Հարիս Դիքինսոն
Հարիս Դիքինսոն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 24, 1996[1][2][3] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լեյթոնսթոուն, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 6170168 |
Հարիս Դիքինսոն (անգլ.՝ Harris Dickinson, հունիսի 24, 1996[1][2][3], Լեյթոնսթոուն, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի դերասան։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարիս Դիքինսոնը ծնվել է 1996 հունիսի 24-ին[5]։ Մեծացել է Արևելյան Լոնդոնի Լեյթսթոուն քաղաքում[6][7][8][9]։ Նա ընտանիքի չորս երեխաներից փոքրն է[10]։ Տասնյոթ տարեկանում[9] թողել է դպրոցը, որտեղ փորձում էր կինո և թատրոն սովորել[7]։ Դիքինսոնը հետաքրքրվում էր թագավորական ծովային հետևազորով, սակայն նրա դերասանության ուսուցիչը համոզեց նրան վերադառնալ թատրոն[11][12]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիքինսոնն իր գործունեությունը սկսել է կարճամետրաժ ֆիլմերով, որոնք նա նկարահանել է ըստ իր սցենարի։ Նա ունեցել է նաև աննշան հեռուստատեսային դերեր՝ նկարահանվելով «Աղջիկներ» (2014) հեռուստասերիալում և «Տուն» (2016) հեռուստաֆիլմում։
Դիքինսոնը գլխավոր դեր է ստացել Էլիզա Հիթմանի «Լողափային առնետներ» անկախ դրամայում (2017), որի համար արժանացել է Լոնդոնի կինոքննադատների շրջանի, «Գոթամ» և «Անկախ ոգի» անվանակարգերի։ Նույն թվականին նա դերերով հանդես է եկել «Լուռ վկա» և «Կլիկ» հեռուստասերիալներում։ 2018 թվականին Հարիսը խաղացել է Ջոն Փոլ Գեթի III-ի դերը անթոլոգիական «Թրասթ» սերիալի առաջին եթերաշրջանում[13], ինչպես նաև ունեցել է դերեր «Բացիկներ Լոնդոնից» և «Մութ արտացոլանքներ» ֆիլմերում։ 2019 թվականին նա խաղացել է արքայազն Ֆիլիպի դերը «Մալեֆիսենտ։ Խավարի տիրուհին» ֆիլմում։ Փոքր դեր է ունեցել Քսավյե Դոլանի «Մատիաս և Մաքսիմ» ֆիլմում[14]։ 2020 թվականին Հարիսը նկարահանվել է «Kingsman» ֆրանշիզի փրիքվելում՝ «King’s Man: Սկիզբը» մարտաֆիլմի գլխավոր դերում[15]։ Նա նաև հանդես է եկել ռեժիսոր Ջոանա Հոգի «Հուշանվեր. Մաս 2» դրամայում, որը «Հուշանվեր» ֆիլմի շարունակությունն է[16]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2013 | Ով է հոգ տանում | Who Cares | Չկա տվյալ | Ռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող
Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Մակերես | Surface | Չկա տվյալ | Ռեժիսոր և սցենարիստ
Կարճամետրաժ ֆիլմ |
Մարտական գծեր | Battle Lines | Սթենլի | Կարճամետրաժ ֆիլմ | |
2015 | Անկում | Drop | Չկա տվյալ | Ռեժիսոր և սցենարիստ
Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Լողափնյա առնետներ | Beach Rats | Ֆրենկի | |
Առավոտյան բլյուզ | Morning Blues | Չկա տվյալ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2018 | Բացիկներ Լոնդոնից | Postcards from London | Ջիմ | |
Մութ արտացոլանքներ | The Darkest Minds | Լիամ Ստյուարտ | ||
2019 | Երկրի գծեր | County Lines | Սայմոն | |
Մալեֆիսենտ։ Խավարի տիրուհին | Maleficent: Mistress of Evil | արքայազն Ֆիլիպ | ||
Մատիաս և Մաքսիմ | Matthias & Maxime | Մակեֆի | ||
Վարսակ և գարի | Oats & Barley | Թոմ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2021 | King’s Man: Սկիզբը | The King's Man | Կոնրադ | |
Հուշանվեր։ Մաս 2 | The Souvenir Part II | |||
Տխրության եռանկյունին | Triangle of Sadness | Կարլ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2014 | Աղջիկներ | Some Girls | Տոնկա | Հյուրի դեր, 2 դրվագ |
