Անդրեյ Մանուչարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Մանուչարով
հունիսի 7, 1917(1917-06-07) - 2001[1]
Կոչումգեներալ-մայոր
ՊարգևներMerited Test Pilot of the USSR, Լենինի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Լենինյան մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Անդրեյ Արսենի Մանուչարով (հունիսի 7, 1917(1917-06-07) - 2001[1]), ավիացիայի հայ խորհրդային գեներալ-մայոր, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1967

ԽՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Մոսկվայի Չկալովի անվան աէրոակումբը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (1940)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-45)։ Փորձարկել է գլխավոր կոնստրուկտորներ Յակովլևի, Միկոյանի, Սուխոյի, Տուպոլևի, Իլյուշինի ստեղծած ինքնաթիռները։ Թռիչքներ է կատարել 106 տիպի ինքնաթիռներով։ Լենինյան (1967) և պետական (1975) մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 4 շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 257 CC-BY-SA-icon-80x15.png