Այնբո. Ամազոնի սիրտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այնբո. Ամազոնի սիրտը
անգլ.՝ Ainbo: Spirit of the Amazon
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորRichard Claus? և José Zelada Mathews?
ՍցենարիստRichard Claus?
ՊրոդյուսերRichard Claus?
Երկիր Պերու,  Նիդերլանդներ,  Գերմանիա և  ԱՄՆ
Լեզուանգլերեն և իսպաներեն
ԸնկերությունCinema Management Group?
ԴիստրիբյուտորADS Service[1]
Տևողություն84 րոպե
Թվականփետրվարի 10, 2021 և հոկտեմբերի 21, 2021[1]
ainbomovie.com(անգլ.)

«Այնբո՝ Ամազոնի սիրտը» (անգլ. Ainbo։ Spirit of the Amazon), ռեժիսորներ Ռիխարդ Կլաուսի և Խոսե Սելադի կողմից ստեղծված արկածային ժանրի անիմացիոն ֆիլմ, որը հիմնված է Սելադայի պատմության վրա։ Ֆիլմի գլխավոր դերասանուհին Այնբոն է, ով անվախ երիտասարդ աղջիկ է, ցեղապետի աղջկա ընկերուհին է, որոշում է փրկել իր տունը սպասվող փորձանքից։ Նրան սպասում է հրաբխից վերակենդանացում, հանդիպում Ամազոնի հզորագույն հոգու և առասպելական հրեշի հետ։

Ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է 2021 թվականի ապրիլի 22-ին,Երկրի օրը։ Ամսաթիվն ընտրվել է այդ օրը, որպեսզի ուշադրություն սևեռվի Ամազոնի անտառային թանկարժեք էկոհամակարգի վրա[2]։ Ֆիլմը ռուսերենով թողարկվել է մարտի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ անվախ Այնբոն ծնվել և մեծացել է Ամազոնի ջունգլիներում։ Նա միակն է Կանդամո գյուղում, ով կախարդական կապ է զգում բնության հետ, բայց թերագնահատում է իր շնորհն այնքան ժամանակ, քանի դեռ հայրենիքը վտանգի տակ է։ Օտարերկրացիները ցանկանում են այստեղ հաստատել իրենց կարգուկանոնը, սակայն աղջիկը վճռական է տրամադրված փրկելու իր եդրկիրն ու ժողովրդին։ Նոր ընկերների՝ Դիլլոյի և Վակայի հետ, նա օգնության է հասնում Ամազոնի բարի և հզոր ոգուն։

Դերերի կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոլա Ռայե – Այնբո
  • Թոմ Հոֆֆման – Դե Վիտ
  • Բերնարդո Դե Պաուլա – Խուարինկա
  • Դինո Անդրադե — Դիլլո
  • Ալեխանդրա Գոլյաս — Չունի
  • Ջո Էրնանդես – Վակա
  • Յենի Ալվարես — Լիզենի
  • Ռենե Մուխիկա — Ատոկ
  • Սյուզաննա Բալեստերոս ー Մոտելո մայրիկ
  • Խերարդո Պրատ – Կոնիբո
  • Նաոմի Սերանո – Զումի
  • Ռիկո Սոլա – Պելեժո

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Կլաուսը և Խոսե Սելադան, ովքեր նախկինում համագործակցել են միմյանց հետ «Փոքրիկ Վամպիռ 3D» մուլտֆիլմի ստեղծման ժամանակ, կրկին 2003 թվականին միավորվեցին Tunche Films անիմացիոն ֆիլմերի ստուդիա ստեղծելու համար, և այդ ստուդիան ստացավ «Այնբո, Ամազոնի սիրտը» անվանումը։

Բնօրինակը պատկանում է Խոսե Սելադին։ Նախագծի դիզայնի համար պատասխանատու էր Պիեռ Սալազարը։ Նախկինում նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Լեգո.ֆիլմ», «Արգելված ընդունելություն» և «Ուրախ ոտքեր» ֆիլմերը[3]։

Ֆիլմի արտադրությունը սկսվեց 2017 թվականին[4]։ CMG (Cinema Management Group) ընկերության նախագահ Էդ Նյոլտները հենց սկզբից նկատեց նախագծի ներուժը. «Սա կոմերցիոն առումով այն ամենագրավիչ անիմացիոն նախագիխն է, որը մենք երբևէ տեսել էինք»։ Թեմատիկաներն ու կերպարները համընդհանուր են, և մենք անհամբեր սպասում ենք այս ֆիլմի հաջողությանը[5]։

Սեզար Սելադայի շնորհիվ Ռիչարդ Կլաուսը ներգրավվեց Cool Beans անիմացիոն ստուդիայի և Tunche Films ընկերության համատեղ արտադրության գործում։ Այսպիսով, ֆիլմը դարձավ Պերուի և Նիդեռլանդների համատեղ նախագիծը։ CMG- ն իր հերթին ստացավ նոր սցենարի հեղինակներ[6]։