2016 | Տուն | Home | Պ․Կ․Բել | Հեռուստատեսային ֆիլմ |
2017 | Լուռ վկա | Silent Witness | Ահարոն Լոգան | Հյուրի դեր, 2 դրվագ |
Կլիկ | Clique | Սեմ | Կրկնվող դեր, 4 դրվագ | |
2018 | Թրասթ | Trust | Ջոն Փոլ Գեթի III | Կանոնավոր դեր, 10 դրվագ (սեզոն 1) |
2019 | Մուգ բյուրեղ։ Դիմադրության դարաշրջան | The Dark Crystal: Age of Resistance | Գուրջին (հնչյունավորող) | Կանոնավոր դեր, 8 դրվագ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ասոցիացիա | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | «Գոթամ» մրցանակ | Դերասանական բացահայտում | Լողափնյա առնետներ | Առաջադրված |
2018 | «CinEuphoria» մրցանակ | Լավագույն դերասան | Հաղթանակ | |
«Դորիան» մրցանակ | Տարվա աճող աստղ | Առաջադրված | ||
Կինոքննադատների լոնդոնյան շրջանի մրցանակ | Երիտասարդ բրիտանական / իռլանդական տարվա դերասան | Հաղթանակ | ||
«Evening Standard» կինոմրցանակ | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
Կինոյի և հեռուստատեսության առցանց քննադատների ասոցիացիա | Դերասանական բացահայտում տղամարդկանց շրջանում | Առաջադրված | ||
«Անկախ ոգի» մրցանակ | Տղամարդու լավագույն դեր | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.filmindependent.org/spirit-awards/nominee/harris-dickinson/
- ↑ 2,0 2,1 https://beta.companieshouse.gov.uk/officers/uAZp_QNIybqGUPBeAVlfj5r5Nlw/appointments
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.interviewmagazine.com/film/harris-dickinson
- ↑ «UPI Almanac for Wednesday, June 24, 2020». UPI. 2020 թ․ հունիսի 24. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Herman, James Patrick. «Verge List: Sundance 2017 – Harris Dickinson». Verge. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 7,0 7,1 Heller, Nathan (2017 թ․ օգոստոսի 23). «Harris Dickinson, Star of Beach Rats, Eases Into the Spotlight». Vogue. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Herman, James Patrick (2017). «Verge List: Sundance 2017 – Harris Dickinson». Verge (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ 9,0 9,1 Heller, Nathan (2017 թ․ օգոստոսի 23). «Harris Dickinson, Star of Beach Rats, Eases Into the Spotlight». Vogue (անգլերեն).
- ↑ Hennemuth, Britt (2019 թ․ օգոստոսի 29). «Maleficent Star Harris Dickinson on Angelina Jolie, Elle Fanning, and The King's Man». Vanity Fair (անգլերեն).
- ↑ Mills, Jack (2017 թ․ ապրիլի 6). «Dazed 100: Harris Dickinson». Dazed. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Mills, Jack (2017). «Dazed 100: Harris Dickinson». Dazed (անգլերեն).
- ↑ Stanhope, Kate (2017 թ․ մայիսի 15). «'Trust' Casts Harris Dickinson to Play J. Paul Getty III». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Lodge, Guy (2019 թ․ մայիսի 22). «'Matthias & Maxime' Review: Xavier Dolan's Tender Friendship Study». Variety (անգլերեն).
- ↑ Wiseman, Andreas (2019 թ․ փետրվարի 8). «'Kingsman' Prequel: Harris Dickinson, Gemma Arterton, Ralph Fiennes, Aaron Taylor-Johnson Among Confirmed Cast». Deadline Hollywood (անգլերեն).
- ↑ Barfield, Charles (2019 թ․ օգոստոսի 13). «Harris Dickinson, Charlie Heaton & Joe Alwyn Cast In Joanna Hogg's Upcoming 'Souvenir' Sequel». The Playlist (անգլերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիս Դիքինսոն» հոդվածին։ |
|