Ամոթ (վեպ, Ռուշդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոթ
անգլ.՝ Shame
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՍալման Ռուշդի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՊակիստան
ՀրատարակչությունJonathan Cape
Հրատարակվել էսեպտեմբերի 8, 1983
ՀաջորդՍատանայական բանաստեղծություններ

«Ամոթ» (անգլ.՝ Shame), Սալման Ռուշդիի երրորդ վեպը, որը հրատարակվել է 1983 թվականին։ Այս գիրքը գրվել է երկրների «արհեստական» (ուրիշների կողմից) բաժանման, նրանց բնակիչների մեղսակցության և հետգաղութատիրության խնդիրներին մոտենալու ցանկությունից ելնելով, ինչպես օրինակ՝ Պակիստանը ստեղծվել է մուսուլմաններին հնդիկներից բաժանելով, երբ Անգլիան հրաժարվել է Հնդկաստանի վերահսկողությունից։

Վեպը գրված է մոգական ռեալիզմի ոճով։ Դրանում պատկերված է Իսկանդեր Հարապպայի (նախատիպը Զուլֆիկար Ալի Բհուտտոն է) և գեներալ Ռըզա Հայդերի (նախատիպը գեներալ Մուհամմադ Զիա-ուլ-Հաքն է) կյանքը, նրանց փոխհարաբերությունները։ Վեպի գլխավոր թեման այն է, որ «ամոթ» առաջացնելը բերում է բռնության։ «Ամոթ» և «անամոթություն» հասկացությունները ուսումնասիրվում են բոլոր կերպարների միջոցով, հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Սուֆիա Զինոբիայի և Օմար Խայամի վրա։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքիլ ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օմար Խայամ Շաքիլ՝ պատմության գլխավոր հերոսը, որին մեծացրել են Չհուննին, Մուննին և Բուննին
  • Չհուննի, Մուննի և Բուննի՝ Օմար Խայամի մայրերը, որոնք հղիանում են միաժամանակ
  • Բաբուր Շաքիլ՝ Չհուննի, Մուննի և Բուննի Շաքիլների երկրորդ որդին

Հայդեր ընտանիքի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռըզա Հայդեր՝ զինվորական, որը Բիլքիսի հետ ամուսնանում է կապիտան, ի վերջո դառնում է գեներալ։ Նա նաև Բաբուր Շաքիլին սպանողն է։
  • Բիլքիս Հայդեր՝ Ռըզա Հայդերի կինը, Սուֆիա Զինոբիայի և Նավիդ Հայդերի մայրը
  • Սուֆիա Զինոբիա Հայդեր՝ Ռըզա Հայդերի և Բիլքիս Հայդերի դուստրը։ Հիվանդության պատճառով աճի խնդիրներ է ունենում։ Ամոթի մարմնավորումն է։
  • Նավիդ Հայդեր՝ Սուֆիա Զինոբիայի կրտսեր դուստրը, որը նշանվում է Հարուն Հարապպայի հետ, բայց ամուսնանում է կապիտան Թալվար Ուլհաքի հետ։ Ունեցել են 27 երեխա։

Հարապպա ընտանիքի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսկանդեր Հարապպա՝ քաղաքական գործիչ և «փլեյբոյ», որն ամուսնացած է Ռանի Հումայունի հետ
  • Ռանի Հարապպա՝ Ռըզա Հայդերի զարմուհին և Իսկանդեր Հարապպայի կինը
  • Արջումանդ Հարապպա՝ Իսկանդերի և Ռանիի դուստրը
  • Հարուն Հարապպա՝ Փոքր Միր Հարապպայի ավագ որդին, որը նշանվել է Նավիդ Հայդերի հետ

Լրացուցիչ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աթիյա «Մարալ» Աուրանգզեբ՝ նախագահ մարշալ Աուրանգզեբի այրին, եղել է Իսկանդեր Հարապպայի սիրուհին
  • Կապիտան Թալվար Ուլհաք՝ ոստիկանության սպա և պոլո խաղացող, որն ամուսնացել է Նավիդ Հայդերի հետ։
  • Էդուարդու Ռոդրիգեշ՝ դոմինիկյան ուսուցիչ, որը դառնում է Օմար Խայամ Շաքիլի անձնական մասնավոր ուսուցիչը։ Նա նաև խնամել է երեխային, որը Օմարն ունեցել է Ֆարահից՝ Օմարի մանկության սիրեցյալից։
  • Ֆարահ Զրադաշտ՝ մաքսավորի դուստր։ Երեխա է ունեցել Օմարից, որին խնամքի տակ է վերցրել Էդուարդու Ռոդրիգեշը, Օմար Խայամ Շաքիլի մանկության անպատասխան սերն է։
  • Մոլանա Դավուդ՝ մոլլա և Ռըզա Հայդերի քաղաքական մտերիմը

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի իրադարձությունների կատարման վայրը «Ք.» քաղաքն է, որն իրականում Պակիստանի Կվետտա քաղաքի փոփոխված ձևն է։ Ք.-ում երեք քույրերից (Չհուննի, Մուննի և Բուննի) մեկը ծնունդ է տալիս Օմար Խայամ Շաքիլին, բայց նրանք հանդես են գալիս որպես ընդհանուր մայրեր՝ երբեք չբացահայտելով, թե իրենցից ով է Օմարին մայրը։ Բացի այդ, Օմարը երբեք չի իմանում, թե ով է իր հայրը։ Մեծանալով Օմարն իր մայրերի և սպասավորների հետ ապրում է փակված տանը՝ չառնչվելով դրսի աշխարհի հետ։ Որպես ծննդյան նվեր՝ Օմար Խայամ Շաքիլի «մայրերը» թույլ են տալիս գնալ քաղաք։ Նա ընդունվում է դպրոց, իսկ նրա մասնավոր ուսուցիչ Էդուարդու Ռոդրիգեշը համոզում է բժիշկ դառնալ։ Ժամանակի ընթացքում նա կապ է հաստատում և՛ Իսկանդեր Հարապպայի, և՛ գեներալ Ռըզա Հայդերի հետ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիական Prix du Meilleur Livre Étranger-ի հաղթող (Լավագույն օտարալեզու գիրք մրցանակ)[1]
  • 1983 թվականին ընտրվել է Բուքերյան մրցանակի կարճ ցանկում
  • Պարսկերեն թարգմանությունը ստացել է պաշտոնական ժյուրիի մրցանակ, որը նշանակված էր Իրանի Իսլամական կառավարության նախարարության կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PORTRAIT SALMAN RUSHDIE - Actualité Celebre - EVENE
  2. Daniel Pipes: The Rushdie Affair: The Novel, the Ayatollah, and the West (1990), p.49

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rushdie, Salman. Shame. Vintage: London, 1995.
  • Bentley, Nick. "Salman Rushdie, Shame". In Contemporary British Fiction, 52–61. (Edinburgh: Edinburgh University Press, 2008), 66–75. 978-0-7486-2420-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]