Անմոռուկ մանրածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անմոռուկ մանրածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Myosotideae
Ցեղ Անմոռուկ (Myosotis)
Տեսակ Անմոռուկ մանրածաղիկ (M. micrantha)
Միջազգային անվանում
Myosotis micrantha

Անմոռուկ մանրածաղիկ (լատ.՝ Myosotis micrantha), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ ուղաձիգ ցողունով և էլիպսաձև-նշտարաձև նստադիր տերևներով միամյա խոտաբույս է, որն ունի մինչև 15 սմ բարձրություն և բարակ արմատներ։ Ցողունների գագաթներին գտնվող նոսր ծաղկաբույլերում հավաքված են կարճ ծաղկակոթերով մանր երկնագույն հնգանդամ ծաղիկները։ Կոկոններում պսակաթերթիկները վարդագույն են, իսկ հետագայում դառնում են երկնագույն։ Պտուղը մերկ և փայլուն փոքր ընկուզիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ավազային և քարքարոտ չոր լանջերին, դաշտերում։ Տարածված է ստորին և միջին լեռնային գոտիներում Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի մարզերում։ Մեղրատու և գեղազարդային բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու ծաղիկները։ Բույսն ունի հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689