Այդըն
Քաղաք | ||
---|---|---|
Այդըն | ||
Aydın | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Այդընի մարզ | |
Քաղաքապետ | Ըլհամի Օրթեքին | |
Այլ անվանումներ | Տրալլի | |
Մակերես | 1 582 կմ² | |
ԲԾՄ | 59 մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 143 268 մարդ (2000) | |
Խտություն | 248 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | (0090)+ 256 | |
Փոստային ինդեքս | 09xxx | |
Փոստային դասիչ | 09 000 | |
Ավտոմոբիլային կոդ | 09 | |
Պաշտոնական կայք | aydin.bel.tr | |
| ||
Այդըն (թուրքերեն՝ Aydın, հուն․՝ Αϊδίνιο), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում։ Քաղաքը Այդընի նահանգի վարչական կենտրոնն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդընը գտնվում է Մեծ Մենդերես (նախկինում՝ Մեանդր) գետի հովտում, որը Փոքր Ասիայի կարևոր գետերից մեկն է։ Այդընից 5 կիլոմետր հեռավորության վրա հոսում է Չինե գետը։ Հյուսիսում` քաղաքի մոտ գտնվում է Այդըն լեռը, որի բարձրությունը մոտ 1800 մետր է։
E87 (O31) ավտոմոբիլային ճանապարհը իրար է կապում Էգեյան ծովը և Թուրքիայի երրորդ խոշոր քաղաք Իզմիրը։ Ճանապարհը անցնում է Այդըն լեռան մոտով, որտեղ կառուցված է նորակառույց թունել։ Արևելյան ուղղությամբ ճանապարհը գնում է դեպի Դենիզլի, այնուհետև Անթալիա` Թուրքիայի խոշոր նավահանգիստներից և կուրորտներից մեկը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդընում ամռանը մշտապես շոգ է, տաք ջերմաստիճանը պահպանվում է գրեթե ողջ տարին։
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մոտիկության պատճառով տարածաշրջանը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներից։ Ներկայումս տարածաշրջանում մեծապես աճեցվում է բրինձ, սակայն շրջանում աճեցվում են նաև այլ մշակաբույսեր։ Քաղաքում զարգացած է թեթև արդյունաբերությունը։
Կան վկայություններ տարածքում առկա պղնձի, երկաթի, լիգնիտի հումքի վերաբերյալ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդըն» հոդվածին։ |
|