Աղավնիով երեխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնիով երեխան

«Աղավնիով երեխան» (իսպ.՝ Niño con paloma), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոի վաղ շրջանի նկարներից մեկը՝ նկարված 1901 թվականին։ Այն վերաբերվում է երկնագույն շրջանին։ Յուղաներկով նկարված կտավ է:

«Աղավնիով երեխան»
իսպ.՝ Niño con paloma
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1901
ուղղությունՊիկասոյի կապույտ շրջան
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ
հավաքածուանհայտ
սեփականատերElizabeth Workman?
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Պիկասոն իր ընկերոջ՝ նկարիչ Կարլոս Կասագեմասի հետ մեկնում է Փարիզ, որպիսի այցելի Համաշխարհային ցուցահանդես։ Իր «Վերջին ակնթարթ» նկարը մասնակցել է ցուցահանդեսին։ Ապա ջնջել է այն և փոխարենը նկարել է «Կյանք» նկարը[1]։ Այստեղ նա ծանոթանում է իմպրեսիոնիզմ գեղանկարչության հետ։ Այդ պահին Պիկասոն փնտրում է իր ոճը։ Նա նայում է, ուսումնասիրում և իր մեջ ներշնչում է ֆրանսիական ժամանակակից գեղանկարչի[2]։

1901 թվականին Պիկասոն նորից վերադառնում է Փարիզ, որպիսի Ֆրանսիսկո Իտուրինոի հետ պատրաստվի Ամբրուազ Վոլար պատկերասրահում տեղի ունեցող միասնական ցուցահանդեսին։ Հնարավոր է «Աղավնիով երեխան» նկարը ստեղծված է այդ ժամանակահատվածում, երբ նա իր իսպանացի ընկերնեի հետ ապրում էր Փարիզում։ Պատկերը նկարված է «երկնահույն շրջանի» սկզբում։ Դա վաղ շրջանի աշխատանքներից մեկն է, որում արտահայտված է նկարչի վառ անհատականությունը։ Նա ընդմիշտ թողեց աշակերտությունը, հրապարակեց իր սեփական աշխարհտեսությունը։

Նկարում սպիտակ հագուստով, կարճ և շեկ մազերով փոքրիկ աղջիկ է։ Նրա գոտկատեղին կապված է մուգ կապույտ գոտի։ Աղջիկը սեղմում է կրծքին սպիտակ աղավնուն։ Հողի վրա ընկած է կլոր մարմին, գնդակին նման, ներկված վառ գույներով։ Աղջկա թիկունքում հարթ ընդգծված երանգ է՝ կապույտ երկինք և կանաչ խոտ։ Նկարի տեխնիկան բավականին նոր և հետաքրքիր է։ Այստեղ Պիկասոն հրաժարվում է փայլուն քաղաքական իպերսոնիստներից և նկարում է կոպիտ լայն վրձինով, պարզ գծանշված ձևով։ Ավելորդ դետալները բացթողված են, գույները՝ մգեցված։

Միանգամայն հավանական է, որ Պիկասոն նկարում պատկերել է իր կրտսեր քրոջը՝ Կոնչիտային, որը մահացել է դիֆտերիայից՝ 1895 թվականին։ Այդ ժամանակ նա ծանր վիշտ էր ապրում, և մանկական հիշողությունները անշուշտ ներգրավված էին ստեղծված պատկերում։ «Աղավնիով երեխան» նկարում տեսանելի է նրա ջերմ ու անկեղծ զգացմունքներն աղջկա նկատմամբ։

Նա չէր համակերպվում մտերիմ ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանության հետ, որի մահով էլ սկսվեց երկնագույն շրջանը իր ստեղծագործության մեջ։ Այդ ժամանակ Պիկասոյի աշխատանքները ցուցադրում էին աղքատ, հիվանդ, թշվառ մարդկանց տառապանքները և փոխանցում նկարչի հոգեվիճակը[3], հայտնվում է մահը, վիշտը և չքավորությունը։

1924 թվականից «Աղավնիով երեխան» նկարը գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Վերջին տարիներին աշխատանքը ցուցադրվել է Լոնդոնում՝ Կուրտոյի արվեստի ինստիտուտում։ 2012 թվականին Քրիստիս աճուրդում այն վաճառվել է 50 միլլիոն ֆունտ ստերլինգով։ Եվ չնայած աճուրդային տունը հրաժարվում է հրապարակել նկարի նոր տիրոջը, 2013 թվականի ապրիլին Լե Ֆիգորո թերթը հայտարարել է, որ գնորդ դարձավ Կատարի հանրապետական թանգարանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Голубой" период». Pablo-Ruiz-Picasso. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «1900». Picassolive. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «КАРЛОС КАСАГЕМАС». Picassolive. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «Picasso's £50m Child With A Dove set to leave UK». BBC News. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.