Անդրեյ Կոլպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կոլպին
Ծնվել էփետրվարի 5, 1964(1964-02-05) (58 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարիչ և սցենարիստ

Անդրեյ Կոլպին (ռուս.՝ Колпин, Андрей Борисович, փետրվարի 5, 1964(1964-02-05), Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր և նկարիչ։

Կենսագրություն[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի փետրվարի 5–ին, Մոսկվայում։

1978 թվականին սովորել է Գայդարի անվան Մշակույթի տան Գեղարվեստի դպրոցում։

1987 թվականին ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը։ 1987-89 թվականներին աշխատել է Մոսկվայի Կիրառական մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժեներ և դիզայներ։

1989 թվականին ավարտել է «Օդաչու» ստուդիային կից Անիմատորների դասընթացը (գեղարվեստական ղեկավարներ՝ Ա. Տատարսկի և Ի․ Կովալյով), 1995 թվականին ավարտել է Ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացը (Ֆեոդոր Խիտրուկի արվեստանոցը), 1994 թվականին ավարտել է «Օդաչու» ստուդիային կից Անիմացիայի ուսուցիչների դասընթացը։

1989-1998 թվականներին եղել է «Օդաչու» ստուդիայի անիմատոր և նկարիչ (1990 թվականից՝ ռեժիսոր)։

1998-2001 թվականներին եղել է ընտանեկան և մանկական անիմացիոն սերիալների ռեժիսոր, գովազդների և պիլոտային ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ՝ VARGA և MY FILM (Բուդապեշտ), RICHARD PURDUM PRODUCTION, TIGER ASPECT (Լոնդոն), Freakish Kid (Անգլիա) ստուդիաներում։ Դասավանդել է «Էկրանային տեխնոլոգիաների նոր դպրոցում» և «Անիմացիայի նոր դպրոցում»։

2001-2005 թվականներին համագործակցել է տարբեր ստուդիաների հետ Մոսկվայում և Սանկտ–Պետերբուրգում։ Մասնակցել է մոտավորապես 150 գովազդային ֆիլմերի ստեղծմանը, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Եղել է «Նոր ականատես» և «Կրոկոդիլ» ամսագրերի պատկերազարդող–ծաղրանկարիչ։ Որպես ռեժիսոր աշխատում է անիմացիայի բոլոր ձևերով, բացի տիկնիկային և գեղանկարչային ձևերից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող–ռեժիսոր

Սերիաների ռեժիսոր

Սցենարիստ

  • 1992 թվական՝ Գիպներոտոմախիա
  • 1996 թվական՝ Օդաչու եղբայրները երեկոյան թեյ են խմում
  • 2004 թվական՝ Շամբալա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիամետրաժ «Ֆիքսիկներ։ Մեծ գաղտնիքը» մուլտֆիլմ` 11–րդ մանկական կինոյի միջազգային փառատոնի «Լավագույն անիմացիոն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգի մրցանակ, Հնդկաստան[2]։
  • 2018 թվականի մարտի 16–ին առաջադրվել է «Իկար» կինոմրցանակի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]