2020 թվականի սեպտեմբերի 24-ին CMG ընկերությունը ներկայացրեց Animation Magazine-ի բացառիկ ֆիլմերը[7]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 9-ին CMG ընկերությունը Բեռլինի 67-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացրեց «Այնբո, Ամազոնի սիրտը» ֆիլմը[8][9]։ Դեկտեմբերի 20-ին Tunche Filmes կազմակերպությունը Պերուում անցկացրեց Imagina կինոփառատոնի նախադիտումը, որը կազմակերպվել էր Telefónica հիմնադրամի կողմից[10]։ 2018 թվականին ֆիլմը ցուցադրվել է Բուենոս Այրեսի Վենտանա Սուր, ինչպես նաև AFM անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնում[11]։ Արդյունքում, մինչև 2019 թվականը հնարավոր դարձավ ֆիլմի ցուցադրման պայմանագրեր կնքել ավելի քան 108 երկրներում[12]։ Վաճառքի վերջնական արդյունքը ներառում է 23 մատակարար ընկերություններ, որոնք ներկայացնում են աշխարհի խոշոր շուկաների կեսից ավելին։

Եվրոպայում ֆիլմի թողարկումը նախատեսված է 2021 թվականի ապրիլի 22-ին, Երկրի օրը։ Ամսաթիվը պատահական չի ընտրվել այն պատճառով, որ ուշադրություն դարձվի Ամազոնի անտառների թանկարժեք էկոհամակարգի վրա։ Թուրքիայում ֆիլմը կթողարկվի հունվարի 22-ին[13]։, Նիդեռլանդներում՝ փետրվարի 10-ին[14]։ Ռուսաստանում «Այնբո,Ամազոնի սիրտը» ֆիլմի ցուցադրությունը կթույլատրվի մարտի 18-ին[15]։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հարուստ է Ամազոնի մասին առասպելներով ու լեգենդներով, ինչպես նաև կենդանական ոգիների մասին լեգենդը, որը դարերի ընթացքում բազմաթիվ քաղաքակրթություններ նկարագրել են որպես իրենց դաստիարակության ձև։ Ոգիներ, ինչպիսիք են արմադիլո Դիլլոն, տապիր Վական և կրիան Մոտելո Մաման, կառաջնորդեն Այնբոյին Ամազոնը փրկելու իր խիզախ պայքարում[16]։

Ֆիլմի առանցքային թեման նաև շրջակա միջավայրի պաշտպանությունն է, մասնավորապես Ամազոնի անձրևային անտառներում և ցանկացած այլ վայրում, որտեղ անտառահատումների և հանքարդյունաբերության բացասական հետևանքներ կարող են լինել[17]։

Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծման համար օգտագործվել են այնպիսի տեխնոսլոգիաներ, ինչպիսիք էին 3D-անիմացիան, թվային տեսքով քանդակներ, շարժումներ (անգլերեն motion capture) և տեսողական էֆեկտներ (անգլերեն. VFX)[18]։

Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն ֆիլմի թրեյլերը հրապարակվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին առցանց ձևաչափով[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. «CMG представляет первый тизер для 'Ainbo'». Animation Magazine (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. ATV. «Ainbo: La película peruana que llegó a Hollywood». ATV (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Peruvian Animated Film: Ainbo: Spirit of the Amazon - Teaser (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին
  5. PERÚ, NOTICIAS EL COMERCIO (2017 թ․ մարտի 12). «Cine: "Ainbo": cinta peruana con capital de EE.UU. se revela en video | NOTICIAS EL COMERCIO PERÚ». El Comercio Perú (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Ventana Sur: CMG Pre-Sells ‘Ainbo’ to Over Half the World (EXCLUSIVE)
  7. Exclusive: CMG Unveils First-Look Teaser for ‘Ainbo’
  8. Milligan, Mercedes (2016 թ․ դեկտեմբերի 4). «Ventana Sur Announces Inaugural 'Animation!' Winners». Animation Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Ainbo: película animada peruana llegará a Hollywood». América Noticias (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «IMAGINA: talleres y conferencias sobre animación en Perú». canalipe.tv (իսպաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Kay2017-11-10T03:34:00+00:00, Jeremy. «CMG animation slate draws AFM buyers (exclusive)». Screen (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. PERÚ, NOTICIAS EL COMERCIO (2019 թ․ մայիսի 17). «Colaboradores: Beneficios de la ley de cine, por Santiago Alfaro | NOTICIAS EL COMERCIO PERÚ». El Comercio Perú (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «AINBO». FİLMARTI (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Ainbo (2021), IMDb, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին
  15. Дата старта релиза в России
  16. «Movie Guide». Animation Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  17. Berlinale: Cinema Management Group Boards Peruvian Animated Feature ‘Ainbo’
  18. publimetro. «Cómo cobró vida la cinta de animación peruana "Ainbo, el espíritu del Amazonas"». Publimetro Test (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  19. Трейлер, в кино с 25 марта