Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում (ֆիլմ)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | |
Թեմա | toxic relationship?, Արդարադատություն, Զրպարտություն և միայնություն |
Հիմք | Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում (գիրք) |
Թվական | 2022 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Օլիվիա Նյուման |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Լյուսի Ալիբար |
Դերակատարներ | |
Օպերատոր | Պոլլի Մորգան |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Մոնտաժ | Alan Edward Bell? |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | |
Տևողություն | 126 րոպե |
Բյուջե | $24 մլն[1] |
Շահույթ | $140.2 մլն |
Տեղայնացնող | Sony Pictures Releasing |
«Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում» (անգլ.՝ Where the Crawdads Sing)՝ դետեկտիվ տարրերով դրամա, ռեժիսոր՝ Օլիվիա Նյուման։ Ֆիլմը Դելիա Օուենսի համանուն բեսթսելլերի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Դեյզի Էդգար-Ջոնսը, Թեյլոր Ջոն Սմիթը և Հարիս Դիքինսոնը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեի առանցքում Կայան է՝ խելացի, նուրբ, բնությունը սիրող մի աղջիկ, ով մեծացել է Հյուսիսային Կարոլինայի փոքրիկ քաղաքից ոչ հեռու գտնվող հեռավոր ճահճային տարածքում, դաժան, ալկոհոլային կախվածություն ունեցող հոր, վախեցած մոր և եղբայրների ու քույրերի հետ, ովքեր չեն ցանկանում տանը մնալ և հեռանում են։ Կայան անցնում է չափազանց դժվար մանկություն և, ի վերջո, մնում է միայնակ։
Մեծանալուն զուգընթաց բնազդաբար զգուշավոր Կայան նոր ծանոթություններ է ձեռք բերում, և պատմությունը ներկայացնում է, թե ինչպես է նա մտերմանում Մեյբլի և Սկոկի՝ բարի տարեց ամուսնական զույգի, բնությամբ տարված իր ընկեր Թեյթ Ուոքերի և քաղաքի սրտակեր Չեյզ Էնդրյուսի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյզի Էդգար-Ջոնս - Կետրին «Կայա» Կլարկ
- Ջոջո Ռեջինա - մանուկ Կայա
- Թեյլոր Ջոն Սմիթ - Թեյթ Ուոքեր
- Լյուք Դեյվիդ Բլյում - մանուկ Թեյթ
- Հարիս Դիքինսոն - Չեյզ Էնդրյուս
- Դևիդ Սթրեթեյրն - Միլթոնի փաստաբան
- Ջեյսոն Ուորներ Սմիթ - Ջո Փուրդյուի տեղակալ
- Գարետ Դիլահանտ - Ջեքսոն Քլարկ
- Մայքլ Հայաթ-Մեյբլ
- Անա Օ’Ռայլի - Մա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելիա Օուենսի «Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում» բեսթսելերի էկրանավորման մասին հայտնի է դարձել 2021 թվականի հունվարի 25-ին։ Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ գլխավոր դերերը կկատարեն Դեյզի Էդգար-Ջոնսը, Թեյլոր Ջոն Սմիթը և Հարիս Դիքինսոնը։ Ֆիլմի ռեժիսորը Օլիվիա Նյումանն է, իսկ սցենարիստը՝ Լյուսի Ալիբարը[2]։ 2021 թվականի մարտի 7-ին դերասանական կազմին միացել է Դևիդ Սթրեթեյրն[3], 2021 թվականի մարտի 30-ին՝ Ջեյսոն Ուորներ Սմիթը[4], 2021 թվականի ապրիլին՝ Գարետ Դիլահանտը, Մայքլ Հայաթը, Անա Օ’Ռայլին և և Ջոջո Ռեջինան[5], հունիսին՝ Էրիկ Լադենը[6]։
Թեյլոր Սվիֆթը գրել և կատարել է ֆիլմի գլխավոր երգը, որը կոչվում է Carolina: Ֆիլմի թրեյլերի թողարկումից հետո նա ասել է, որ «ամբողջովին կորել էր (նկատի ունի՝ գրքում), երբ կարդում էր այն մի քանի տարի առաջ» և «ցանկանում էր ինչ-որ թափանցիկ և եթերային բան ստեղծել»[7][8]:
Նկարահանումները տեղի են ունեցել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում[9] և Հոում 2021 թվականի մարտի 30-ից հունիսի 28-ը[10]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հուլիսի 15-ին[11][12]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 34% վարկանիշ՝ հիմնված 176 մեկնաբանությունների վրա, 5.2/10 միջին գնահատականով։ Քննադատների կոնսենսուսն ասում է՝ «Դեյզի Էդգար-Ջոնսը անում է ամեն ինչ, բայց «ֆիլմը, ի վերջո, չի կարողացել սկզբնաղբյուրը վերամշակել տոնայնորեն համահունչ դրամայի»[13]։
