Անդրեյ Մանդելշտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանդելշտամ (այլ կիրառումներ)
Անդրեյ Մանդելշտամ
Ծնվել է հունվարի 1, 1869(1869-01-01)
Ծննդավայր Մոգիլյով, Ռուսական կայսրություն
Մահացել է հունվարի 27, 1949(1949-01-27) (80 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ֆրանսիա
Մասնագիտություն դիվանագետ

Անդրեյ Մանդելշտամ (1869-1949), ռուս դիվանագետ։ Միջազգային իրավունքի դոկտոր։

Եղել է Կոստանդնուպոլսում ռուսական դեսպանության թարգման (դրագոման)։ 1912-1914 թվականներին մասնակցել է հայկական բարենորոգումների (1913-1914) խնդրի դիվանագիտական քննարկումներին, 1914 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի հոդվածների մշակմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ակտիվորեն հանդես է եկել արևմտահայության իրավունքների պաշտպանությամբ, երիտթուրքերի չարագործությունների դատապարտմամբ, մասնակցել է հայ գաղթականության օգտին ռուս հասարակության ձեռնարկած միջոցառումներին։ Գրել է աշխատություններ միջազգային հարաբերությունների, Հայկական հարցի, Օսմանյան Թուրքիայի նոր և նորագույն պատմության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png