Անխելիկա Ռիվերա
Անխելիկա Ռիվերա իսպ.՝ Angélica Rivera | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 2, 1969 (51 տարեկան) կամ օգոստոսի 2, 1970[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, քաղաքական գործիչ, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին | Էնրիկե Պենիա Նիետո |
Զբաղեցրած պաշտոններ | No First Lady of Mexico? |
Քաղաքական կուսակցություն | Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն |
Երեխաներ | Sofía Castro? |
Angélica Rivera Վիքիպահեստում |
Անխելիկա Ռիվերա Ուրտադո (արտասանություն: [aŋˈxelika riˈβeɾa uɾˈtaðo], իսպ.՝ Angélica Rivera Hurtado, օգոստոսի 2, 1969 կամ օգոստոսի 2, 1970[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի: Մեքսիկայի նախագահ (2012-2018) Էնրիկե Պենիա Նիետոյի պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է Մեքսիկայի առաջին տիկին[2]:
Որպես դերասանուհի՝ նկարահանվել է «Հասնել աստղերին II» (1991), «Լեդի սեփականատերը» (La Dueña, 1995), «Անխելա» (1998), «Sin Pecado Concebido» (2001), «Գիշերային Մարիանան» (2003) և «Tequila De Maguey» (2007) ֆիլմերում, ինչպես նաև «Destilando Amor» (2007) հեռուստասերիալում: Հայտնի է դարձել Televisa հեռուստաընկերության «Պարզապես Մարիա» հեռուստանովելում մարմնավորած Իզաբելա դե Պենյալբերտ դե Լոպեսի դերով: Որպես երգչուհի եղել է Muñecos de Papel գեղարվեստական երիտասարդական խմբի անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիվերան ծնվել է 1969 թվականին, Մեխիկոյում: Ունի հինգ քույր և մեկ եղբայր: Երբ դերասանուհի Վերոնիկա Կաստրոն նկարահանվում էր Ռիվերայի տան շրջակայքում, նրանք հանդիպեցին, և Կաստրոն առաջարկեց Ռիվերային մասնակցելու «Հերալդի դեմքը» մրցույթին, որտեղ Ռիվերան 1987 թվականին հաղթող ճանաչվեց:
Ռիվերայի դերասանական կարիերան սկսվել է, երբ նա 17 տարեկան էր և հաղթեց «Հերալդի դեմքը» մրցույթում: Այնուհետև որպես մոդել Լուիս Միգելի հետ նկարահանվել Ahora Te Puedes Marchar («Այժմ կարող ես հեռանալ») տեսահոլովակում, որին հաջորդել են երկու հեռուստա/ռադիո կոմերցիոն ֆիլմեր, որոնցից մեկն ամերիկյան, մյուսը՝ ճապոնական:
1989 թվականին Ռիվերան հնարավորություն ստացավ փոքր դեր խաղալ Dulce Desafío («Քաղցր մարտահրավեր») սերիալում, որին հաջորդել են շատ սերիալներ, ինչպիսիք են «Պարզապես Մարիա», «Իմ փոքրիկ մենություն», «Երազող Պիկարան»: 1991 թվականին Ռիվերան ընտրվել է մարմնավորելու Սիվանայի դերը «Հասնել աստղերին II» ֆիլմում: 2003 թվականին խաղացել է ոճրագործ Մարսիայի դերը «Գիշերային Մարիան» սերիայում:
2007 թվականին Ռիվերան գլխավոր դերակատարում է ունեցել հայտնի «Destilando Amor» սերիալում՝ որպես Գավիոտա, գյուղից քաղաք եկած երիտասարդ մի աղջիկ, ով քաղաքում ավելի լավ կյանք էր փնտրում: Այս սերիալից հետո Ռիվերային հաճախ դիմում էին որպես «Լա Գավիոտա»[3][4]:
Մեքսիկայի առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 2012 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիետոն, Ռիվերան դարձավ Մեքսիկայի առաջին տիկին»: 2013 թվականի մարտից Ռիվերան եղել է Մեխիկոյում ընտանիքի բարեկեցության ազգային կառույցի նախագահը:
Հանրային կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականից Ռիվերան եղել է ամուսնու՝ Էնրիկե Պենիա Նիետոյի, քաղաքական արշավի առանցքային դեմքերից[5]: Ըստ «The Huffington Post»-ի՝ Ռիվերան քաղաքականությունում ներգրավվում է որպես հմայիչ ու բարետես կերպար, ինչպես Կառլա Բրունին[5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի դեկտեմբերի 11-ին Ռիվերան ամուսնացել է պրոդյուսեր Վերոնիկա Կաստրոյի եղբոր՝ Խոսե Ալբերտո Կաստրոյի հետ, որից ունի երեք դուստր՝ Անխելիկա Սոֆիան (ծնված 1996 թվականին), Ֆերնանդան (ծնված 1999 թվականին) և Ռեգինան (ծնված 2005 թվականին): Զույգն ամուսնալուծվել է 2008 թվականին:
