Ամարո Ամանսիո
Ամարո Ամանսիո գալ.՝ Amancio Amaro | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1939[1][2] | ||||||||
Ծննդավայր | Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա | ||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 21, 2023[3][4] (83 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա | ||||||||
Հասակ | 1,76 մետր | ||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
Մարզչական կարիերա | |||||||||
| |||||||||
Պարգևներ
և [5] | |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ամարո Ամանսիո Վարելա (իսպ.՝ Amancio Amaro Varela, ավելի հայտնի է որպես Ամանսիո, հոկտեմբերի 16, 1939[1][2], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա - փետրվարի 21, 2023[3][4], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և Ռեալ Մադրիդի նախկին խաղացող, հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ֆուտբոլային կարիերան Ամանսիոն սկսել է տասնհինգ տարեկանում իր հայրենի Լա Կորունյա քաղաքի «Վիկտորիա» ակումբում։ 1958 թվականին տեղափոխվել Լա Կորունյայի գլխավոր թիմ՝ «Դեպորտիվո», որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Երբ «Դեպորտիվոն» անցել է Պրիմերա, Ամանսիոն արժանացել է իսպանական բազմաթիվ թիմերի ուշադրությանը, որոնցից մեկը եղել է Մադրիդի «Ռեալը»։ Սանտյագո Բեռնաբեուն անձամբ գնացել է Լա Կորունյա՝ Ամարոյին համոզելու, որ միանա «Ռեալին» և համոզել է իր հեղինակությամբ և պայմանագրի արժեքով։ 1962 թվականին Ամանսիոն տեղափոխվել է «Ռեալ»։ Դա եղել է դժվար ժամանակաշրջան ակումբի համար, երբ այն վերակազմավորվում էր, ներգրավում նոր խաղացողներ։ Ամանսիոյի տեղափոխման տարում «Ռեալին» են միացել նաև Իգնասիո Սոկոն, Լյուսիեն Մյուլլերը և Յանկո Դաուցիկը։ Թիմում Ամանսիոն իր նորամուտը կատարել է «Բետիսի» դեմ խաղում (5:2 հօգուտ «Ռեալի»), իսկ կարճ ժամանակ անց մասնակցել է իր առաջին եվրոպական խաղին ընդդեմ «Անդերլեխտի» (3:3)։ 1963/64 մրցաշրջանում Ամանսիոն «Ռեալի» կազմում հասել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է «Միլանին» 1:3 հաշվով, իսկ հաջորդ մրցաշրջանում ակումբը հասել է միայն քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է «Բենֆիկային»։ 1965/66 մրցաշրջանն ավելի հաջող է եղել «Ռեալի» համար, որ մարզիչ Միգել Մունիոնի և խաղացող մարզիչ Ամարո Ամանսիոյի գլխավորությամբ հասել է եզրափակիչ, որտեղ 1966 թվականի մայիսի 11-ին խաղացել է «Պարտիզանի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացել է «Պարտիզանի» խաղացող Վասովիչը, սակայն խաղի 70-րդ րոպեին Ամանսին դարձել է գոլի հեղինակ, իսկ խաղի ավարտից հինգ րոպե առաջ Սերենան 30 մետրից գրավել է հակառակորդի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Ռեալին»։ Այդ Չեմպիոնների գավաթը դարձել է միակն Ամանսիոյի կարիերայում։
Իսպանիայի ազգային հավաքականում Ամանսիոն նորամուտը կատարել է 1962 թվականին Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ նա հավաքականի կազմում մարզադաշտ է դուրս եկել 42 անգամ՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Նա եղել է հավաքականի առաջատարը, որը նվաճել է Եվրոպայի գավաթը 1964 թվականին՝ եզրափակչում հաղթելով Խորհրդային Միության հավաքականին 2:1 հաշվով։
Ավարտելով խաղացողի կարիերան՝ Ամանսիոն սկսել է մարզել «Ռեալի» երիտասարդական կազմը, սակայն մեկ տարի անց հեռացել է ակումբից։ 1982 թվականին «Թագավորական ակումբի» նորընտիր նախագահ Լուիս դե Կառլոսը Ամանսիոյին առաջարկել է մարզել «Ռեալի» դուստր ակումբը՝ «Ռեալ Կաստիլիան», և Ամարոն համաձայնել է։ Արդեն երկրորդ մրցաշրջանում նա դարձել է Սեգունդայի հաղթող։ Նրա մոտ սկսել են խաղալ հետագայում հայտնի դարձած ֆուտբոլիստներ Բուտրագենիոն, Միչելը, Մանուել Սանչիսը, Մարտին Վասկեսը, Միգել Պարդեսան և այլք։ 1985/86 մրցաշրջանում Ամարոյին առաջարկել