Անժելա Դայան Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելա Դայան Ջեյմս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 22, 1964(1964-12-22) (59 տարեկան)
Ծննդավայր՝Տորոնտո, Կանադա

Անժելա Դայան Ջեյմս (անգլ.՝ Angela Diane James, դեկտեմբերի 22, 1964(1964-12-22), Տորոնտո, Կանադա), կանադացի նախկին հոկեյիստուհի, որն ամենաբարձր մակարդակով մեծահասակների հոկեյում հանդես է եկել 1980-2000 թվականներին։ Նա եղել է Կենտրոնական Օնտարիոյի կանանց հոկեյի լիգայի (ԿՕԿՀԼ) բազմաթիվ թիմերի անդամ՝ իր հիմնադրման օրվանից 1980 թվականից մինչև 1998 թվականը և ավարտել է իր կարիերան կանանց հոկեյի ազգային լիգայում (ԿՀԱԼ)։ Նա վեց անգամ ճանաչվել է իր լիգայի լավագույն խաղացողը։ Ջեյմսը նաև հավաստագրված մրցավար և մարզիչ է Կանադայում։Նա ապրում է Ռիչմոնդ Հիլում, Օնտարիոյում։

Միջազգային մակարդակով Ջեյմսը մասնակցեց կանանց աշխարհի առաջին առաջնությանը՝ 1987թվականի մրցաշարին,որը արտոնացված չէր։ 1990 թվականին կանանց աշխարհի առաջին առաջնությունում նա խաղացել է տափօղակով հոկեյ Կանադայի հավաքականի հետ, սահամնելով էէ գոլի ռեկորդ Կանադային բերելով ոսկե մադալ։ Նա խաղացել է աշխարհի ևս երեք առաջնություններում,ոսկե մեդալներ նվաճելով 1992,1994,1997 թվականներին։ Հակասական է, բայց նա 1998 թվականին դուրս մնաց կանանց առաջին օլիմպիական հոկեյի մրցաշարի կազմից։ Նա խաղացել է իր վերջին միջազգային մրցաշարում 1999 թվականին։

Ջեյմսը, որը համարվում է ժամանակակից կանանց սառցե հոկեյի առաջին գերաստղը, հիշատակվել է բազմաթիվ փառքի սրահներում։Նա 2008 թվականին սառցե հոկեյի միջազգային ֆեդերացիայի (ՍՀՄՖ) Հոկեյի փառքի սրահում ընդգրկված առաջին երեք կանանցից մեկն էր, և 2010 թվականին Հոկեյի փառքի սրահում ընդգրկված առաջին երկուսից մեկը[1]։ 2009 թվականին նա ընդգրկվել է Կանադայի Սպորտային Փառքի սրահում։Ջեյմսը ներկայացվել է Կանադայի հոկեյի շքանշանի 2021 թվականին։

2022 թվականից Ջեյմսը Պրեմիեր Լիգայի հոկեյի ֆեդերացիայի Toronto Six-ի համասեփականատերն ու գլխավոր մենեջերն է,ինչպես նաև Տորոնտոյի Սենեկա քոլեջի ավագ սպորտային համակարգող։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 22-ին[2]։ Նա Տորոնտոյից սպիտակամաշկ կանադացի Դոննա Բարրոտոյի, և Միսիսիպիից սևամորթ Լեօ Ջեյմսի դուստրն է, ով եկել է Կանադա՝ ռասայական խտրականությունից խուսափելու համար[3]։ Նա ունի 2 խորթ եղբայր և 2 խորթ քույր մայրական կողմից[4]։ Նրա հայրը, ով ներառված էր Տորոնտոյի գիշերային ակումբում, հաշվեց, որ իրենից առնվազն ինը խորթ եղբայրներ ու քույրեր ունի, չնայած Անժելան կարծում է, որ նրանց թիվը հասնում է 15-ի[3]։ Նրանց թվում է Հոկեյի ազգային լիգայի խաղացող Թեո Պեկհեմը[5]։

Միայնակ մայրը՝ Դոննան, Անժելային և նրա խորթ քույրերին մեծացրել է կառավարության օգնության միջոցով։ Նրանք ապրում էին Տորոնտոյի Ֆլեմինգթոն Պարկի հարևանությամբ գտնվող սուբսիդավորված քաղաքային տանը[4]։ Դոննան աշխատել է որպես հաշվապահ և տեղական շրջանի առևտրային կրպակում[6]։ Նա պայքարում էր դեպրեսիայի և հոգեկան հիվանդանդությունների դեմ, իսկ նրա ավագ դուստրը՝ Սինդին, 16 տարեկան հասակում աշխատում էր երկու տեղ կես դրույքով՝ օգնելու ընտանիքին կատարել ֆինանսական պարտավորությունները։ Անժելան ամենամտերիմը իր քրոջ Քիմի հետ էր, չնայած մանկության տարիներին հաճախ էին կռվում[7]։ Նրա հայրը երբեք մշտական տեղ չի զբաղեցրել իր կյանքում մանուկ հասակում և ոչ մի ֆինանսական օգնություն չի ցուցաբերել ընտանիքին, բայց հասանելի է եղել,երբ նա իր կարիքն ունեցել է[8]։ Լինելով Flemingdon Park -ի մի քանի սևամորթ երեխաներից մեկը՝ Անժելան հաճախ էր վիրավորանքների բախվել, հատկապես այն պատճառով, որ նա խառը ռասայի երեխա էր սպիտակամաշկ մոր և քույրերի հետ[9]։ Նա հաճախ կռիվների մեջ էր ընկնում վիրավորանքների պատճառով՝ ձևավորելով ռազմատենչ վերաբերմունք, որը նա տանում էր նաև հոկեյի խաղում[10]։ Նրա մայրական կողմի տատիկն ու պապիկը երբեք չեն ընդունել Անժելային որպես իրենց երեխա, չնայած նրա քույրերին լավ էին վերաբերվում[11]։

