Ամբրոզիուս Բենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրոզիուս Բենսոն
Ծնվել է1500
ԾննդավայրՀյուսիսային Իտալիա, Իտալիա
Վախճանվել է1550[1][2][3][…]
Մահվան վայրԲռյուգե
Մասնագիտություննկարիչ
Ժանրհյուսիսային Վերածնունդ
Ուշագրավ աշխատանքներThe Wedding in Cana? և The Magdalen Reading?
 Ambrosius Benson[4] Վիքիպահեստում

Ամբրոզիուս Բենսոն (հոլ.՝ Ambrosius Benson, 1500, Հյուսիսային Իտալիա, Իտալիա - 1550[1][2][3][…], Բռյուգե), իտալական ծագումով նիդերլանդացի նկարիչ, հյուսիսային Վերածննդի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոզիուսը Լոմբարդիայից Բրյուգե է տեղափոխվել 1519 թվականին[5], ընդունել է Բրյուգեի քաղաքացիություն, աշխատանքի անցել նկարիչ Գերարդ Դավիդի արվեստանոցում՝ որպես ենթավարպետ[6]։ Որոշ ժամանակ անց անդամագրվել է Սուրբ Ղուկասի գիլդիային, կերպարվեստի գործեր ստեղծելու և վաճառելու իրավունք ձեռք բերել (կյանքի վերջին շրջանում եղել է արվեստագետների ու արհեստավորների այդ համքարության կառավարիչը)։ Ունեցել է երկու տղա՝ Յանը և Վիլլեմը, որոնք նույնպես նկարիչ են դարձել։

Ամբրոզիուս Բենսոնը եղել է առաջին նկարիչներից մեկը, ով իր ստեղծագործությամբ տարածել է ընթերցող կնոջ կերպարը։ Ընդ որում՝ ընթերցողուհու դերում մեծ մասամբ հանդես է բերել Մարիամ Մագդաղենացուն կամ պարսկական սիբիլլային (Sybil Persica): Իսկ ոճի տեսակետից նրա բերած նորությունն այն էր, որ հետևողականորեն կոտրատում էր գոթիկ ավանդույթները և արվեստում ներդնում իտալական Վերածննդի նորամուծությունները։

Բենսոնը եղել է հաջողակ նկարիչ, գնորդների պակաս չի զգացել։ Նրա պատվիրատուների մեջ մեծ թիվ են կազմել հարուստ իսպանացիները, և ըստ երևույթին հենց այդ պատճառով էլ Բենսոնի բազմաթիվ աշխատանքներ հայտնվել են իսպանական թանգարաններում ու պատկերասրահներում (Մադրիդի Պրադոյում[7], Բիլբաոյի գեղարվեստի թանգարանում[8], Սեգովիայի, Բուրգոսի տաճարներում և այլուր)[9]։ Ամբրոզիուս Բենսոնը հայտնի է նաև «Սեգովիայի վարպետ» անվանումով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկ թեմաներով կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական թեմաներով կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 2,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Passel V. v. Benson [Bentsoen, Ambrosius] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007954
  4. 4,0 4,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Ambrosius_Benson
  5. [1] Biografia (Web Gallery of Art)
  6. [2] Biografia (Museu do Prado)
  7. «Benson, Ambrosius - Colección - Museo Nacional del Prado»։ www.museodelprado.es։ Վերցված է 2021 թ․ ապրիլի 1 
  8. «Annotated works | The Bilbao Fine Arts Museum»։ www.museobilbao.com։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին։ Վերցված է 2021 թ․ ապրիլի 1 
  9. [3] Biografia e análise de obras.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M. J. Friedländer. Ambrosius Benson als Bildnismaler. // Jahrbuch der Preußischen Kunstsammlungen, 31.1910. — S. 139—148.
  • G. Marlier. Ambrosius Benson et la peinture à Bruges au temps de Charles Quint. — Editions du Musée van Maerlant, 1957.
  • G. Marlier. Ambrosius Benson et le thème des Sibylles. // Bulletin du Musée National de Varsovie, 4.1963. — S. 51—60.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friedländer, Max J. "Ambrosius Benson as a Portrait Painter". "Yearbook of the Prussian art collections", 1910. 31
  • Gerard David: purity of vision in an age of transition, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Benson (see index)
  • Sacha Zdanov, "Benson, Ambrosius", Nouvelle Biographie nationale 13, Brussels: Académie royale de Belgique, 2016, p. 19-21 [4].