Անդրեաս Ռյուդիգեր
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1673[1] Rochlitz, Գերմանիա |
Մահացել է | հունիսի 6, 1731[1] (57 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | փիլիսոփա և ֆիզիկոս |
Ալմա մատեր | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Ուսուցիչ | Christian Thomasius? |
![]() |
Անդրեաս Ռյուդիգեր (գերմ.՝ Andreas Rüdiger, նոյեմբերի 1, 1673[1], Rochlitz, Գերմանիա - հունիսի 6, 1731[1], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն)[2], գերմանացի փիլիսոփա, Քրիստիան Թոմազիուսի աշակերտը։ Փիլիսոփայության դասախոսություններ է կարդացել Հալլեի և Լայպցիգի համալսարաններում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռյուդիգերը՝ ծնողների չքավորության պատճառով 14 տարեկան հասակում է դպրոց գնացել։ Այնուհետև սովորել է Հերայի գիմնազիայում։ 1692 թվականին փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսումնասիրել Հալլեի համալսարանում։ Միաժամանակ Քրիստիան Թումազիուսի մոտ աշխատել է որպես տնային ուսուցիչ։ 1695 թվականի հիվանդության պատճառով կիսատ է թողել ուսումը, իսկ 1696 թվականին աստվածաբանության ուսումնասիրությունը շարունակել է Իենի համալսարանում։ Մեկ տարի հետո սկսել է ուսումնասիրել բժշկություն և իրավունք Լայպցիգի համալսարանում։ 1700 թվականին Ռյուդիգերը ստացել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության մագիստրոսի աստիճան և սկսել է կարդալ առաջին մասնավոր դասախոսությունները[3]։ 1707 թվականին տեղափոխվել է Հալլե։ 1712 թվականին վերադառնում է Լայպցիգ, զբաղվում բժշկությամբ և կարդում դասախոսություններ։ 1716 թվականին դառնում է Սաքսոնիայի կուրֆյուրստի խորհրդականը և պալատական բժիշկը, սակայն շուտով իրեն ամբողջությամբ նվիրում է դասավանդմանը և գրքեր գրելուն։
Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռյուդիգերը՝ որպես փիլիսոփա, էկլեկտիկ էր, նա հանդես է եկել Գոթֆրիդ Լայբնիցի և Քրիստիան Վոլֆի որոշ դրույթների դեմ (օրինակ, բնածին գաղափարների ուսմունքի դեմ, նախասահմանված ներդաշնակության) և պնդում էր, որ հոգին տարածական է և, որ բոլոր պատկերացումները ծագում են զգայություններից։
Ռյուդիգերի ողջ փիլիսոփայության հիմքը աստծո մասին պատկերացումն է։ Աստված իր կամքն է թելադրում մարդկանց որպես օրենք․ առաքինի են այն մարդիկ, որոնք իրագործում են այդ կամքը[4]։ Աստծո գոյության և հոգու անմահության նկատմամբ վստահությունը հարկավոր է քաղել ոչ թե հայտնություններից, այլ ինքն իրեն տրված բանականությունից։
Գլխավոր աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Philosophia synthetica» (Հալլե, 1707, հետագայում հրատարակվել է «Institutiones eruditionis» խորագրով),
- «Physica divina» (Ֆրանկֆուրտ, 1716),
- «Philosophia pragmatica» (Լայպցիգ, 1723),
- «Anweisung zur Zufriedenheit der menschlichen Seele als dem höchsten Gute dieses zeitlichen Lebens» (1721 և 1726). Ср. W. Carls,
- «A. Rüdigere Moral-philosophie» (Հալլե, 1894).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Klaus-Dieter Eichler, Ulrich Johannes Schneider (Hrsg.): Zur Alltagsgeschichte der Philosophie in Leipzig. Leipziger Universitätsverlag, Leipzig 2004, ISBN 3-86583-029-3, S. 109.
- ↑ Artikel „Rüdiger, Joh. Andreas“ von Carl von Prantl in: Allgemeine Deutsche Biographie, herausgegeben von der Historischen Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, Band 29 (1889), S. 467–468.
- ↑ Andreas Rüdiger: Divine physics, the correct road between superstition and atheism, which guides towards the natural and moral well-being of humans (1716)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Рюдигер, Андреас»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Wilhelm Carls: Andreas Rüdigers Moralphilosophie. Olms, Hildesheim 1999, Nachdr. der Ausg. Niemeyer, Halle 1894, ISBN 3-487-10946-8.
- Heinrich Schepers: Andreas Rüdigers Methodologie und ihre Voraussetzungen. Ein Beitrag zur Geschichte der deutschen Schulphilosophie im 18. Jahrhundert, Köln 1959 (Kantstudien Ergänzungshefte, Bd. 78, Hrsg. v. Baum, Manfred / Dörflinger, Bernd / Klemme, Heiner F.), ISSN 0340-6059.
- Riccarda Suitner: „Jus naturae und natura humana in August Friedrich Müllers handschriftlichem Kommentar zu Andreas Rüdigers Institutiones eruditionis“, in Jahrbuch Aufklärung, XXV (2014), S. 113–32.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rüdiger, Johann Andreas
- Andreas Rüdiger: Divine physics, the correct road between superstition and atheism, which guides towards the natural and moral well-being of humans (1716)
|