Ցողունը թավոտ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 6-40 սմ։ Տերևները լայն ձևաձև են, հակադիր, նստադիր, սղոցաեզր կամ խոշոր ատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, երկշուրթ, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն՝ մեկական, նստած տերևածոցերում։ Ծաղկում է հուլիսի կեսերից։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, բազմաթիվ։ Դաշտավլուկազգիների ընտանիքի բույսերի մակաբույծ է։ Դեղաբույս է, պարունակում է սրտային գլիկոզիդներ, օգտագործվել է նաև ակնաբուժության մեջ (այստեղից՝ «ակնախոտ» անավնումը)։ Մեղրատու է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։