Ահմեդ Քայա
Ահմեդ Քայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1957 Մալաթիա, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 16, 2000 (43 տարեկան) Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Ժանրեր | բողոքի երգ |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և երաժիշտ |
Գործիքներ | սազ և վոկալ |
Լեյբլ | Raks Müzik? |
Պարգևներ | |
Կայք | ahmetkaya.com |
![]() |
Ահմեդ Քայա(հոկտեմբերի 28, 1957, Մալաթիա, Թուրքիա - նոյեմբերի 16, 2000, Փարիզ), թուրք պոետ, երգիչ և հասարակական գործիչ, որը հայտնի է դարձել 1980-ից 1990 թվականներին[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմեդ Քայան ընտանիքի հինգերորդ երեխան էր։ Նրա հայրը քուրդ էր, որը Ադիյամանից գաղթել էր Մալաթիա, իսկ մայրը Էրզրումի թրքուհի էր։ Հայրը պետական կարի ֆաբրիկայի աշխատող էր։ Ահմեդը տարրական դպրոցը ավարտել է Մալաթիայում։ Մի վավերագրական ֆիլմում նա ասում է, որ երաժշտությանը ծանոթացել է այն բանից հետո երբ նրա հայրը իր ծնննդյան օրը սազ է նվիրել։ Դպրոցից ազատ ժամանակ աշխատում էր խանութում, որտեղ վաճառում էին սկավառակներ և ձայներիզներ։ Ֆինանսական վատ վիճակի պատճառով նրա ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Ստամբուլ, և Ահմեդը ստիպված է եղել թողնել դպրոցը։ Ստամբուլում Քայան որոշ ժամանակ աշխատել է որպես տաքսիստ։
1985 թվականին լույս է տեսել նրա թուրքերեն՝ «Ağlama Bebeğim» ալբոմը։ 1990-ական թվականներին Քայան եղել է Թուրքիայի ամենահայտնի երգիչներից մեկը։ Ընդ որում նա չի թաքցրել իր քաղաքական հայացքները, ակտիվորեն պաշտպանելով «քրդական հարցի» ընդդիմության տեսակետը։ Գերմանիայում իր համերգներից մեկի ժամանակ նա ելույթ է ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշի տակ և աջակցել է դրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ, Քայան հայտարարեց քրդերենով ալբոմ թողարկելու մտադրության մասին, այն դեպքում երբ, Թուրքիայում քրդերեն երգեր կատարելն արգելված էր։
1999 թվականին սկանդալների և դատական հետապնդման պատճառով (նրան Թուրքիայում անջատողականության համար դատապարտել էին երեք տարի և 9 ամիս ազատազրկման), Քայան մեկնեց Փարիզ։ Եվրոպայում նա համերգներ տվեց, նոր երգեր գրեց, հայտնվեց հեռուստատեսությունում։ 2000 թվականի նոյեմբերի 16-ին Ահմեդ Քայան մահացավ սրտի կաթվածից՝ 44 տարեկան հասակում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Ахмета Кая Archived 2010-01-26 at the Wayback Machine.
- Биография и творчество турецкого певца Ахмета Кая
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Официальный сайт Ахмета Кая»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-26-ին։ Վերցված է 2019-11-06
- Հոկտեմբերի 28 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Մալաթիա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 16 մահեր
- 2000 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք երգիչներ
- Թուրք երաժիշտներ
- Թուրք կոմպոզիտորներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով