Ֆիքսիկներ
Ֆիքսիկներ ռուս.՝ Фиксики | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | մանկական ընտանեկան իմացական Ուսուցողական արկածային |
Կերպարներ | Tom Thomas?, Tom Thomas' Mom? և Simka? |
Հիմնված է | Q18644558? |
Ռեժիսոր | Վասիկո Բեդոշվիլի, Անդրեյ Կոլպին, Իվան Պշոնկին, Միլանա Ֆիդոսեևա, Dzhangir Suleymanov? և Roman Sokolov? |
Սցենարիստ | Yury Isakov? և Sergey Krolevich? |
Հնչյունավորում | Լարիսա Բրոհման Դմիտրի Նազարով և այլք |
Պրոդյուսեր | Գեորգի Լեոնարդովիչ Վասիլև, Իլյա Պոպով և Konstantin Tarasov? |
Երաժշտություն | Լև Զեմլիցկի |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | «Աերոպլան» |
fixiki.ru(ռուս.) |
Ֆիքսիկներ (ռուս.՝ Фиксики), ռուսական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ ամբողջ ընտանիքի համար։ Ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Երաշխիքային մարդուկներ» (ռուս.՝ Гарантийные человечки) գրքի մոտիվներով։ 2010 թվականի դեկտեմբերի 13-ին մուլտֆիլմը հեռարձակվել է ռուսական «Բարի գիշեր, փոքրիկներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!») և «Россия-1» հեռուստաալիքներով։
Որոշ ժամանակ անց մուլտֆիլմը հեռարձակվել է (և մինչ օրս հեռարձակվում է) «Կարուսել» (ռուս.՝ «Карусель») և «Մանկական» (ռուս.՝ «Детский») հեռուստաալիքներով։
2014 թվականի դեկտեմբերից սկսած մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Կուլտուրա» (ռուս.՝ «Культура») և «Մուլտ» (ռուս.՝ «Мульт») հեռուստաալիքներով[1]։
Մուլտֆիլմը ստեղծվել է «Աերոպլան» (ռուս.՝ «Аэроплан») ստուդիայի կողմից։ Մուլտֆիլմի մտահղացումը պատկանել է Ալեքսանդր Տատարսկուն[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտսերիալը պատմում է Ֆիքսիկների՝ փոքրիկ մարդուկների ընտանիքի մասին, որոնք ապրում են տեխնիկաների մեջ և տեխնիկայի աշխատանքի խափանման դեպքում կարող են վերանորոգել այն[3]։ Ֆիքսիկների ընտանիքում կա ինը անդամ՝ Պապուս հայրիկը, Մասիա մայրիկը, նրանց երեխաները՝ Սիմկան և Նոլիկը, Դեդուս պապիկը, ինչպես նաև երեխաների համադասարանցիներ Սամկի Ֆայերը, Իգրեգը, Շպուլիան և Վերտան։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսներից Դիմդիմիչը իրական երեխա է, ով հաճախում է դպրոց։ Նրանց ընտանիքում են ապրում ֆիքսիկները։
Երկրորդ շրջանում մուլտֆիլմը համալրվեց նոր հերոսներով՝ Ֆայեր, Իգրեգ, Շպուլիա, Վերտա, պրոֆեսոր Գենի Եվգենովիչ Չուդակով և Լիզոչկա։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիքսիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմկա. Խելացի և ակտիվ աղջիկ-ֆիքսիկ նարնջագույն գույնի։ Միշտ պատրաստ է օգնել մարդկանց և իր ընկերներին։ Լավ հասկանում է տեխնիկայից։ Այս մուլտսեիալում Սիմկան դպրոցական լավագույն աշակերտներից է.
- Նոլիկ. Տղա-ֆիքսիկ կապույտ գույնի, Սիմկայի կրտսեր եղբայրն է։ Նա չունի այնքան գիտելիքներ որքան որ քույր։ Պատճառը այն է, որ նա շատ հետաքրքրասեր է և այդ պատճառով նա միշտ խափանում է տեխնիկաները։ Ուզում է նմանվել մարդկանց.
- Պապուս Սիմկայի և Նոլիկի հայրը, Էկստրա-դպրոցի ուսուցիչ, կանաչ գույնի։ Աշխատում է տիեզերակայանում, իսկ առաջին հիշատակումը լինում է չորրորդ սերիայում՝ զարթուցիչի վերանորոգման ժամանակ։
- Մասիա Պապուսի կինն է, Նոլիկի և Սիմկայի մայրը։ Նա ունի վարդագույն գույն և շատ լավ հասկանում է տեխնիկայից։ Առաջին հիշատակումը լիոնւմ է երրորդ սերիայում՝ փոշեկուլի վերանորոգման ժամանակ։
- Դեդուս. Հին և մասնագիտացված ֆիքսիկ շագանակագույն գույնի։ Նա ֆիքսիկների գլխավոր ուսուցիչն է։ Առաջին հիշատակումը լինում է 26-րդ սերիայում։
- Ֆաիեր. Սիմկայի համադասարանցին։ Դպրոցում լավ է սովորում։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ էպիզոդում[4].
