Անե Բրյուն
Անե Բրյուն | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | նորվ.՝ Ane Brunvoll |
Նաև հայտնի է որպես | Ane Brun |
Ծնվել է | մարտի 10, 1976[1] (47 տարեկան) Molde Municipality, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, երգչուհի, կիթառահար, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Պարգևներ | |
Կայք | anebrun.com |
![]() |
Անե Բրյուն, (ի ծնե անունը` Անե Բրունվոլ, մարտի 10, 1976[1], Molde Municipality, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի երգերի հեղինակ, կիթառիստ և վոկալիստ։ 2003 թվականից սկսած` նա ձայնագրել է ութ ալբոմ, որոնցից վեցը ստուդիական ալբոմներ են, մեկը` համերգի կենդանի ձայնագրություն։ 2001 թվականից նա ապրում է Ստոկհոլմում, Շվեդիայում, որտեղ շրջագայություններից ազատ ժամանակ գրում է, ձայնագրվում և զբաղվում իր սեփական բրենդով[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անե Բրունվոլը իրավաբան Կնութ Անկեր Բրունվոլի և ջազ երգիչ ու դաշնակահար Ինգեր Յոհան Բրունվոլի դուստրն է։ Նա մեծացել է երաժշտական ընտանիքում։ Նրա կրտսեր քույրը վոկալիստ Մարի Կվիեն Բրունվոլն է (ծնված 1984 թվականին)։ Նրա ավագ եղբայրը լուսանկարիչ Բյորն Բրունվոլն է (ծնված 1973 թվականին)[3][4]։ Մեծանալով Մոլդեում, Նորվեգիայում, նա իր հայրենի քաղաքից տեղափոխվել է 1995 թվականին և հաջորդ մի քանի տարիներն անց է կացրել Բարսելոնայում, Օսլոյում և Բերգենում։ Բերգենում համալսարանում ուսանելու տարիներին նա սկսել է գրել, ինչպես նաև` սկսել է աշխատել ձայնագրությունների խանութներում և բարերում։

Մի քանի փոքր ներկայացումներում խաղալով և իր առաջին դեմոները ձայնագրելով Բերգենում, նա տեղափոխվել է Շվեդիա, նախ` Ափսալա, այնուհետև` 2001 թվականին` Ստոկհոլմ, որտեղ սկսել է լրջորեն զբաղվել իր երաժշտական կարիերայով։ Բրյունն իր դեբյուտային Spending Time with Morgan ալբոմը ձայնագրել էլ 2002 թվականին, Ստոկհոլմում։ Այն թողարկվել է DetErMine պիտակով։ Ալբոմը թողարկվել է 11 եվրոպական երկրներում` V2 Music-ի արտոնագրով[2]։
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալբոմը թողարկելուց հետո Բրյունը շրջագայություն է կատարել Եվրոպայով։ Երկու տարի ջերմեռանդ աշխատելուց հետո նա ասելիք ուներ։ Վեց ամիս դադարից հետո նա կրկին սկսել է շրջագայել Եվրոպայով և հաջորդ տարի թողարկել է իր երկրորդ ալբոմը։ Երկրորդ` A Temporary Dive ալբոմը թողարկվել է 2005 թվականին, 2006 թվականին այն թողարկվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, 2007-ին` Ճապոնիայում։ A Temporary Dive-ը դրական ընդունելություն է գտել ամբողջ աշխարհում` դրական արձագանքներ գտնելով համաշխարհային մամուլում, սկսած Time թերթից մինչև The Independent: Ամեն նաև մրցանակներ է ստացել ամբողջ Եվրոպայից[5]։ Որոշ ժամանակ անց Բրյունը դիմում է իր մի շարք սիրելի երգիչների` առաջարկելով իր հետ զուգերգեր երգել «Դուետներ» ամբողջական ալբոմի համա։ Այս ալբոմը թողարկվել է 2005 թվականի նոյեմբերին։ Madrugada խմբի հետ ձայնագրած "Lift Me" սինգլը նորվեգական Գրեմմի է ստացել[5]։ Բրյունը հաջորդ մի քանի տարիներին շրջագայություններ է անցկացրել աշխարհի տարբեր բեմերում։ Նա նվագել է ամբողջական նվագախմբի հետ։ Հաճախ նա իր համերգներն ավարտել է ակուստիկ կիթառով սոլո կատարումներով։
Ուշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Բրյունը թողարկել է իր երրորդ` Changing of the Seasons ալբոմը։ Նույն տարվա մեջ, ավելի ուշ, թողարկվում է Sketches ալբոմը, որտեղ ներառված էին Changing of the Seasons-ի երգերի ակուստիկ և դեմո տարբերակները։ Ստոկհոլմի համերգասրահում տեղի ունեցած համերգը նկարահանվել է և թողարկվել 2009 թվականին։ 2009 թվականի վերջին Բրյունը կազմակերպել է No More Lullabies համերգը` ուշադրություն հրավիրելով կլիմայական խնդիրների վրա։ Նա հավաքել է 24 շվեդ հայտնի արվեստագետների, ինչպիսիք են Ռոբինը, Դիր Լոնին, Տիտիյոն և Բենի Անդերսոնը մասնակցել են 7 ժամանոց կենդանի համերգին 2009 թվականի կոյտեմբերի 24-ին` Կլիմայական խնդիրների համար շարժման համաշխարհային օրը։ Նրանք կարողացել են գալիք COP15 խորհրդաժողովից առաջ ուշադրություն հրավիրել խնդրի վրա[5]։ 2011 թվականի վերջում Բրյունը թողարկել է իր վեցերորդ` It All Starts with One ալբոմը։
