Ամիրուդին Կիդուաի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամիրուդին Կիդուաի | |
---|---|
Ծնվել է | 1901 |
Ծննդավայր | Barabanki district, Ֆայզաբադ, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 21, 1973 |
Կրթություն | Faculty of Law, Aligarh Muslim University? |
Մասնագիտություն | փաստաբան |
Ամիրուդին Կիդուաի (ուրդու՝ سید امیرالدین قدوائ, 1901, Barabanki district, Ֆայզաբադ, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 21, 1973), Պակիստանի ազատագրման համար 20-րդ դարի կեսերին ծավալված շարժման եռանդուն մասնակից, այդ երկրի դրոշի նախագծի հեղինակ։
Ծնվել է 1901 թվականին Հնդկաստանի Բարաբանկի քաղաքում։ Պակիստանի ազատագրական շարժման գործիչներից է և այժմյան Պակիստանի դրոշի հեղինակը[1]։ Jamiat ul Ulemae Pakistan կազմակերպության հիմնադիրներից է և դրա ղեկավար մարմնի նիստերին մասնակցել է փոխնախագահի կարգավիճակով[2]։ Մահացել է 1973 թվականի օգոստոսի 23-ին Պակիստանի Լահոր քաղաքում։ Գնահատելով Ամիրուդին Կիդուաիի ներդրած զգալի ավանդը Պակիստանի ազատագրման գործում՝ երկրի կառավարությունը նրան հետմահու պարգևատրել է ոսկե մեդալով[3]։