Ջեյմսի մոտ արագ զարգացավ հետաքրքրությունը սպորտի նկատմամբ։Նրա կնքահայրը նվիրեց նրան բեյսբոլի մական և ձեռնոց՝ նշելու իր առաջին Սուրբ հաղորդությունը[12]։ Մանկության տարիներին նա աչքի է ընկել հոկեյում, բեյսբոլում և համաժամանակյա լողում[13]։ Նրա մայրը ցանկանում էր, որ նա կենտրոնանա լողի վրա՝ 1970-ականներին հոկեյում աղջիկների հնարավորությունների բացակայության պատճառով[14]։ Այնուամենայնիվ, նրա կիրքը հոկեյն էր, և նա մանկապարտեզ հաճախելուց ի վեր անընդհատ հոկեյ էր խաղում հարևան տղաների հետ։ Ջեյմսը առաջին անգամ ութ տարեկան հասակում խաղաց կազմակերպված հոկեյ Ֆլեմինթոն Պարկի տղաների հետ, և դա միայն այն բանից հետո,երբ նրա մայրը սպառնացել է դատական հայտ ներկայացնել, քանի որ պաշտոնյաները դեմ են եղել նրա ներգրավմանը[14]։

Ջեյմսը ավելի շատ էր գերազանցում Ֆլեմինթթն Պարկի լիգայում։ Նա սկսեց նորեկների տարիքային խմբում (7-8 տարեկան), բայց նրա հմուտ լինելու մակարդակն այնքան բարձր էր, քան իր հասակակիցները, որ նրան տեղափոխեցին peewee (11և12 տարեկան)[15]։ Ջեյմսի մասնակցությունը Flemington Park-ի լիգային ավարտվեց երկու կուրսի վերջում՝ լիգայի տղաների ծնողների խանդի պատճառով։ Նախագահի որդին Ջեյմսի թիմից էր, և հատկապես վիրավորված էր, որ իր տղային նսեմացրել է մի աղջիկ։Նա հրաման տվեց փոփոխություններ կատարել լիգայի կազմում[16]։

Միակ հնարավոր տարբերակը, որ ուներ Ջեյմսը կանանց լիգայի համար Ավետումն էր՝ Դոն Միլս շրջանի կաթոլիկ կազմակերպությանը։ Մեքենա չունենալու պատճառով, որպեսզի գնա խաղերի, նրա մայրը տանում էր նրան տարբեր սահադաշտեր և ետ վերադառնում ավտոբուսով[16]։ Աղջիկների հոկեյի ծրագիրը փոքր էր և պահանջում էր, որ թիմերը կազմված լինեն բոլոր տարիքային խմբերի խաղացողներից՝ ամբողջական ցուցակները կազմելու համար[17]։ Լիովին բաց թողնելով «բանտամ» տարիքային խումբը, Ջեյմսը առաջին անգամ մեծահասակների հոկեյ խաղաց Newtonbrook Saints-ի դեմ։ Այդ ժամանակ նա 13 տարեկան էր և խաղում էր 16 և ավելի բարձր տարիքի կանանց դեմ[17]։ Սեյնթսը C կարգի թիմ էր, որն այդ ժամանակ Տորոնտոյի տարածքում չորրորդ ամենաբարձր մակարդակի կանանց հոկեյն էր[18]։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնացված լինելով հոկեյի վրա, ենթարկվելով թմրանյութերի և ալկոհոլի ազդեցությանը և հաճախ կռիվների մեջ հայտնվելով, Բեյսին քիչ էր ուշադրություն դարձնում կրթությանը և գրեթե թողնում էր դպրոցը։Valley Park High School -ի փոխտնօրեն Ռոս Դիքսոնը, խրախուսեց նրան ավելի շատ ուշադրություն դարձնել իր ուսմանը, ինչը թույլ տվեց նրան ավարտել Օվերլիի ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Մարկ Գառնոյի ինստիտուտ և տեղափոխվել Տորոնտոյի Սենեկա քոլեջ[19]։ Ջեյմսը դժվարանում էր Սենեկայի առաջին կուրսում սովորելու ժամանակ, մասամբ այն պատճառով, որ նախկինում նա հազվադեպ էր պատասխանատվության ենթարկվում համալսարանական ձախողումների համար, և մասամբ այն պատճառով, որ նա խաղում էր 2 սպորտում ինչպես քոլեջում, այնպես էլ տեղական մակարդակում՝ աշխատելով կես դրույքով՝ օգնելու վճարել ընտանիքի ծախսերը։ Սենեկայի հոկեյի մարզիչ Լի Թրեմփեն մի քանի անգամ վիճել է Ջեյմսի հետ, նախքան նա սկսել է լուրջ վերաբերվել ուսմանը[20]։

Ջեյմսը Seneca Scout -ի համար 2 մարզաձևերի աստղ էր։ Նա միացել է սոֆթբոլի թիմին 1983 թվականին։ Նա Օնտորիոյի քոլեջի մարզական ասոցիացիայի աստղն էր և թույլ տվեց իր դպրոցին մասնակցելու ՕՔՄԱ -ի կանանց առաջին սոֆթբոլի առաջնությանը[21]։ 1984 և 1985 թվականներին նա կրկին կոչվեց ՕՔՄԱ -ի աստղ, Սենեկային բերելով մարզային հերթական առաջնության արծաթե մեդալ[22]։

