Ակիս Ցոխաձոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակիս Ցոխաձոպուլոս
Tsohatzopoulos.jpg
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում
Կրթություն՝ Մյունխենի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հույն
Ծննդյան օր հուլիսի 31, 1939(1939-07-31)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Վախճանի օր օգոստոսի 27, 2021(2021-08-27)[1] (82 տարեկան)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան[1]
Գերեզման Աթենքի առաջին գերեզմանատուն[2][3][4]
Թաղված Աթենքի առաջին գերեզմանատուն[2][3][4]
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Ամուսին Vicky Stamati? և Gudrun Moldenhauer?
 
Պարգևներ

Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ

Ակիս Ցոխաձոպուլոս (հուն․՝ Άκης Τσοχατζόπουλος, լրիվ անունը Ապոստոլոս-Աթանասիոս Ցոխաձոպուլոս, հուլիսի 31, 1939(1939-07-31), Աթենք, Հունաստան - օգոստոսի 27, 2021(2021-08-27)[1], Աթենք, Հունաստան[1]), հույն քաղաքական գործիչ, «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցության հիմնադիրներից մեկը։ Զբաղեցրել է մի քանի նախարարական պաշտոններ։ Կոռուպցիոն սկանդալից հետո ազատազրկման պատիժ է կրել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիս Ցոխաձոպուլոսը ծնվել է 1939 թվականին Աթենքում, բայց մեծացել է Սալոնիկում, որտեղ 1940 թվականին տեղափոխվել է նրա ընտանիքը։ Նրա հայրը Ստամբուլից էր, մայրը՝ Յաննինայից։ Երիտասարդության տարիներին նա պրոֆեսիոնալ բասկետբոլ է խաղացել։ Երկու տարի (1953 և 1954 թվականներին) խաղացել է ՊԱՈԿ ակումբում։ Ավելի ուշ նա սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում, դարձել է ինժեներական գիտությունների դոկտոր (1964) և տնտեսագետ (1967): Նա աշխատել է Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Իտալիայի շինարարական նախագծերի վրա։ Գերմանիայում նա անցկացրել է 16 տարի՝ 1959-1975 թվականներին, ապա վերադարձել Հունաստան։ 1968 թվականին ռազմական խունտան արգելել է նրան մուտք գործել երկիր և զրկել Հունաստանի քաղաքացիությունից։

Անձանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին նա ամուսնացել է գերմանացի կնոջ՝ Գուդրուն Մոլդենգաուերի հետ։ Ունեցել է դուստր և որդի։ 2004 թվականին նա կրկին ամուսնացել է Վասիլիկա Ստամատիի հետ[5]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիս Ցոխաձոպուլոսը 2000 թվականին, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

1968 թվականին Ակիս Ցոխաձոպուլոսը Ֆրանկֆուրտում հանդիպել է Անդրեաս Պապանդրեուի հետ, իսկ 1970 թվականին դարձել է Համահունական ազատագրական շարժման անդամ։ Նա «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցության հիմնադիր անդամներից էր։ Այդ ժամանակվանից նա մասնակցել է կուսակցության գործադիր մարմինների աշխատանքներին։ 1990-1994 թվականներին նա եղել է «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցության Կենտկոմի քարտուղար, իսկ 1995 թվականին ընտրվել է Սոցիալիստական ​​կուսակցության փոխնախագահ։

1981 թվականի ընտրություններում առաջին անգամ հունական խորհրդարան է ընտրվել «Համահունական սոցիալիստական ​​շարժում» ցուցակներով։ 1985-2004 թվականներին Սալոնիկի առաջին ընտրատարածքից վերընտրվել է պատգամավոր։ Նա հրաժարվել է մասնակցել 2007 և 2009 թվականների ընտրություններին, չնայած որ կուսակցության ցուցակում զբաղեցնում էր 7-րդ տեղը։

1995 թվականին Ակիս Ցոխաձոպուլոսը դարձել է Հունաստանի փոխվարչապետ Անդրեաս Պապանդրեուի հիվանդության տարիներին։ Այս պաշտոնում նա ներկայացրել է Հունաստանը Մադրիդում Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովին։

Սկանդալներ և քրեական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 30-ին «Կատիմերինի» և «Պրոտո Թեմա» թերթերը տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ Ցոխաձոպուլոսի կինը Հունաստանի 3842/2010 «արդարության վերականգնման և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ Դիոնիսիա Արեոպագիտա փողոցում ձեռք է բերել մոտ մեկ միլիոն արժողությամբ տուն օֆշորային ընկերության միջոցով։ Հետաքննությունը պարզել է նաև, որ ընկերության սեփականատերերից մեկը TORCASO Investments Ltd-ն ներգրավված է եղել Վատոպեդի վանքի շրջակայքում անշարժ գույքի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մեջ։ Հունիսի 1-ին Աթենքի ընդհանուր իրավասության դատարանի դատախազը նախաձեռնել է ֆինանսական հանցագործությունների հետաքննություն։ Հունիսի 7-ին Ակիս Ցոխաձոպուլոսը խնդրել է դադարեցնել իր անդամակցությունը կուսակցությանը։

