
Անդամակցություն | Botanical Society of Britain and Ireland? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Հայր | John George Children?[1] |
![]() |
Աննա Աթկինս (անգլ.՝ Anna Atkins, մարտի 16, 1799[1][2][3][…], Tonbridge, Թոնբրիջ էնդ Մոլինգ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4] - հունիսի 9, 1871[2][5][6][…], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գիտնական, բնապահպան և նկարազարդող, առաջին կին լուսանկարիչներից մեկը։ Աննա Աթկինսը առաջինն է եղել, ով հրատարակել է գիրք, որը պատկերված էր բացառապես լուսանկարներով։
Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Աթկինսը միակ զավակն էր Թագավորական գիտական ընկերության անդամ, գիտնական Ջոն Ջորջ Չիլդրենի ընտանիքի, որը հիմնականում զբաղվում էր քիմիայի, հանքաբանության և կենդանաբանության բնագավառներով, և որի անունով են կոչվում չիլդրենիտ ապարը և Antaresia childreni տեսակի պիթոնները։ Աղջկա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Աթկինսը ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և նկարչական տարբեր տեխնիկաներ (օրինակ՝ վիմագրություն)։ 1823 թվականին նա հոր համար ստեղծել է 200 նկարազարդում, Ջան Բատիստ Լամարկի ստեղծագործություններից մեկի թարգմանության համար։ 1825 թվականին Ա. Չիլդրենը ամուսնանացել է մեծ հողատիրոջ՝ Ջոն Պ. Աթկինսի հետ։ Այս ամուսնությունից նա երեխաներ չի ունեցել։
Աննան և նրա հայրը ընկերություն էին անում ֆիզիկոս, պրն. Ջոն Հերշելի հետ, ով 1839 թվականին բացահայտել է ցիանոտիպի լուսանկարչական ֆոտոտեխնիկան։ Մեկ տարվա ընթացքում Աննային հաջողվել է հիանալի տիրապետել այդ նոր մեթոդին և կարողացել է այն օգտագործել տարբեր գիտական երևույթների և առարկաների պատկերներ ստեղծելու համար։ Հիմնվելով Ու. Հ. Հարվերի Manual of British Algae (1841) աշխատանքի վրա՝ նա թողարկել է բրիտանական ջրիմուռների լուսանկարների իր ալբոմը ցիանոտիպային տպումով (British Algae: Cyanotype Impressions), որոնցում առաջին անգամ նկարազարդվել էին լուսանկարչական տեխնոլոգիաների վրա հիմնված պատկերները։ Պատրաստվել էր այս գիրք-ալբոմի ընդամենը 12 օրինակ, որից մեկը այժմ պահվում է Բրեդֆորդի ազգային մեդիայի թանգարանում։ 1843-1853 թվականներին, առաջին թողարկմանը հաջորդել են ևս 12 այլ թողարկումներ։ Այդ ընթացքում Ա. Աթկինսը ստեղծել է 389 վերնագրված ֆոտոգրամներ՝ գիտական բացատրությունների լրացուցիչ թերթերով։ 1854 թվականին լույս է տեսել Ա. Աթկինսի՝ բուսաբանության վերաբերյալ մեկ այլ գիրք ևս, որը նկարազարդված էր իր լուսանկարներով (Cyanotypes of British and Foreign Flowering Plants and Ferns):
Ա. Աթկինսի աշխատանքները, ինչպես նաև Հերշելի ցիանոտիպային մեթոդը, 19-րդ դարի կեսերին մոռացության են մատնվել և նորից հիշվել են արդեն 20-րդ դարում, երբ գտել են նոր կիրառում (մասնավորապես՝ շինարարության գծագրում)։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1843/44: British Algae: Cyanotype Impressions
- 1852: The Perils of Fashion
- 1843—1853: British Algae in parts
- 1853: Memoir Of J G Children
- 1854: Cyanotypes of British and Foreign Flowering Plants and Ferns
- 1859: Murder Will Out
- 1863: A Page from the Peerage
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 57. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://en.isabart.org/person/143430
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 6,0 6,1 6,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Larry J. Schaaf: Sun gardens: Victorian photograms by Anna Atkins. Aperture, New York 1985, ISBN 0-89381-203-X
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Աթկինս կատեգորիայում։ |
- Մարտի 16 ծնունդներ
- 1799 ծնունդներ
- Հունիսի 9 մահեր
- 1871 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բուսաբաններ ըստ ազգության
- Կին գիտնականներ
- Կին լուսանկարիչներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի բուսաբաններ
- Անգլիացի լուսանկարիչներ
- Անգլիացի գրողներ