Անդրեյ Ստուչենկո
Անդրեյ Ստուչենկո Андрей Стученко | |
---|---|
Ծնվել է | 1904 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1972 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Մասնագիտություն | զորահրամանատար |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Անդրեյ Տրոֆիմովիչ Ստուչենկո, (ռուս.՝ Андрей Трофимович Стученко, հոկտեմբերի 30, 1904, Կիև, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 18, 1972[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային զորահրամանատար, բանակի գեներալ (1964)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականից ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է հեծելազորային դասընթացները (1923), հեծելազորային դպրոցը (1926), Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1939), գլխավոր շտաբի ռազմական ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1952)։ Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո եղել է հեծելագնդի, հեծելազորային և հրաձգային դիվիզիաների, 19-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամանատար, մասնակցել Արևմտյան, 2-րդ Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատներում մղված մարտերին։ Պատերազմից հետո եղել է Հյուսիսային (1956-1960), Մերձվոլգյան (1960-1961), Անդրկովկասյան (1961-1968) ռազմական օկրուգների զորքերի հրամանատար, 1968-1969 թվականներին՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պետ։ 1969 թվականի մարտից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության Գլխավոր տեսուչների խմբի զինվորական տեսուչ- խորհրդական։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1961-1971)։ ԽՍՀՄ VI-VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 4, Սուվորովի II և Կուտուզովի II աստիճանի, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Стученко Андрей Трофимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 163)։ |
|
- Կիև քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Նոյեմբերի 18 մահեր
- 1972 մահեր
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Խորհրդային հուշագիրներ