Չնայած Ջեյմսը միշտ առաջ էր խաղում իր տեղական հոկեյի լիգաներում, Թրեմփեն տեղափոխեց նրան պաշտպանության դիրք, որպեսզի նա կարողանա կազմակերպել խաղը և իր թիմակիցներին ներառել հարձակողական դիրքերում։ Չնայած դիրքի փոփոխությանը, Ջեյմսը 1982/83 մրցաշրջանում դեռ առաջատարն էր լիգայում գոլերի քանակով՝ իր հաշվին գրանցելով 15 և 10 գոլային փոխանցում 8 խաղերից բաղկացած մրցաշրջանում։ Նա ճանաչվեց ՕՔՄԱ-ի լավագույն խաղացողը, բայց Սենեկան բավարարվեց արծաթե մեդալով ՕՔՄԱ-ի եզրափակչում պարտություն կրելուց հետո[23]։ 1983-84 թվականներին 10 խաղերում 30 միավորով առաջատար լինելով ՕՔՄԱ-ում՝ Ջեյմսը Սենեկայի քոլեջը տարավ առաջին առաջնություն[24]։ Նա ճանաչվել է պաշտպանության աստղ և կրկին լավագույն խաղացող։Հաջորդ մրցաշարում Ջեյմսը կրկին շահեց երկու մրցանակները[25]։ Սենեկան կրկնեց իր չեմպիոնի տիտղոսը 1984-85 թվականներին, մինչդեռ այդ ժամանակ Ջեյմսը գերակշռում էր ՕՔՄԱ-ում։ Նա կրկին առաջատարն էր լիգայում գոլերի քանակով՝ սահմանելով դպրոցի և ասոցիացիայի ռեկորդներ՝ խփելով 50 գոլ և վաստակելով 73 միավոր ընդամենը 14 խաղում։ Նրա գոլային սխրանքները հանգեցրին նրան, որ Տորոնտոյի լրագրողը Ջեյմսին անվանեց «կանանց հոկեյի Ուեյն Գրետցկի»[24]։

1984 և 1985 թվականներին ՕՔՄԱ-ն Ջեյմսին անվանել՝ տարվա մարզիկ՝ հոկեյում և սոֆթբոլում ունեցած իր սխրանքների համար[26]։ Նա սահմանել՝ ՕՔՄԱ-ի հոկեյի կարիերայի ռեկորդներ՝ 80 գոլ և 128 միավոր, որոնք պահպանվել են մինչև 1989 թվականը, երբ ՕՔՄԱ-ն լուծարեց իր կանանց հոկեյի ծրագիրը մրցակից թիմերի բացակայության պատճառով[27]։ 2001 թվականին Սենեկա քոլեջը նրա համար հանեց 8 համարի մարզաշապիկը, 1985-ին նա ընդգրկվեց Սենեկայի համալսարանի փառքի սրահում, իսկ 2004-ին ստացավ Սենեկա քոլեջի ականավոր շրջանավարտների մրցանակ[28]։

Ավագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի C կարգի հոկեյ խաղալուց հետո, Ջեյմսը 1980 թվականին տեղափոխվեց Toronto Islanders-ի նոր հիմնադրված Կենտրոնական Օնտարիոյի կանանց հոկեյի լիգայի (ԿՕԿՀԼ) բարձրագույն կարգի AA թիմ[29]։ Այդ ժամանակ լիգան գտնվում էր Հարավային Օնտարոյի կանանց հոկեյի ամենաբարձր մակարդակի վրա, և Ջեյմսը մեկ տարվա ընթացքում հաստատվեց որպես լիգայի աստղերից մեկը։ Նա 1982 թվականին մասնակցեց կանանց առաջին ազգային առաջնությանը՝ երրորդ մրցաշրջանում հաղթանակի ճանապարհին լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով վճռական գոլ խփելով Ալբերտայի թիմի դեմ և Մաքթիրի գավաթը նվաճելու համար[30]։

1982 թվականին, երբ Islanders-ը վերացավ, Ջեյմսը տեղափոխվեց Բուրլինգթոնի թիմ, որտեղ մնաց 3 մրցաշրջան[31]։ 1983 թվականին նա իր նոր թիմին առաջնորդեց դեպի ազգային չեմպիոնության, երբ Բուրլինգթոնը նվաճեց Աբբի Հոֆմանի առաջին գավաթը։ Ջեյմսի համար կանանց ազգային ելույթներին մասնակցելը գրեթե ամենամյա իրադարձություն էր, քանի որ նա մասնակցել է ազգային առաջնության 12 մրցաշարերի[32]։

Ջեյմսը հաճախ էր փոխում թիմերը, տեղափոխվելով մի շարք պատճառներով։ Նա հաճախ էր փոխում թիմերը՝ ընկերների օրինակին հետևելու համար, կամ եթե համաձայն չէր մարզչի «փիլիսոփայությանը»։ Երբեմն նա տեղափոխվում էր անհրաժեշտությունից ելնելով, օրինակ, եթե թիմը դադարեցնում էր իր գործունեությանը։ Նա 1984-85 թվականներին հեռացավ Բերլինգթոնից՝ մեկ մրցաշրջան միանալու Լի Թրամփին Asencourt Canadians-ում, այնուհետև մեկ այլ մրցաշրջան խաղաց Brapton Canadetts-ի հետ[33]։ 1986-87 թվականներին նա կրկին հետևեց Թրեմփին Mississauga Warriors-ում, որտեղ մնաց 3 մրցաշրջան։ Այդ մրցաշրջանում Ջեյմսը նվաճեց իր յոթ անընդմեջ չեմպիոնական տիտղոսներից առաջինը ԿՕԿՀԼ-ում, այնուհետև 1987 թվականին կանանց աշխարհի գավաթի առաջնությունում փոխարինեց Հեմիլթոն Գոլդեն Հոքսին և օգնեց այդ թիմին հաղթանակի հարցում[34]։

