Անդրե Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Մանուկյան
Բնօրինակ անունֆր.՝ André Manoukian
Ի ծնե անունֆր.՝ André Antranik Manoukian
Ծնվել էապրիլի 9, 1957(1957-04-09)[1][2][3] (67 տարեկան)
4th arrondissement of Lyon, Լիոն[3]
Երկիր Ֆրանսիա
Ժանրերջազ
Մասնագիտություներգերի հեղինակ, jazz pianist և ռադիոհաղորդավար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրFrance Inter և C8?
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Կայքandremanoukian.com
 André Manoukian Վիքիպահեստում

Անդրե Մանուկյան (ապրիլի 9, 1957(1957-04-09)[1][2][3], 4th arrondissement of Lyon, Լիոն[3])[4], ֆրանսահայ ջազ երաժիշտ, գործիքավորող, կոմպոզիտոր, դերասան, դաշնակահար, Horn Staff ջազ բրենդի հիմանդիր և ղեկավար[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Մանուկյանը ծնվել է 1957 թվականին Լիոն քաղաքում։ Հորական կողմը եղել է Իզմիրից, իսկ մորական կողմը՝ Ադաբազարից։ Ցեղասպանության ժամանակ հորական ընտանիքը տեղափոխվել է Զմյուռնա, և 1920 թվականին ծնվել է հայրը։ 1922 թվականի սեպտեմբերին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կազմակերպած ջարդերի ու քաղաքը հրկիզելու պատճառով նրանք ստիպված լքել են քաղաքը և մեկնել Հունաստանի Սալոնիկ քաղաքը, այնտեղից էլ Կարմիր Խաչի օգնությամբ՝ Ֆրանսիա[6]։ Մորական պապը՝ Թեհլերյանը եղել է Ադաբազար քաղաքի քաղաքապետը։

Վեց տարեկանից նա դաշնամուր է նվագել։ Ավարտել է Բերկլիի (Բոստոն, Մասաչուսեթս) երաժշտության քոլեջը։ Ֆրանսիա վերադառնալուց հետո երաժշտության դասեր է տվել, ստեղծել է իր առաջին ջազ խումբը և երաժշտություններ է գրել։ Հետագայում՝ 1980 թվականին Գրենոբլում ստեղծեց Horn Staff ջազ խումբը[7]։ Համագործակցել է Շառլ Ազնավուրի ու Ժիլբեր Բեկոյի հետ, աշխատել է նաև հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալյանոյի, Միշել Պետրուչիանիի ու ուրիշների հետ։ 2012 թվականին Անդրե Մանուկյանը եղել է Հայաստանում և մենահամերգով հանդես է եկել Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մանուկյան» հոդվածին։