2010 թվականի նոյեմբերի 27-ին Ռիվերան ամուսնացել է Մեխիկոյի նահանգապետ Էնրիկե Փենիա Նիետոյի հետ[6]: Օրեր անց նա հայտարարել է իր գեղարվեստական կարիերայի ավարտի մասին[7]: Այս ամուսնությունից ունի երեք խորթ երեխա:
Երբ 2012 թվականի մարտի 30-ին Պենիա Նիետոն սկսեց իր նախագահական քարոզարշավը, Ռիվերան նրան ուղեկցեց տարբեր իրադարձությունների ժամանակ ամբողջ երկրում: Նա նաև հրապարակել է մի շարք տեսահոլովակներ, որոնք անվանել է «Ինչ են տեսնում իմ աչքերը և ինչ է զգում իմ սիրտը», որտեղ նա վավերագրել է քարոզարշավն իր տեսանկյունից[8]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ավնանում | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|
1993 | ¡Aquí espaantan! | Գաբի | դեբյուտային ֆիլմ |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ավնանում | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|
1988-89 | Dulce desafío | Ջինա / Մարիա Ինես | Կրկնվող դեր |
1989 | Simplemente María | Isabella de Peñalvert | Կրկնվող դեր |
1990 | Mi pequeña Soledad | Մարիսա | Կրկնվող դեր |
1991 | La pícara soñadora | Ջիովաննա Կարանի | |
1991 | Alcanzar una estrella II | Սիլվանա Վելես | |
1993 | Sueño de amor | Իսաբել Գոնսալես / Էրիկա դե լա Կրուս | Գլխավոր դեր |
1995 | La dueña | Ռեգինա Վիլարեալ | Գլխավոր դեր |
1997-98 | Huracán | Էլենա | Գլխավոր դեր |
1998-99 | Ángela | Անխելա Բելատի Ռոլդան | Գլխավոր դեր |
2001 | Sin pecado concebido | Մարիանա Կամպոս Օրտիս | Գլխավոր դեր |
2003-04 | Mariana de la noche | Մարսիա Մոնտենեգրո | Գլխավոր հակառակորդ |
2007 | Destilando amor | Տերեսա Էրնանդես Գարսիա "Գավիոտա" /Մարիանա Ֆրանկո | Գլխավոր դեր |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտարերկրյա պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիա, Արքայազն Հենրիի շքանշան[9]
Իսպանիա, Կաթոլիկ Իզաբելայի շքանշան[10][11][12]
Իսպանիա, Կառլոս III շքանշան[13]
Դանիա, Դանեբրոգ շքանշան[14]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Recibe Peña Nieto constancia de mayoría Milenio, 31 de agosto de 2012.
- ↑ 'La Gaviota' pierde sus alas El Mundo, 8 December 2014
- ↑ La Gaviota levanta el vuelo El País, 5 July 2014
- ↑ 5,0 5,1 Cheung Erica (հուլիսի 3, 2012)։ «Angelica Rivera, Mexico’s New First Lady, Has A Soap Opera Past (PHOTOS, VIDEO)»։ The Huffington Post։ Վերցված է հուլիսի 10, 2012
- ↑ Peña Nieto y Angélica Rivera ya están casados Milenio, 27 de noviembre de 2010.
- ↑ Angélica Rivera se retira por amor Archived 18 December 2013 at the Wayback Machine. Vanguardia, 21 de diciembre de 2010.
- ↑ «Los videos detrás de cámaras de 'La Gaviota' con Peña Nieto»։ ADNPolitico (իսպաներեն)։ ապրիլի 22, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին։ Վերցված է սեպտեմբերի 5, 2012
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1/
- ↑ Boletín Oficial del Estado
- ↑ https://s-media-cache-ak0.pinimg.com/736x/c6/63/e1/c663e1da85b143abd94325a57f33df09.jpg
- ↑ http://usa.chinadaily.com.cn/world/attachement/jpg/site1/20140610/002564bc67451500b99a06.jpg
- ↑ ։ 2015-06-19 http://boe.es/buscar/doc.php?id=BOE-A-2015-6860։ Վերցված է հուլիսի 3, 2015
- ↑ http://i.dailymail.co.uk/i/pix/2016/04/13/23/33269A4A00000578-3538788-image-m-10_1460587355996.jpg
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անխելիկա Ռիվերա կատեգորիայում։ |