- Իգրեգ.տասնամյա բաց կանաչ գույնի ֆիքսիկ։ Սիմկայի համադասարանցին։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ սերիայում։
- Շպուլիա. Սիմկայի համադասարանցին։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ սերիայում։ Բարի է և Սիմկայի մոտ ընկերը։
- Վերտա. Սիմկայի համադասարանցին։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ սերիայում։
Այլ դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիմդիմիչ.Ութամյա յետաքրքրասեր տղա, Սիմկայի և Նոլիկի մոտ ընկերը։ Այս մուլտֆիլմում նրան շատ հետաքրքրում է տեխնիկայի սարքերը և Ֆիքսիկները միշտ օգնում են նրան։
- Կուսաչկա. Դիմդիմիչի շնիկը։ Լավ հարաբերությունների մեջ չի գտնվում ֆիքսիկների հետ։
- Գեննի Եվգենովիչ Չուդակով. Պրոֆեսոր, ով ծանոթացավ Ֆիքսիկների հետ դպրոցում։ Առաջին հիշատակումը լինում է 67-րդ սերիայում։
- Լիզոչկա. Պրոֆեդսորի քարտուղարն է. Առաջին հիշատակումը լինում է 71-րդ սերիայում։
- Դիմդիմիչի ծնողներ. Դիմդիմիչի մայրը ու հայրը։ Նրանք շատ են սիորւմ Դիմդիմիչին։ Դիմդիմիչի մայրը առաջին անգամ ի հայտ է գալիս 3-րդ սերիայում, իսկ հայրը՝ 4-րդ։ Նրանք ավելի հայտնի են դառնում 50-րդ սերիայում։
- Կատիա. Դիմդիմիչի ընկերուհին և համադասարանցին։.
- Վասկա. Դիմդիմիչի ընկերը.
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիմատորներ։ Արսեն Խաչատուրյան, Աիդա Շալագաևա, Արթուր Մերկուլով, Սերգեյ Լուցենկո, Ելենա Վոլկ, Ս.Սմիրնով
- Սցենարիստներ։ Յուրի Իսակով, Ալեքսանդր Կարիաև, Ալեքսանդր Տատարսկի
- Ռեժիսիորներ։ Վասիկո Բեդոշվիլի, Անդրեյ Կոլլին, Վլադիմիր Պոնոմարև, Սերգեյ Մերինով.
- Կոմպոզիտոր։ Լև Զեմլինցկին.
- Երգի հեղինակ։ Գեորգի Վասիլև.
- Նկարիչ։ Յուրի Պրոնին, Միխայիլ Ժելուդկով
- Պրոդյուսերներ։ Գեորգի Վասիլև, Մայքլ Մեննիս, Իլյա Պոպով, Յուլիա Սոֆրոնովա
Դերերը կրկնօրինակողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեր | Դերասան |
---|---|
Սիմկա | Լարիսա Բրոհման |
Նոլիկ | Յակով Վասիլև |
Պապուս | Յուրի Մազիխին |
Մասիա | Իոնա Կարալևա |
Դեդուս | Դմիտրի Նազարով |
Դիմդիմիչ | Անդրեյ Կլուբան |
Իգրեգ | Լարիսա Բրոհման |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նոր մուլտսերաիլ "Ֆիքսիկներ" // ovideo.ru
- ↑ Ֆիքսիկների մուլտֆիլմը կինո-տեատր ռուսական կայքում
- ↑ Ամեն ինչ ֆիքսիկների մասին // Կոմսոմոլսկայա պրավդան, դեկտեմբերի 9, 2010 թ.
- ↑ Все четыре перечисленных ниже одноклассника Симки появляются в 53 «Команда».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Ֆիքսիկներ էջը Յություբ տեսահոսթինգում
- Ֆիքսիկների պաշտոնական կայքը ֆեյսբուք սոցիալական ցանցում
- Վկոնտակտյան էջը
- Թվիթթերյան էջը մուլտսերիալի
- Գեորգի Վասիլև. «Հումորային մշակույթի լավագույն չափանիշներ» (հետաքրքիր փաստեր Կինո-տեատրում).
- պաշտոնական «Fixiclub.ru»-ի խաղեր Արխիվացված 2015-09-24 Wayback Machine