Կրկին փոխելով թիմը՝ Ջեյմսը 1989 թվականին միացավ «Տորոնտո Աերոս»-ին։ Աերոսը ստեղծվել է 1974 թվականին՝ որպես «Ավետում» թիմի շարունակություն, որի հետ խաղացել է մանկության տարիներին[35]։ Նա 1991 և 1993 թվականներին առաջնորդել է թիմին երկու ազգային առաջնություններում[25]։ Առաջինը նա խփեց իր միակ գոլը ազգային հավաքականի ապագա թիմակից Մանոն Ռեոմի դարպասին՝ 1։0 հաշվով հաղթանակ տանելով Քվեբեկի թիմի նկատմամբ։ 1993-94 թվականների մրցածարում Ջեյմսը 28 խաղում խփել է 40 գոլ և վաստակել 70 միավոր[25]։ Նա շարունակեց փոխել թիմերը՝ մի քանի մրցաշրջաններում միանալով Տորոնտո Ռեդ Վինգսին/ Նյութոնբրուկ Փանթերսին, նախքան 1997 թվականին Աերոս վերադառնալը։ Նա մնաց թիմում, երբ 1998 թվականին այն վերանվանվեց «Բեատրիս Աերոս» և միացավ կանանց հոկեյի ազգային լիգային (ԿՀԱԼ)[36]։ 1998-99 թվականներին ԿՀԱԼ-ի առաջին մրցաշրջանում խփեց 38 գոլ, վաստակեց 55 միավոր և ճանաչվեց լիգայի ամենաարժեքավոր խաղացողը[25]։ Հաջորդ մրցածրջանում նա ճանաչվեց որպես Արևմտյան դիվիզիոնի լավագույն հարձակվող և ընդգրկվեց բոլոր աստղերի թիմում[37]։ Աերոսը նվաճեց իր առաջին ԿՀԱԼ-ի տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով Սենթ Ջուլի Պանտերսին[38]։ Աերոսը հաղթել է կանանց ազգային մրցաշարում Քվեբեկի թիմին[39]։ Մրցաշրջանն ավարտվելուն պես Ջեյմսը 2000 թվականին հեռացավ մրցակցային հոկեյից[36]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալները
Women's ice hockey
World Championship
Ոսկի 1990 Ottawa, Ontario, Canada
Ոսկի 1992 Tampere, Finland
Ոսկի 1994 Lake Placid, USA
Ոսկի 1997 Kitchener, Canada
3 Nations Cup
Ոսկի 1996 Ontario/New York
Ոսկի 1999 Quebec
IIHF Women's Pacific Rim Championship
Ոսկի 1996 Vancouver, British Columbia, Canada

1987 թվականին Օնտարոյի կանանց հոկեյի ասոցիացիան (ՕԿՀԱ) անցկացրեց կանանց աշխարհի առաջնությունը։Միջոցառմանը, որը չէր թույլատրվել տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի կողմից, մասնակցել են 6 թիմեր, մինչդեռ մի քանի երկրներ դիտորդներ են ուղարկել[34]։Կանադայի թիմը ներկայացնում էր ազգային չեմպիոն Հեմիլտոն Գոլդեն Հոքսը, ում հետ Ջեյնսը խաղացել է ազգային մրցաշարում, իսկ Օնտարիոյի հավաքականը ներկայացնում էր նրա հիմնական ակումբային թիմը Միսսիսոգայում։Թեև նա իրավունք ուներ մրցաշարում խաղալ ցանկացած թիմի հետ, Ջեյմսը մոտեցավ իր հիմնական Միսսիսոգայի թիմին։ Նա ամբողջ մրցաշարի ընթացքում գլխավորում էր Օնտարիոյի հավաքականը և կիսաեզրափակչում 5։2 հաշվով հաղթելով Միացյալ Նահանգներին՝ տիտղոսի համար խաղաց Կանադայի դեմ[40]։ Կանադայի հավաքականը 4։0 հաշվով պարտության մատնեց Ջեյմսի Օնտարիոյի թիմին[41]։

ՏՀՄՖ-ն թույլատրել է կանանց աշխարհի առաջին պաշտոնական առաջնության անցկացումը, որը տեղի է ունեցել 1990 թվականին և անցկացվել է Օտտավայում[42]։ Կանադան և Միացյան Նահանգները հեշտությամբ հաղթեցին իրենց եվրոպացի մրցակիցներին և ոսկե մեդալներով դուրս եկան եզրափակիչ, որտեղ Կանադան հաղթեց 5։2 հաշվով[43]։ Ջեյմսը խփեց մրցաշարի պատմության մեջ առաջին գոլը և ընդհանուր 11-երրորդը։ Նա մրցաշարի հաշիվը հավասարեցրեց ամերիկացի Սինդի Քերլիի հետ, ով 2000 թվականին ԱՄՆ-ից Քրիսի Ուենդելի հետ միասին ռեկորդակիր է եղել մեկ մրցաշարում մեկ խաղացողի գոլերի քանակով մինչև 2012 թվականը[44]։

Ջեյմսը մասնակցել է կանանց աշխարհի ևս 3 առաջնությունների, որոնցից երեքը հաղթել է Կանադան Միացյալ Նահանգներին։ Նա ստացել է «հարձակվողի» աստղ 1992 թվականին Ֆինլանդիայի Տամպելե քաղաքում կայացած մրցաշարում, որտեղ Կանադան ոսկե մեդալ է նվաճել 8-0 հաշվով[45]։ Ամերիկացիներն ավելի մեծ դիմադրություն ցույց տվեցին 1994 թվականին Նյու Յորք նահանգի Լեյք Փլեսիդ քաղաքում կայացած մրցաշրջանում[46]։ Ջեյմսը երկու գոլ խփեց և ճանաչվեց որպես եզրափակչի լավագույն խաղացող՝ հաղթելով 6-3 հաշվով[47]։ Նա նվաճեց իր չորրորդ և վերջին աշխարհի առաջնության գավաթը 1997 թվականին՝ լրացուցիչ ժամանակում 4-3 հաշվով հաղթելով[48]։