2013 թվականի մարտի 11-ին Բրյունը ներկայացրել է Dido's Lament-ի իր սեփական մշակումը Լոնդոնի Ռաունդհաուսում[6]։ 2013 թվականի մայիսի 29-ին Բրյունը թողարկել է 32 երգ պարունակող հավաքածուն, որի մեջ ներառված էին 10 տարիների երաժշտական կատարումները։ Հավաքածուն վերնագրվել է «Երգեր. 2003-2013», որը ներառում էր չորս նոր երգ։ 2013 թվականի մայիսի 29-ին նա նաև թողարկել է 20 քավըրներ պարունակող Rarities հավաքածուն։ Այս հավաքածուն անակնկալ էր երկրպագուների համար։
Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
Տարի | Ալբոմ | Դիրքը երգերի ցանկում | Արտոնագիր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Նորվեգիա [7] |
Բելգիա [8] |
Դանիա [9] |
Ֆրանսիա [10] |
Նիդերլանդներ [11] |
Շվեդիա [12] | |||
2003 | Spending Time with Morgan | 19 | – | – | – | – | – | |
2005 | A Temporary Dive | 1 | – | – | – | – | 12 | NOR: Պլատինե |
Duets | 2 | – | – | – | – | 40 | Պլատինե | |
2008 | Changing of the Seasons | 1 | – | – | – | 48 | 2 | Ոսկե |
Sketches | 15 | – | – | – | – | – | ||
2011 | It All Starts with One | 1 | 67 | 36 | 159 | 13 | 1 | Պլատինե |
2015 | When I'm Free | 4 | 72 | – | – | 12 | 3 | |
2017 | Leave Me Breathless | 3 [13] |
75 | – | – | 76 | 5 |
Կենդանի համերգների ալբոմներ
Տարի | Ալբոմ | Դիրքը երգերի ցանկում | Արտոնագրեր | |
---|---|---|---|---|
Նորվեգի [7] |
Շվեդիա [12] | |||
2007 | Live in Scandinavia | 11 | 12 | |
2009 | Live at Stockholm Concert Hall | 7 | 5 |
Հավաքածուներ
Տարի | Ալբոմ | Դիրքը երգերի ցանկում | Արտոնագիր | |
---|---|---|---|---|
Նորվեգիա [7] |
Շվեդիա [12] | |||
2013 | 2003 - 2013 թվականների երգեր | 2 | 6 | |
Rarities | 21 | - |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիմնական արվեստագետ
Տարի | Սինգլ | Դիրքը երգերի ցանկում | Արտոնագիր | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|---|
Դանիա [9] |
Նորվեգիա [7] |
Շվեդիա [12] | ||||
2004 | "My Lover Will Go" | – | – | 39 | A Temporary Dive | |
2008 | "Big in Japan" | – | – | 3 | Bonus track on Changing of the Seasons | |
"True Colors" | – | – | 5 | |||
2013 | "Oh Love" | 23 | – | – | It All Starts with One |
- Հատուկ արվեստագետ
Տարի | Սինգլ | Դիրքը երգերի ցանկում | Արտոնագիր | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
Նորվեգիա [7] |
Շվեդիա [12] | ||||
2005 | "Lift Me" | 1 | 44 | ||
2015 | "Can't Stop Playing (Makes Me High)" (Dr. Kucho! & Gregor Salto-ն Անե Բրյունի հետ) |
– | – |
- Այլ սինգլներ
- 2003: "Are They Saying Goodbye"
- 2003: "Humming One of Your Songs"
- 2004: "I Shot My Heart"
- 2005: "Song No. 6"
- 2006: "Rubber & Soul"
- 2006: "Balloon Ranger"
- 2008: "Headphone Silence"
- 2009: "To Let Myself Go"
- 2011: "Do You Remember"
- 2015: "Directions"
- 2015: "Shape Of A Heart"
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 «Brun, Ane Biography - Norsk Musikkinformasjon MIC.no»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին (in Norwegian)
- ↑ «Bjørn Brunvoll - Groove.no»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է 2018-03-01
- ↑ Ferguson Tom (մայիսի 14, 2005)։ «Global Pulse»։ Billboard։ Վերցված է մայիսի 31, 2012
- ↑ 5,0 5,1 5,2 «Ane Brun returns to the UK - Listen to Norway MIC.no»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին
- ↑ «Baroque Remixed - Part 2»։ bbc.co.uk։ 2013։ Վերցված է մարտի 11, 2013
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 NorwegianCharts.com: Ane Brun discography Archived March 12, 2013, at the Wayback Machine.
- ↑ Ultratop.be/nl/ Ane Brun discography Archived January 15, 2016, at the Wayback Machine.
- ↑ 9,0 9,1 DanishCharts.com Ane Brun discography Archived April 2, 2015, at the Wayback Machine.
- ↑ DanishCharts.com Ane Brun discography Archived April 16, 2015, at the Wayback Machine.
- ↑ DutchCharts.com Ane Brun discography Archived April 26, 2015, at the Wayback Machine.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 SwedishCharts.com: Ane Brun discography Archived March 12, 2013, at the Wayback Machine.
- ↑ «VG-lista – Topp 40 Album uke 41, 2017»։ VG-lista։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2017
|