են գլխավորել հիմնական թիմը, սակայն ակումբը հանդես է եկել անհաջող, և Ամանսիոն հեռացվել է պաշտոնից։ «Ռեալից» հեռանալուց հետո Ամանսիոն աշխատել է «Կելմե» մարզական ընկերությունում, որտեղ եղել է բիզնեսի մադրիդյան ուղղության ապրանքի պատասպանատու։ 2000 թվականին Ամանսիոյի ձայնը որոշիչ է եղել ակումբի նախագահի պաշտոնում Ֆլորենտինո Պերեսի ընտրվելու հարցում, որը որպես երախտագիտության նշան Ամարոյին նշանակել է «Ռեալի» հարյուրամյակի տոնակատարության կազմակերպման պատասխանատու։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ[6] | Այլ[7] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դեպորտիվո Լա Կորունյա |
1958/59 | 11 | 3 | 6 | 4 | - | - | 0 | 0 | 17 | 7 |
1959/60 | 26 | 10 | 4 | 5 | - | - | 0 | 0 | 30 | 15 | |
1960/61 | 29 | 16 | 4 | 4 | - | - | 0 | 0 | 33 | 20 | |
1961/62 | 26 | 25 | 2 | 2 | - | - | 0 | 0 | 28 | 27 | |
Ընդհանուր | 92 | 54 | 16 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 108 | 69 | |
Ռեալ Մադրիդ | 1962/63 | 28 | 14 | 2 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 38 | 15 |
1963/64 | 24 | 6 | 3 | 1 | 8 | 3 | 0 | 0 | 35 | 10 | |
1964/65 | 22 | 9 | 0 | 0 | 5 | 6 | 0 | 0 | 27 | 15 | |
1965/66 | 25 | 8 | 2 | 0 | 7 | 5 | 0 | 0 | 34 | 13 | |
1966/67 | 25 | 7 | 5 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 36 | 7 | |
1967/68 | 28 | 10 | 8 | 4 | 7 | 4 | 0 | 0 | 43 | 18 | |
1968/69 | 29 | 14 | 1 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 32 | 15 | |
1969/70 | 29 | 16 | 9 | 6 | 3 | 1 | 0 | 0 | 41 | 23 | |
1970/71 | 19 | 6 | 2 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 30 | 6 | |
1971/72 | 28 | 6 | 6 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 37 | 7 | |
1972/73 | 25 | 8 | 2 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 34 | 9 | |
1973/74 | 26 | 8 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 8 | |
1974/75 | 17 | 3 | 7 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 26 | 4 | |
1975/76 | 19 | 4 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 28 | 4 | |
Ընդհանուր | 344 | 119 | 58 | 13 | 67 | 22 | 2 | 0 | 471 | 154 | |
Ընդհանուր կարիերայում | 436 | 173 | 74 | 28 | 67 | 22 | 2 | 0 | 579 | 223 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մադրիդի Ռեալի» կազմում
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթող – 1966
- Իսպանիայի չեմպիոն – 1963, 1964, 1965, 1967, 1968, 1969, 1972, 1975, 1976
- Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող – 1970, 1974 և 1975
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում
- Եվրոպայի առաջնության հաղթող – 1964
Անհատական
- Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու – 1969 (14 գոլ), 1970 (16 գոլ)
- Ballon d'Or – 1964 (երրորդ տեղ)
- FIFA XI – 1968[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 Muere Amancio Amaro, leyenda del Real Madrid (իսպ.) — 2023.
- ↑ 4,0 4,1 4,2 Muere Amancio Amaro, presidente de honor y leyenda del Real Madrid (իսպ.) — RTVE, 2023.
- ↑ https://www.xunta.gal/dog/Publicados/2001/20010618/Anuncio9C5A_gl.html
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ։
- ↑ Միջմայրցամաքային գավաթ։
- ↑ FIFA XI´s Matches - Full Info
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարո Ամանսիո» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2023 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դեպորտիվո Լա Կորունյայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլային մարզիչներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ ՖԱ մարզիչներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով