Jump to content

Անաստասիոս Բակասետաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիոս Բակասետաս
հուն․՝ Αναστάσιος Μπακασέτας
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1993(1993-06-28)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Կորինթոս
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Անաստասիոս Բակասետաս (հուն․՝ Αναστάσιος "Τάσος" Μπακασέτας; հունիսի 28, 1993(1993-06-28)[1][2], Կորինթոս), հույն ֆուտբոլիստ, թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի և Հունաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակասետասը ԱԵԿ-ի կազմում

Բակասետասը «Աստերաս» ակումբի սան է։ 2010 թվականի նոյեմբերի 28-ին «Քսանթի»-ի դեմ խաղում իր նորամուտը նշել է Հունաստանի Սուպերլիգայում[3]։ 2011 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Անաստասիոսը վարձակալությամբ տեղափոխվել է «Տրասիվուլոս»։ Նորամուտը Հունաստանի ֆուտբոլային լիգայում նշել է փետրվարի 13-ին «Պանաիտոլիկոս»-ի դեմ խաղով[4]: Փետրվարի 28-ին Աստերասի «Էթնիկոս»-ի դեմ խաղում Անաստասիոսն խփել է իր առաջին գոլը «Տրասիվուլոս»-ի կազմում[5]: Վարձակալության ավարտից հետո նա վերադարձել է «Աստերաս»։ 2012 թվականի ապրիլի 22-ին «Պանիոնիոս»-ի դեմ խաղում Բակասետասը խփել է իր առաջին գոլը «Աստերաս»-ի կազմում[6]։ 2014 թվականի սկզբին Անաստասիոսը երկրորդ անգամ է տեղափոխվել վարձակալությամբ․ նրա նոր ակումբը դարձել է Սալոնիկի «Արիս»-ը: Իր նորամուտը նոր թիմում նշել է հունվարի 26-ին «Լևադիակոս»-ի դեմ խաղում[7]։ Նույն խաղում Բակասետասը դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Արիս»-ի կազմում:

2015 թվականի սկզբին Անաստասիոսն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Պանիոնիոս»: Հունվարի 31-ին «Պանատինաիկոս»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր թիմում[8]: Փետրվարի 4-ին «Քսանթի»-ի դեմ խաղում Բակասետասը խփել է իր առաջին գոլը «Պանիոնիոս»-ի կազմում[9]: 2016 թվականի մարտի 12-ին «Քսանթի»-ի դեմ խաղում նա հեթ-տրիկ է ձևակերպել[10]: Երկրորդ մրցաշրջանի արդյունքներով Բակասետասը 11 գնդակով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն:

2016 թվականի ամռանը Անաստասիոսը տեղափոխվել է մայրաքաղաքային ԱԵԿ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 300 հազար եվրո։ Նոր թիմում նորամուտը նշել է «Քսանթի»-ի դեմ խաղով: ԱԵԿ-ի կազմում Բակասետասը խփել է իր առաջին գոլը սեպտեմբերի 17-ին՝ «Վերիա»-ի դեմ խաղում[11]:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Հունաստանի պատանեկան հավաքականի կազմում Բակասետասը մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը Ռումինիայում: Մրցաշարում նա մասնակցել է Իռլանդիայի[12], Չեխիայի[13] և Ռումինիայի[14] հավաքականների դեմ խաղերին:

2012 թվականին Անաստասիոսը դարձել է Էստոնիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: Մրցաշարում նա մասնակցել է Անգլիայի[15], Էստոնիայի[16], Պորտուգալիայի[17] և երկու անգամ Իսպանիայի[18][19] թիմերի դեմ խաղերին:

2013 թվականին Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում Բակասետասը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում հանդես է եկել Ուզբեկստանի հավաքականի դեմ խաղում[20]:

Նորամուտը Հունաստանի ազգային հավաքականում նշել է 2016 թվականի հունիսի 4-ին՝ Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական խաղով[21]։

Հունաստան (մինչև 19)
  • Եվրոպայի պատանեկան առաջնության (2012) ֆինալիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Астерас VS. Ксанти 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Трасивулос VS. Панаитоликос 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 13.
  5. «Трасивулос VS. Этникос Астерас 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 28.
  6. «Астерас VS. Паниониос 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 22.
  7. «Левадиакос VS. Арис Салоники 4:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  8. «Паниониос VS. Панатинаикос 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Ксанти VS. Паниониос 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Паниониос VS. Ксанти 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  11. «Верия VS. АЕК Афины 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Греция (до 19) VS. Ирландия (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Чехия (до 19) VS. Греция (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  14. «Румыния (до 19) VS. Греция (до 19) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23.
  15. «Англия (до 19) VS. Греция (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  16. «Эстония (до 19) VS. Греция (до 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  17. «Португалия (до 19) VS. Греция (до 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  18. «Испания (до 19) VS. Греция (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  19. «Греция (до 19) VS. Испания (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  20. «Греция (до 20) VS. Узбекистан (до 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  21. «Австралия VS. Греция 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիոս Բակասետաս» հոդվածին։