Անզակ (թխվածքաբլիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Անզակ
ANZAC biscuits.JPG
Ենթատեսակբիսկվիտ և թխվածքաբլիթ
Առաջացման երկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա

Անզակ, քաղցր թխվածքաբլիթի տարատեսակ, հայտնի է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Այն պատրաստում են վարսակի փաթիլներից, ալյուրից, կոկոսից, շաքարավազից, կարագից, օշարակից, սոդայից և եռման ջրից: Անզակ թխվածքաբլիթը վերջերս ասոցացվում է ավստրալիական և նոր զելանդական բանակային կորպուսի (ԱՆԶԱԿ) հետ, որը ստեղծվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդպիսի թխվածքաբլիթները հաճախ ուղարկում էին հարազատներին, քանի որ նրանք կարող էին պահպանվել երկար ժամանակ[1]: Այսօր անզակ թխվաքաբլիթը արտադրվում է գործարանում և ունի վաճառքի մեծ պահանջարկ: Թխվածքաբլիթը արտադրվում է նաև բանակի համար և աչքի է ընկնում իր բաղադրությանբ, որը կարող է փոխարինել նաև հացին[2]:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի տարբերակներ Անզակ թխվածքաբլիթի ծագման մասին, բայց հիմնականում կարծում են, որ ստեղծվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1915 թթ.): Կարծիք կա այն մասին, որ թխվածքբլիթը ստեղծվել է հենց զինվորների կողմից, ինչ եղել է ձեռքի տակ, նրանով էլ փորձել են բազմազան դարձնել իրենց սննդի չափաբաժինը: Սակայն մեծամասնությունը ենթադրում է, որ թխվածքաբլիթները ստեղծել են ավստրալացի և նոր զելանդացի կանայք: Կա նաև այլ տարբերակ,որ Անզակ թխվածքաբլիթը շոտլանդական վարսակով բլիթների մի տեսակ է[3]:

Ժամանակակից ճանաչվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Անզակ թխվածքաբլիթը արտադրվում է լայն մասշտաբներով և վաճառվում: Թխվածքաբլիթի բրիտանական տարբերակը բերում է տարեկան 4% եկամուտ և տարածվում է Անգլիայի խոշոր սուպերմարկետներում[4]: Անզակ թխվածքաբլիթը մինչև օրս տրվում է կանադացի զինվորներին Սուրբ Ծննդյան տոնին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ANZAC biscuits»։ anzacday.org.au website (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-14 
  2. «ANZAC biscuits the origin and recipe (Australian War Memorial)»։ Australian War Memorial website (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-14 
  3. «Anzac Biscuits Recipe & Story»։ Aussie Slang (անգլերեն)։ 2000։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-11-05-ին։ Վերցված է 2010-04-14 
  4. «Anzac Tea Dance to raise funds for The Royal British Legion»։ British Legion website (անգլերեն)։ 27 January 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-04-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]