Արտացոլելով խաղի զարգացումը՝ 1998 թվականի Նագանոյի խաղերում անցկացվեց կանանց առաջին օլիմպիական հոկեյի մրցաշարը[49]։ 1997 թվականի դեկտեմբերի 9-ին Կանադայի առաջին օլիմպիական հավաքականի կազմի մասին հայտարարությունը հակասությունների «պոռթկում» առաջացրեց։ Գլխավոր մարզիչ Շենոն Միլլերը Ջեյմսին հանեց ցուցակից՝ մամուլին ասելով, որ 32-ամյա Ջեյմսը «կիսապաշտպան» է, և ենթադրելով, որ նա թիմային խաղացող չէ[50]։ Ջեյմսը կոտրված էր և զայրացած Միլլերի բացատրություններից[51]։ Հայտարարելով, որ Միլլերը իրեն «շան պես» է վերաբերվել և խաբել է, նա բողոքարկեց որոշումը Հոկեյ Կանադայում։ Ջեյմսը նաև պնդում էր, որ Միլլերի քննադատությունները անհիմն են, և որ մարզիչը նախկինում պնդում էր, որ նա լավ է խաղում[52]։ Նա ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն էր նախնական խաղերում, ինչը հանգեցրեց ազգային հավաքականի ընտրությանը[53]։

Բողոքարկման պահին լուրեր տարածվեցին, որ Միլլերը սիրավեպ է ունեցել իր խաղացողներից մեկի հետ։ Չնայած մեղադրանքներն անհիմն էին, դրանց ժամանակին հայտնվելը հանգեցրեց նրան, որ Ջեյմսին կեղծ մեղադրեցին, որ հենց նա է եղել դրանց «սկզբնապատճառը»։ Հոկեյի Կանադայի պաշտպանները պարզել են, որ լուրերը տարածվել են երրորդ կողմի կողմից՝ փորձելով հակասություն ստեղծել։ Նրանք նաև մերժեցին Ջեյմսի բողոքարկումը՝ վերջ տալով նրա օլիպիական երազանքին[54]։ Ոչ նրա թիմակիցները, ոչ էլ մրցակիցները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է նա դուրս եկել թիմից[55]։ Ինչպես սպասվում էր, Կանադան և Միացյալ Նահանգները հանդիպեցին եզրափակչում, բայց հաղթող դուրս եկան ամերիկացիները։ Նախնական փուլում արդեն 7-4 հաշվով հաղթելով Կանադային՝ ամերիկացիները 3-1 հաշվով նվաճեցին ոսկե մեդալ։[56] Նախկին թիմակիցները պնդում էին, որ Ջեյմսը կարող էր Կանադայի իրավիճակը փոխել, եթե նրան ընդգրկեին[53]։

Այդ ժամանակ Ջեյմսը տառապում էր Գրեյվսի չբացահայտված հիվանդությամբ՝ վահանաձև գեղձի հիվանդությամբ, որը ամբողջ ճամբարի ընթացքում հանգեցնում էր քաշի կորստի և հոգնածության։ Նա իր հիվանդության մասին իմացավ և բուժում ստացավ Օլիմպիական խաղերից հետո՝ վերականգնելով կորցրած քաշն ու ուժը[57]։ Ազգային հավաքականը, նոր մարզչի ղեկավարությամբ, 1993 թվականին Ջեյմսին վերադարձրեցին իր թիմ 3 ազգերի գավաթի խաղարկության համար[58]։ Նա հազվադեպ էր խաղում, բայց նա հաշտվեց թիմում իր նվազած դերի հետ։ Մրցաշարի ընթացքում Ջեյմսը որոշում կայացրեց, որ այն կլինի վերջինը իր համար[59]։ Ջեյմսի միջազգային կարիերան ավարտվեց հեքիաթի պես, երբ Միացյալ Նահանգների դեմ առաջնությունն ավարտվեց հաղթական նետումներով։ Ընտրված որպես առաջին հարձակվող՝ նա խփեց հաղթական գոլը և Կանադային բերեց 3։2 հաշվով հաղթանակ[60]։ Ջեյմսը Կանադայի հավաքականի կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ[25]։

Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ՕԿՀԱ-ի գերիշխող խաղացողն էր[61]։ Կանանց հոկեյի պատմաբան Էլիզաբեթ Էթյուն Ջեյմսի հաջողությունը վերագրեց իր սահադաշտի ուժին և դինամիկ, փամփուշտի նման հարվածին[31]։ Նա ֆիզիկական խաղացող էր, ով օգնեց կանանց խաղին հաղթահարել այն հեղինակությունը, որ սա այն մարզաձևը չէ, որտեղ խաղացողները պատրաստ են խաղալ «վճռական, կոշտ» ոճով։ Հակառակորդները պնդում էին, որ Ջեյմսի հետ բախումը նման էր «պողպատե հարվածի»[62]։ Կանադական ռադիոհեռարձակման ընկերության մեկնաբան Ռոբին Բրաունը, ով ՕԿՀԱ—ում խաղում էր Ջեյմսի դեմ, նրա մասին ասաց։ Նա կարող էր այդ ամենն անել։ Նա ազնիվ ռմբարկու էր, ինչպես Մայք Բոսին և ագրեսիվ, ինչպես Մարկ Մեսյերը։ Իր ծաղկման շրջանում նրան անվանում էին կանանց հոկեյի Ուեյն Գրեցկի[25]։ Կարողանալով խաղալ ցանկացած դիրքում՝ Ջեյմսը հիմնականում կենտրոնում էր իր ավագների հետ կարիերայի ընթացքում, բայց գերազանց էր պաշտպանությունում։ Մի խաղի ժամանակ, երբ նրա թիմը մնաց առանց դարպասապահի, նա խաղաց այդ դիրքում և հաղթական նետումներ գրանցեց[26]։

