Անգորական լերկաձուկ
Անգորական լերկաձուկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Barbatula barbatula | ||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|
Անգորական լերկաձուկ (լատին․՝ Barbatula angorae), բալիտորաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Ագատ, Ախուրյան, Որոտան, Քասաղ, Եղեգիս և այլ գետերում։
Արտաքին կառուցված
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը ձգված է, առջևի մասում՝ հաստացած և վերից վար մի փոքր սեղմված, երկար.՝ 5-7 (երբեմն՝ 10) սմ։ Պոչային ցողունը բարձր է՝ կողքերից սեղմված։ Բերանը նեղ է, փոքր, գտնվում է դնչի ստորին մասում։ Վերին ծնոտի վրա կան 3 զույգ կարճ բեղիկներ. Երկուսը՝ դնչի առջևի մասում, մեկը՝ բերանի անկյունի վերևամասում։ Պոչային լողակն ունի թույլ արտահայտված գոգավորություն։ Թեփուկները մանր են ու բարակ։ Կողագիծը լրիվ է, ձգվում է մինչև պոչային լողակի հիմքը։
Մեջքային լողակում կա 8-11 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8։ Ալանային ատամները միաշարք են։ Արուների կրծքային լողակի 2-րդ ճառագայթը հաստացած է։ Մարմնի ընդհանուր գունավորումը դեղնամոխրագույն է կամ մոխրագույն՝ պատված տձև ու անկանոն դասավորված սև պտերով, որոնք հատկապես խոշոր են կողագծի երկարությամբ։ Ողնաշարի երկայնքով ձգվում է 7-12 համեմատաբար խոշոր, սև բծերի 1 շարք։ Մեջքային և փորային լողակները մոխրագույն են՝ պատված մանր բծերով։ Կրծքային, փորային լողակները և հետնալողակը, երբեմն նաև պոչայինը՝ նարնջագույն են, բաց մոխրագույն կամ նարնջամոխրագույն։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացման շրջանը կախված է ջրի ջերմաստիճանից։ Արարատյան դաշտի և այլ ցածրադիի շրջանների ջրամբարներում բազմանում է ապրիլ-մայիսին, բարձրադիր վայրերում՝ հունիս-հուլիսին։ Բեղունությունը հասնում է մինչև 7 հազար ձկնկիթի, դրանք կպչուն են, ամրանում են քարերին ու ստորջրյա բույսերին։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանակեր տեսակ է։ Սնվում է տարբեր բենթոսային մանր անողնաշարավորներով, գլխավորապես միջատների թրթուրներով, որդերով, նաև ձկնկիթով։ Վարում է մերձհատակային կենսաձև՝ նախընտրելով գետերի և ջրանցքների արագահոս տեղամասերը։ Հանդիպում է նաև ջրանցքների դանդաղահոս և տղմոտ հատակ ունեցող մասերում։ Որպես թաքստոց՝ հաճախ օգտագործում է ստորջրյա խիտ բուսուտները։
Արտադրական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրական նշանակություն չունի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|