Անդրե Շեդիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Շեդիդ
ֆր.՝ Andrée Chedid
Ծննդյան անունֆր.՝ Andrée Saab[1]
Ծնվել էմարտի 20, 1920(1920-03-20)[2][3][4][5][6]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[2]
Վախճանվել էփետրվարի 6, 2011(2011-02-06)[7][2][3][4][6] (90 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[2]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան, ֆեմինիստ, վիպասան և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն[3]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Lebanon.svg Լիբանան
Flag of Egypt.svg Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի ամերիկյան համալսարան
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Գոնկուրյան մրցանակ պոեզիայի համար Գոնկուրյան մրցանան վեպի համար Լուի Գիյուի մրցանակ և Գրականագետների միության գրան պրի
ԶավակներLouis Chedid?
Կայքandreechedid.com
Andrée Chedid Վիքիպահեստում

Անդրե Շեդիդ (ֆր.՝ Andrée Chedid, մարտի 20, 1920(1920-03-20)[2][3][4][5][6], Կահիրե, Եգիպտոս[2] - փետրվարի 6, 2011(2011-02-06)[7][2][3][4][6], Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի բանաստեղծուհի, գրող և դրամատուրգ։ Ծագումով լիբանանցի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Շեդիդը ծնվել է 1920 թվականի մարտի 20-ին Կահիրեում (Եգիպտական սուլթանություն)։ Ի ծնե տրված անունը՝ Անդրե Սաաբ։ Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը, իսկ 1942 թվականին ստացել է բակալավրի դիպլոմ։ 1942 թվականին ամուսնացել է ուսանող-բժիշկ Լուի Շեդիդի հետ, որից հետո վերցրել է նրա ազգանունը։ 1943 թվականին ամուսնու հետ ապրել է Լիբանանում, որտեղ անգլերենով հրատարակել է բանաստեղծությունների առաջին գիրքը։ 1946 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ սկսել է դասավանդել է Պաստերի ինստիտուտում։ Երկուսն էլ ստացել են ֆրանսիայի քաղաքացիություն, որի արդյունքում Անդրեի ստեղծագործությունները սկսել են հրատարակվել միայն ֆրանսերենով։

Անդրե Շեդիդի գերեզմանը Մոնպարնասի գերեզմանոցում

Մահացել է 2011 թվականի փետրվարի 6-ին Փարիզում՝ 90 տարեկան հասակում՝ Ալցհեյմերի հիվանդությունից[8]։ Հուղարկավորվել է Մոնպարնասի գերեզմանոցում։

Ի պատիվ Անդրե Շեդիդի 2012 թվականին Փարիզում բացվել է գրադարան[9]։

Ըտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Textes pour une figure, տաղեր։ Paris: Éditions du Pré aux clercs, 1948
  • Le Sommeil délivré, տաղեր։ Paris: Flammarion, 1952
  • Le Sixième jour, վեպ (1960, Յուսեֆ Շախինի կողմից կինոնկարի է վերածվել 1986 թվականին)
  • L’Autre, վեպ։ Paris: Flammarion, 1969 (կինոնկարի է վերածվել 1990 թվականին)
  • La Cité fertile, վեպ։ Paris: Flammarion, 1972
  • Cérémonial de la violence. Paris: Flammarion, 1976
  • Cavernes et soleils, տաղեր։ Paris: Flammarion, 1979
  • Théâtre I (Bérénice d’Egypte, Les Nombres, Le Montreur), պիսներ (1981)
  • La Maison Sans Racine. Paris: Flammarion, 1985
  • L’Enfant multiple. Paris: Flammarion, 1989 (անգլերեն թարգմանություն՝ 1995)
  • À la mort, à la vie, նովելներ։ Paris: Flammarion, 1992
  • Par-delà les mots, տաղեր։ Paris: Flammarion, 1995
  • Le Grand Boulevard. Paris: Flammarion, 1996
  • Le Dernier candidat. Paris: Éditions théâtrales Art et comédie, 1998
  • Territoires du souffle, տաղեր։ Paris: Flammarion, 1999
  • Le Message. Paris: Éditions Flammarion, 2000
  • Rythmes, տաղեր։ Paris: Gallimard, 2002
  • L’étoffe de l’univers, տաղեր։ Paris: Flammarion, 2010
  • Les quatre morts de Jean de Dieu, վեպ։ Paris: Flammarion, 2010

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 199.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118669176 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 7,2 http://www.bbc.co.uk/news/world-europe-12388674
  8. «Franco-Egyptian poet Andree Chedid dies at 90»։ BBC News։ 7 February 2011 
  9. «A public library in memory of Andree Chedid»։ The Daily Star։ 22 November 2012։ Վերցված է 23 November 2012 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aux frontières des deux genres: en hommage à Andrée Chedid/ Carmen Boustani, ed. Paris: Karthala, 2003
  • Izoard J. Andrée Chedid. Paris: Seghers, 2004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]