Մարզչական և մրցավարական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ակտիվ էր սպորտի շատ ոլորտներում։ Նա լիազորագրվել է որպես մրցավար Կանադայում 1980 թվականինե և այդ ժամանակից ի վեր ակտիվ պաշտոնյա է[63]։ 1986 թվականին, որպես D կարգի կանանց խաղի մրցավար, Ջեյմսը ներգրավվեց խաղացողի հետ վիճաբանության մեջ, որի արդյունքում խաղացողը դարձավ ՕԿՀԱ-ի կողմից ցմահ որակազրկված առաջին կինը։ Խաղացողը վրդովվել է Ջեյմսի նշանակած 11 մետրանոց հարվածից, հրել է նրան ու բռունցքով հարվածել նրան[64]։ Ջեյմսը, ի վերջո, ստացավ IV մակարդակի վկայական Հոկեյ Կանադայի միջոցով և ծառայեց որպես ՕԿՀԱ-ի գլխավոր մրցավար[26]։

Սենեկայի քոլեջն ավարտելուց հետո, Ջեյմսը զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Սկզբում աշխատելով որպես մարզչի օգնական՝ նա օգնեց Սենեկային նվաճել Օնտարիոյի քոլեջի առաջնության երրորդ տիտղոսն անընդմեջ։ Դպրոցը կրկին չեմպիոն դարձավ 1987 թվականին Ջեյմսի հետ որպես գլխավոր մարզչի[24]։ Նա մարզել է բոլոր տարիքային մակարդակներում, ներառյալ ազգային առաջնությունը։ Նա Կանադայի 1999 թվականի ձմեռային խաղերում ոսկե մեդալ նվաճած Օնտարիոյի թիմի օգնականն էր և 2001 թվականի մինչև 18 տարեկանների ազգային առաջնությունում Օնտարիոյին բերեց ոսկե մեդալի[26]։ 2010-11թթ. ԿԿՀԼ-ի մրցաշրջանից առաջ նա նշանակվեց Բրեմփթոն Թանդերի գլխավոր մարզիչ, բայց այդ պարտականությունները չափազանց աշխատատար համարելով՝ հրաժարական տվեց 2010 թվականի դեկտեմբերին[65]։ Նա կարծում է, որ կարող էր առավելագույնն առաջարկել սպորտի զանգվածային մակարդակում և ղեկավարել է ինչպես իր սեփական հոկեյի դպրոցը, այնպես էլ ղեկավարել է այն մեկը, որը կազմակերպվել էր Սենեկայի քոլեջում[66]։

ՊՀՖ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 24-ին Պրեմիեր լիգայի հոկեյի ֆեդերացիայի Տորոնտո 6-ը Ջեյմսին գրանցեց իր մարզչական շտաբում որպես մարզչի օգնական, և նա այդ պաշտոնը զբաղեցրեց 2021-22 ՊՀՖ-ի մրցաշրջանում[67]։

Սպորտային մեկնաբան և սեփականատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 7-ին Ջեյմսը դարձավ Պրեմիեր լիգայի Հոկեյի ֆեդերացիայի Տորոնտո 6-ի համասեփականատերը՝ միանալով սեփականատերերի խմբին, որոնք բաղկացած էին կանդական Բիփաք հոկեյի առաջնորդներից, այդ թվում, Էնթոնի Ստյուարտից, Բերնիս Քաարնեգիից և Թեդ Նոլանից[68]։

2022 թվականի մայիսի 31-ին Ջեյմսը նշանակվեց վեցյակի գլխավոր մենեջեր՝ փոխարինելով Քրիստի Քլարկին։ Թիմերում նրա նոր դերը իր մեջ ներառում է խաղացողների գործողությունների, թիմային գործողությունների և լոգիստիկայի կառավարում, ինչպես նաև տվյալ օրվա միջոցառումների կազմակերպում, ներառյալ տոմսերի վաճառքը, որի համար պատասխանատու կլինի նա և հաշվետու կլինի թիմի սեփականատերերի նոր խմբին[69]։

Պարգևներ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"She is a women's hockey hero who continues to inspire young players across the country. For me, she will always be the Wayne Gretzky of women's hockey"

—Bob Nicholson, President and CEO of Hockey Canada[70]

Ջեյմսին անվանում էին ժամանակակից կանանց հոկեյի առաջին գերաստղ և նրան ողջունում էին որպես առաջնորդ, ով կանանց խաղը բերեց հիմնական ուղղության։ Կանանց հոկեյի երկարամյա ադմինիստրատոր Ֆրեն Ռայդերը հայտարարել է, որ Ջեյմսը բերել է հեղինակություն, առանց որի կանանց խաղը երբեք չի ճանաչվի որպես օլիմպիական մարզաձև[70]։

