Բալիտորաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալիտորաձկներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Ճառագայթալողակ ձկներ (Actinopterygii)
Դաս Actinopteri
Ենթադաս Neopterygii
Ինֆրադաս Ոսկրային ձկներ (Teleostei)
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Վերնաընտանիք Cobitoidea
Ընտանիք Բալիտորաձկներ (Balitoridae)
Swainson, 1839

Բալիտորաձկներ (լատին․՝ Balitoridae), ծածանակերպների կարգի ձկների ընտանիք։ Հայտնի է շուրջ 400, Հայաստանում՝ 2 տեսակ՝ անգորական լերկաձուկ և Քուռի լերկաձուկ։

Իրանը վերից վար մի փոքր սեղմված է։ Գանգի առջևի բաժինը հետնամասին միացած է անշարժ հոդով։ Մեջքային լողակը մեկն է։ Բերանի շուրջը գտնվում են 3-6 զույգ բեղիկներ։ Թեփուկները մանր են կամ բացակայում են։ Լողափամփուշտի առջևի բաժինը շրջապատված է ոսկրային պատիճով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։