2011 թվականի մարտի 18-ին գերմանական «Der Spiegel» ամսագիրը Ցոխաձոպուլոս անունով նույնպես մասնակցում էր Ferrostaal-ի գործարքին 2010 թվականի փետրվարին։ Այս հրապարակման համար Ակիս Ցոխաձոպուլոսը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ հրապարակման։

2011 թվականի մարտի 31-ին սկսվել է հետաքննություն՝ հայտնաբերված 178 միլիոն եվրոյի ավանդի վերաբերյալ[6]։ Հետաքննությունը պետք է պարզեր, թե արդյո՞ք այդ միջոցները օրինականորեն կուտակվել են, և արդյո՞ք հարկերը վճարվել են[7]։

2011 թվականի ապրիլի սկզբին հրապարակվել են տվյալներ Ակիս Ցոխաձոպուլոսին Ferrolstaal ընկերության ներկայացուցիչների կողմից սուզանավերի վաճառքի նախօրեին կաշառքի փոխանցման մասին[8]։ Ապրիլի 11-ին այս սկանդալի ծավալումից հետո Ցոխաձոպուլոսը վտարվել է «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցությունից[9]։ 2011 թվականի ապրիլի 28-ին Հունաստանի խորհրդարանի 226 անդամներ քվեարկել են հետաքննության համար հատուկ կոմիտեի ստեղծման և գերմանական սուզանավերի մատակարարման դեպքում Ցոխաձոպուլոսին քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին[10]։

2013 թվականի հոկտեմբերի 7-ին նա մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով, իսկ հաջորդ օրը դատապարտվել է առավելագույն 20 տարվա ազատազրկման։

Նախարարական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ազգային պաշտպանության նախարար Ակիս Ցոխաձոպուլոսի հետ, 2000 թվական, հուլիսի 7

Ցոխաձոպուլոսը իր գործոնեության ընթացքում զբաղեցրել է նախարարական հետևյալ պաշտոնները.

  • Հասարակական աշխատանքների նախարար (1981-1985)
  • Կառավարության նախագահության հարցերով նախարար (1985-1987)
  • Ներքին գործերի նախարար (1987-1989)
  • Տրանսպորտի և կապի նախարար (1989-1990) (կոալիցիոն կառավարություն)
  • Ներքին գործերի նախարար (1993-1995)
  • Ազգային պաշտպանության նախարար (1996-2001)
  • Զարգացման հարցերով նախարար (2001-2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Καθημερινή, Ī Kathīmerinī (հուն.) — 1919. — ISSN 1108-9792
  2. 2,0 2,1 https://cityportal.gr/akis-tsochatzopoylos-tin-triti-sto-a-nekrotafeio-i-kideia-i-anakoinosi-toy-kinal/
  3. 3,0 3,1 https://www.vradini.gr/akis-tsochatzopoulos-sto-a-nekrotafeio-tin-triti-i-kideia-tou/
  4. 4,0 4,1 https://www.ethnos.gr/politiki/171643_akis-tsohatzopoylos-tin-triti-i-kideia-toy-sto-nekrotafeio
  5. Εις σάρκα μίαν ο Ακης Τσοχατζόπουλος και η Βίκυ Σταμάτη Archived 2010-05-09 at the Wayback Machine., in.gr, 12 Ιουλίου 2004, ανακτήθηκε στις 14 Νοεμβρίου 2009.
  6. Λ. ΣΤΑΥΡΟΠΟΥΛΟΣ Ψάχνουν τον «γαλάζιο» πρώην υπουργό με τα 178 εκατ. ευρώ, 30/03/2011, То Вима
  7. «Έκπληξη» Τσοχατζόπουλου για τον έλεγχο του πόθεν έσχες, 31-03-11, Катимерини Archived 2012-08-04 at Archive.is
  8. «Πώς τα έκανες έτσι βρε Άκη», 5/4/2011, real.gr
  9. [«[https://web.archive.org/web/20111003072146/http://portal.kathimerini.gr/4dcgi/_w_articles_kathbreak_1_03/04/2011_386059 Արխիվացված է] Հոկտեմբեր 3, 2011 Wayback Machine-ի միջոցով: Στη Δικαιοσύνη προσφεύγει ο Τσοχατζόπουλος για δημοσίευμα εφημερίδας, 03-04-11, Катимерини»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-03-ին։ Վերցված է 2020-12-30  Արխիվացված է Հոկտեմբեր 3, 2011 Wayback Machine-ի միջոցով: Στη Δικαιοσύνη προσφεύγει ο Τσοχατζόπουλος για δημοσίευμα εφημερίδας, 03-04-11, Катимерини]
  10. Parliament probe of ex-minister, 28-04-2011, ana-mpa

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]