Գոլերի ութակի չեմպիոն և իր մեծահասակների կարիերայի վեցակի ամենաարժեքավոր խաղացողը Ջեյմսը պարգևատրվել է մի շարք կազմակերպությունների կողմից։ 1985 թվականին նա ճանաչվել է այդ տարվա Տորոնտոյի երիտասարդություն, իսկ 1992 թվականին արժանացել է «Կանայք սպորտի զարգացման մեջ» քաղաքային մրցանակին։ Հոկեյ Կանադան ներան անվանել է 2005 թվականի կանանց հոկեյի բեկումնային մրցանակի դափնեկիր[26]։ «Ֆլեմինգթոն Պարկ» արենան 2009 թվականին վերանվանվել է «Անժելա Ջեյմսի Արենա», իսկ Կանադայի կանաց հոկեյի լիգան ամեն սեզոն Անժելա Ջեյմսի գավաթը հանձնում է իր լավագույն ռմբարկուին[71]։ Նա ընդգրկվել է մի քանի փառքի սրահներում, այդ թվում՝ 2005 թվականին Օնտարիոյի քոլեջի մարզական ասոցիացիայի փառքի սրահում և հոկեյի և 2006 թվականին Սև սպորտի փառքի սրահում[25]։

Արտացոլելով իր դերը որպես սպորտի ռահվիրա՝ Ջեյմսը առաջին երեք կանանցից մեկն էր՝ Գերալդինե Հինիի և Կամմի Գրանատոյի հետ միասին, ովքեր ընդգրկվել են ՄՍՀՖ-ի փառքի սրահում։ Դրանք պահվել են 2008 թվականին ՄՍՀՖ-ի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում[72]։ Կանադայի սպորտային փառքի սրահը 2009 թվականին Ջեյմսին ներկայացնելիս նրան անվանել է օրինակնելի օրինակ[2]։ Մեկ տարի անց նա միացավ Գրանատոյին որպես հոկեյի փառքի սրահում ընդգրկված առաջին երկու կանացից մեկը[73]։ Ջեյմսը նկարագրեց իր ընտրության լուրը որպես մի օր, որը նա երբեք չէր մտածում, որ կգա՝ հավելելով, որ ինձ համար իսկապես մեծ պատիվ է ներկայացնել ամբողջ աշխարհի հոկեյիստ կանանց»[74]

2021 թվականի փետրվարի 26-ին Ջեյմսը Հոկեյ Կանադայի կողմից արժանացել է Կանադայի հոկեյի շքանշանի՝ ի նշան Կանադայում իր կարիերայի և խաղի մեջ ունեցած ներդրման[75]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեկա քոլեջում հանգստի օբյեկտների կառավարման դիպլոմ ստանալուց հետո Ջեյմսը 1985 թվականին աշխատանքի է ընդունվել դպրոցում որպես սպորտային ծրագրավորող[24]։ Նա շարունակում է աշխատել Սենեկայում և այժմ հանդիսանում է ավագ մարզական համակարգող իր King Campus-ում[76]։

Ջեյմսը դեր դեռահաս տարիքում հասկացել է, որ ինքը լեսբուհի է[77]։ Նա հանդիպել է իր զուգընկերոջը՝ Անժելային 1994 թվականին, և զույգը երկու տարի անց պաշտոնապես ձևակերպել է իրենց հարաբերությունները նշանադրության արարողության ժամանակ[78]։ Նրանք ունեն երեք երեխա։ Էնջը 1999 թվականին ունեցել է իր առաջնեկին՝ Քրիստինային, իսկ հետո 2004 թվականին լույս աշխարհ է բերել երկձվանի երկվորյակների՝ տղա Մայքլին և աղջիկ Թոնիին[79]։

Կարիերայի վիճակագրության տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր սեզոն և փլեյ օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում.ամբողջական վիճակագրությունը հասանելի չէ
    Regular season   Playoffs
Season Team League GP G A Pts PIM GP G A Pts PIM
1982–83 Seneca College OCAA 8 15 10 25
1983–84 Seneca College OCAA 10 15 15 30
1984–85 Seneca College OCAA 14 50 23 73
1992–93 North York Aeros COWHL 23 16 18 34 67
1993–94 North York Aeros COWHL 28 30 40 70 41
1995–96 Toronto Red Wings COWHL 29 35 35 70 37
1996–97 Newtonbrook Panthers COWHL 28 29 29 58 57
1997–98 North York Aeros COWHL 9 6 3 9 19
1997–98 Canadian National Team 15 7 1 8 4
1998–99 Beatrice Aeros NWHL 31 36 19 55 30
1999–00 Beatrice Aeros NWHL 27 22 22 44 10
OCAA totals 32 80 48 128 NA
COWHL totals 117 116 125 241 76
NWHL totals 58 58 41 99 40

