Ահա մարդը (նկար, Տիցիան)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Տիցիան[1] |
| տարի | 1543[2] |
| բարձրություն | 242 ± 1 սանտիմետր |
| լայնություն | 361 ± 1 սանտիմետր |
| ստեղծման վայր | Վենետիկ |
| ստեղծման երկիր | |
| ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
| ժանր | հոգևոր արվեստ[1] |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
| հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[1] |
| պատվիրատու | Giovanni d'Anna?[2] |
| հիմնական թեմա | Ահա մարդը |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Ահա մարդը, իտալացի հայտնի նկարիչ Տիցիանի կտավը՝ նկարված վերածննդի դարաշրջանում։ Նկարը համարվում է 1540-ական թվականներին Տիցիանի նկարած գլուխգործոցը։ Այս կտավով Տիցիանը առաջ է քաշում իր ժամանակների ավետարանական իրադարձությունները։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջո Վազարիի հաղորդմամբ՝ կտավը նկարված է Ջիովանի դ'Աննայի համար։ 1574 թվականին նրան այնտեղ է տեսնում ֆրանսիացի թագավոր Հենրի II-ը։
1620 թվականին կտավը գնում է Ջորջ Վիլյերսը։ 1574 թվականին կտավը նկատում է Լեոպոլդ Վիլհելմը։ 1648 թվականին օգտագործվում է Ֆերդինանդ III-ի կողմից։ 1718 թվականին կտավը վաճառվում է Վիեննայից, սակայն 1723 թվականին վերադարձվում է Վիեննա։
Կոզիմո Ռիդոլֆին հաստատում է, որ Պիղատոսի կերպարում նկարված է Պյոտր Արետինոն, մորուքավոր ձիավորի կերպարում՝ Կարլոս 5-րդը, գլխարկով ձիավորի լերպարում՝ Սուլեյման սուլթանը։ Արդի հետազոտողները հաստատում են միայն առաջին պնդումը[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում պատկերված է Պիղատոսի առջև՝ աստիճանների վրա կանգնած մարդը, ով ուզում է կտտանքների ենթարկել Քրիստոսին և ասում «ահա մարդը»։ Կտավի համադրությունը կառուցված է մեծ, դինամիկ ռիթմերի վրա, դիրքերի և շարժումների լեզուն բարդացված է։ Պատմական դրաման պատկերվում է մտահոգություններով լի աշխարհում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահա մարդը (նկար, Տիցիան)» հոդվածին։ |
|