AARP-ից Թելմա Ադամսը գրում է՝ «Ֆիլմը իրենից ներկայացնում է «Հիշողության օրագիր», «Տապակած կանաչ լոլիկներ» և «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմերի մի խառնուրդ, որը կբավարարի գրքի երկրպագուներին, բայց տուժում է փոխառությունների գերբեռնվածությունից»[14]:
Հանդիսատեսը ֆիլմը դրական է ընդունել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի հանդիսատեսի 96 % վարկանիշ[13]։ CinemaScore-ի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին տվել են «A-» գնահատականը՝ A-ից F սանդղակում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ հուլիսի 13). «'Thor: Love And Thunder' Heading To $200M+ As Counter-Programming 'Paws Of Fury', 'Crawdads Sing' Open – Box Office Preview». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հունվարի 26). «'Where The Crawdads Sing': Taylor John Smith And Harris Dickinson Join Film Adaptation For 3000 Pictures, Hello Sunshine And Sony». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ մարտի 17). «'Where The Crawdads Sing': David Strathairn Joins Film Adaptation For 3000 Pictures, Hello Sunshine And Sony». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
- ↑ Welk, Brian (2021 թ․ մարտի 30). «'Walking Dead' Star Jayson Warner Smith Joins 'Where the Crawdads Sing' Adaptation (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
- ↑ N'Duka, Amanda (2021 թ․ ապրիլի 14). «Garret Dillahunt, Michael Hyatt & More Join Daisy Edgar-Jones In 'Where The Crawdads Sing' Adaptation From Sony». Deadline (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2021 թ․ հունիսի 16). «Annet Mahendru Joins 'Stu'; Eric Ladin In 'Where The Crawdads Sing'; Steve Eastin Boards 'Killers Of The Flower Moon' & More – Film Briefs». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Nolan, Emma (2022 թ․ մարտի 22). «Taylor Swift wanted a "haunting" song for 'Where the Crawdads Sing'». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին. «I wanted to create something haunting and ethereal to match this mesmerizing story.»
- ↑ Blistein, Jon (2022 թ․ մարտի 22). «Taylor Swift Teases New Song 'Carolina' in 'Where the Crawdads Sing' Trailer». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Film and TV Projects Going Into Production - Where The Crawdads Sing». Variety Insight. 2021 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Houma transforms for Reese Witherspoon's new movie, 'Where the Crawdads Sing'». 2021 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Grobar, Matt (2021 թ․ մայիսի 6). «Sony Pictures Sets Release Date For Crime Drama 'Where The Crawdads Sing'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Bonomolo, Cameron (2022 թ․ մարտի 18). «Sony's Bullet Train Pushes Back Release Date». Comicbook. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ 13,0 13,1 «Where the Crawdads Sing». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Appelo, Tim (2022 թ․ հուլիսի 14). «Best New Movies to Watch This Week». AARP. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ հուլիսի 16). «'Thor: Love And Thunder' Falling -68% In Weekend 2; 'Crawdads' Carrying $15M-$16M Tune – Saturday AM Box Office Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2022 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայում
- Columbia Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1965 թվականին
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին