Անանջատ գրություն
Անանջատ գրություն (լատին․՝ Scriptio continua, շարունակական գիր), գրության եղանակ, որով բառերը կամ բաղադրիչ տարրերը շարադրության, տեքստի մեջ չեն անջատվում բաց տարածությամբ կամ բառերը բաժանող այլ նշաններով, գրվում են միասին, կիպ[1]։ Հայերենում գրության այս եղանակին էր հետևում երկաթագիրը։ Անանջատ գրության մեջ բացակայում են նաև կետադրական, դիակրիտիկ նշանները, մեծատառ-փոքրատառ տարբերակումը։ Արևմուտքում՝ հին լատինական և հունական ձեռագրերում բառերը բաժանելու համար օգտագործվում էին հատուկ նշաններ։ Սակայն, ավելի ուշ՝ դասական հունարենում և ուշ դասական լատիներենում տեքստերը սկսեցին գրվել անանջատ[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած որ անանջատ գրությունը հիմանականում հանդիպում է դասական հունարեն և լատիներեն ձեռագրերում, գրության այս ձևը ավելի հին պատմություն ունի։ Հնագույն դասական հունարենում կամ Ալեքսանդրիայում, գիրը ներկայացնում էին որպես մեծատառերի անանջատ շարք, որոնք շարվում էին աջից ձախ։ Հետագայում սա փոխակերպվեց՝ «բուստրոֆեդոնի», որը ներառում էր տարբեր ուղղությամբ շարված տողեր։ Դրանից ավելի ուշ հռոմեացիները լատիներենը գրելու համար սկսեցին կիրառել էտրուսկական այբուբենը, որում բառերը բաժանելու համար սկզբում օգտագործում էին կետեր, բայց հունական ազդեցությամբ՝ անցում կատարեցին անանջատ գրի[4]։
Մինչև գրքի հայտնաբերումը, լատինական և հունական ձեռագրերը գրվում էին գալարների վրա՝ ստրկացված գրիչների կողմից։ Գրիչը պետք է ուղղակի գրի առներ այն ամենն, ինչ լսում էր։ Քանի որ խոսքը շարունակական էր, գրում բացատներ թողնելը անտրամաբանական էր։ Բացի այդ, այն ժամանակ պապիրուսը և թանաքը շատ թանկ էին և բացատներ չդնելը միջոցները խնայելու եղանակ էր։
Անջատ բառերի բացակայությունը ընթերցողին տալիս էր գրվածը մեկնաբանելու ավելի մեծ ազատություն, քանի որ նա ազատ էր դադարներ տալ և տոնայնությունը փոխել ինչպես ցանկանում է՝ ընթերցանության գործընթացը դարձնելով ավելի սուբյեկտիվ։ Բացատների բացակայությունը որոշ առումով բերում էր նաև երկիմաստության, քանի որ բառերի տարբեր բաժանումը կարող էր գրվածին տալ տարբեր նշանակություն[5]։
Մերժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի հետ սկսեց օգտագործվել ընթերցանության ավելի դանդաղ, հին տարբերակը, որի ժամանակ կարդում էին բարձրաձայն[6]. բաժանիչ և կետադրական նշանները դառնում են առավելություն[7]։ Ընդունված է, որ բացատներն առաջին անգամ ի հայտ եկան 7-8-րդ դարերում՝ իռլանդական և անգլոսաքսոնյան աստվածաշնչերում ու կտակարաններում[8]։ Ժամանակի հետ Եվրոպայի տարբեր հատվածներում սկսեցին օգտագործել անջատ գիրը և 13-14-րդ դարերում բոլոր եվրոպական գրերը դարձան այդպիսին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11։
- ↑ E. Otha Wingo. (1972). Latin punctuation in the classical age. The Hague: Mouton.
- ↑ Brent Harmon Vine (1993). Studies in archaic Latin inscriptions. Innsbruck: Institut für Sprachwissenschaft der Universität Innsbruck.
- ↑ Moore, F. C. T.. (2001). Scribes and Texts: A Test Case for Models of Cultural Transmission. The Monist, 84(3), 417–436. Retrieved from http://www.jstor.org/stable/27903738
- ↑ Parkes, M. B. "Antiquity: Aids for Inexperienced Readers and the Prehistory of Punctuation." Pause and Effect: An Introduction to the History of Punctuation in the West. Berkeley: U of California, 1993. 10-11. Print.
- ↑ Richard A. Lanham (2006). The Economics of Attention. ISBN 0-226-46882-8. page 113-115
- ↑ Burnley, D.. (1995). Scribes and Hypertext. The Yearbook of English Studies, 25, 41–62. http://doi.org/10.2307/3508817
- ↑ Saenger, Paul (1997) Space between words: the origins of silent reading, Stanford University Press, Stanford, California, page 21
- ↑ Saenger, Paul (1997) Space Between Words: The Origins of Silent Reading, Stanford University Press, Stanford, California, pages 120-1.