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Year Team Comp   GP G A Pts PIM
1990 Canada WC 5 11 2 13 10
1992 Canada WC 5 5 2 7 2
1994 Canada WC 5 4 5 9 2
1996 Canada PRC 5 3 4 7 2
1996 Canada 3NC 5 1 2 3 2
1997 Canada WC 5 2 3 5 2
1998 Canada 3NC 3 0 2 2 0
1999 Canada 3NC 2 0 0 0 0
Totals 35 26 20 46 20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Legends of Hockey, Induction Showcase, Angela James». The Official Site of the Hockey Hall of Fame (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 Honoured members: Angela James, Canada's Sports Hall of Fame, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. 3,0 3,1 Bartsiokas & Long 2012, էջ. 13
  4. 4,0 4,1 Bartsiokas & Long 2012, էջ. 9
  5. Ireland, Joanne (2010 թ․ նոյեմբերի 9), «Peckham salutes sister Angela James», Edmonton Journal, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին(չաշխատող հղում)
  6. Russell 2000, էջ. 145
  7. Bartsiokas & Long 2012, էջ. 16
  8. Bartsiokas & Long 2012, էջ. 14
  9. Bartsiokas & Long 2012, էջ. 20
  10. Bartsiokas & Long 2012, էջ. 26
  11. Bartsiokas & Long 2012, էջ. 12
  12. Bartsiokas & Long 2012, էջ. 10
  13. Bartsiokas & Long 2012, էջ. 19
  14. 14,0 14,1 Russell 2000, էջ. 146
  15. Bartsiokas & Long 2012, էջեր. 34–35
  16. 16,0 16,1 Russell 2000, էջ. 147
  17. 17,0 17,1 Bartsiokas & Long 2012, էջ. 37
  18. Russell 2000, էջ. 148
  19. Bartsiokas & Long 2012, էջ. 38
  20. Bartsiokas & Long 2012, էջ. 46
  21. Bartsiokas & Long 2012, էջ. 44
  22. Avery & Stevens 1997, էջ. 228
  23. Bartsiokas & Long 2012, էջ. 45
  24. 24,0 24,1 24,2 24,3 Bartsiokas & Long 2012, էջ. 48
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 Duplacey & Zweig 2010, էջ. 261
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 «2005 Hockey Canada Female Hockey Breakthrough Award» (PDF). Hockey Canada. 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  27. Bartsiokas & Long 2012, էջ. 49
  28. «Seneca College's Angela James among first females to be inducted into Hockey Hall of Fame». Seneca College of Applied Arts and Technology. 2010 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  29. Bartsiokas & Long 2012, էջ. 53
  30. «Toronto women win hockey title», Montreal Gazette, էջ E3, 1982 թ․ ապրիլի 1, Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին
  31. 31,0 31,1 Bartsiokas & Long 2012, էջ. 54
  32. Bartsiokas & Long 2012, էջ. 56
  33. Bartsiokas & Long 2012, էջ. 57
  34. 34,0 34,1 Bartsiokas & Long 2012, էջ. 58
  35. Bartsiokas & Long 2012, էջ. 62
  36. 36,0 36,1 Bartsiokas & Long 2012, էջ. 130
  37. NWHL Announces All Star Team, DGP, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին
  38. Beatrice Aeros Capture First NWHL Title, DGP, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին
  39. 2000 Esso Women's Nationals, Hockey Canada, Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին
  40. Bartsiokas & Long 2012, էջ. 59
  41. Burns, John F. (1987 թ․ ապրիլի 27), «A game of finesse with hard hitting», New York Times, Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին
  42. Laskaris, Sam (1990 թ․ հունվարի 11), «Women hockey players vie for national team», Toronto Star, էջ N8, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին (subscription required)
  43. IIHF starts the World Women's Championship, International Ice Hockey Federation, Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին
  44. Podnieks 2011, էջ. 352
  45. Russell 2000, էջ. 157
  46. Russell 2000, էջ. 158
  47. Russell 2000, էջ. 159
  48. Russell 2000, էջ. 160
  49. Podnieks 2009, էջ. 182
  50. Podnieks 2009, էջ. 188
  51. Bartsiokas & Long 2012, էջ. 110
  52. Casey, Tom (1991 թ․ դեկտեմբերի 17), «James appeals Olympic cut: Canadian Hockey looking into surprising dismissal of women's team stalwart», Toronto Star, էջ C1, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին(subscription required)
  53. 53,0 53,1 LeBrun, Pierre (2010 թ․ նոյեմբերի 4), James takes rightful place in Hall, ESPN, Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին
  54. Bartsiokas & Long 2012, էջ. 112
  55. Simmons, Steve (2010 թ․ նոյեմբերի 8), «Bittersweet day for Hall of Famer Angela James», London Free Press, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  56. Russell 2000, էջ. 164
  57. Bartsiokas & Long 2012, էջ. 121
  58. Bartsiokas & Long 2012, էջ. 123
  59. Bartsiokas & Long 2012, էջ. 124
  60. Russell 2000, էջ. 139
  61. Shea, Kevin (2012 թ․ փետրվարի 14). «One on one with Angela James». Hockey Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  62. Bartsiokas & Long 2012, էջ. 61
  63. Bartsiokas & Long 2012, էջ. 139
  64. «Windsor woman barred from hockey for life after punching referee», Ottawa Citizen, էջ D3, 1986 թ․ ապրիլի 29, Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին
  65. «2010: The year in sports», Brampton Guardian, 2010 թ․ դեկտեմբերի 29, Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին
  66. Hockey Hall of Fame 2010, Ontario Women's Hockey Association, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին, Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  67. «Six hire Hockey Hall of Famer James as assistant coach». tsn.ca/ (անգլերեն). 2021 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  68. Levine, Justin (2022 թ․ մարտի 7). «First-Place Toronto Six Announce Change in Ownership». PremierHockeyFederation.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  69. Levine, Justin (2022 թ․ մայիսի 31). «Hockey Hall of Famer Angela James Named General Manager of the Toronto Six». PremierHockeyFederation.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  70. 70,0 70,1 Bartsiokas & Long 2012, էջ. 160
  71. Stars down Whitecaps to capture Clarkson Cup, The Sports Network, 2009 թ․ մարտի 21, Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին
  72. First women players inducted to IIHF Hall of Fame, Canadian Broadcasting Corporation, 2008 թ․ մայիսի 15, Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին
  73. Women's player James also elected, ESPN, 2010 թ․ հունիսի 22, Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին
  74. Hockey Hall calls 1st women, Ciccarelli, Canadian Broadcasting Corporation, 2010 թ․ հունիսի 22, Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին
  75. Canadian Press (2021 թ․ փետրվարի 26). «Hall of Famers James, Lowe, Hay named to Order of Hockey in Canada». Toronto Star. Toronto, Ontario. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  76. Athletics and recreation at Seneca College, Seneca College, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  77. Bartsiokas & Long 2012, էջ. 41
  78. Bartsiokas & Long 2012, էջ. 100
  79. Bartsiokas & Long 2012, էջ. 133