Ակիո Մորիտա
Ակիո Մորիտա ճապ.՝ 盛田昭夫 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Տոկոնամե, Ճապոնական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1999[4][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսակայի համալսարան |
Մասնագիտություն | գործարար, ճարտարագետ և ֆիզիկոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Ակիո Մորիտա (հունվարի 26, 1921[1][2][3][…], Տոկոնամե, Ճապոնական կայսրություն - հոկտեմբերի 3, 1999[4][2][3][…], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի բիզնեսմեն, որը Մասարու Իբուկայի հետ միասին հիմնադրել է Սոնի ըկերությունը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ճապոնիայի Նագոյա քաղաքում։ 1665 թվականից նրա ընտանիքը Կոսուգայա գյուղում զբաղվել է սակեի, միսոյի և սոյայի սոուսի արտադրությամբ։ Ակիոն՝ եղել է ընտանիքի ավագ որդին և հայրը որոշել է ընտանեկան բիզնեսը թողնել նրան։ Սակայն Ակիոն կարողացել է գտնել ինքն իրեն մաթեմատիկայի և ֆիզիկայի աշխարհում և 1944 թվականին ֆիզիկայի գիտական աստիճանով ավարտել է Օսակայի համալսարանը։ Հետագայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է Ճապոնիայի կայսերական նավատորմի փոխլեյտենանտ։ Ծառայության ժամանակ Մորիտան հանդիպել է իր ապագա բիզնես գործընկեր Մասարու Իբուկային։
Սոնի[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականի մայիսի 7-ին Իբուկան հիմնադրել է «Tokyo Tsushin Kogyo Kabushiki Kaisha» ընկերությունը, որն ունեցել է մոտ 20 աշխատակից և ¥190,000 նախնական կապիտալ[7]։ Իբուկան եղել է 38, իսկ Մորիտան 25 տարեկան, երբ միացել են «Tokyo Tsushin Kogyo Kabushiki Kaisha» ընկերությանը։ Նա Մորիտայի ընտանիքի հետ սկսել է ներդրումներ կատարել Սոնիում և շուտով դարձել է ամենախոշոր բաժնետերերից մեկը։ 1949 թվականին ընկերությունը մշակել է ձայնագրման մագնիսական ժապավեն, իսկ 1950 թվականին Ճապոնիայում վաճառել է իր առաջին ձայնագրիչը։
1957 թվականին նրանք թողարկել են գրպանի ռադիոընդունիչ (առաջինը, որն ամբողջությամբ եղել է տրանզիստորային)։ 1958 թվականին Մորիտան և Իբուկան որոշել են ընկերությունը վերանվանել Sony ("sonus" լատիներենից նշանակում է "ձայն")[8]։ Մորիտան նաև եղել է Սոնիի արտադրած ամբողջ արտադրանքի փաստաբանը։ Սակայն, քանի որ ռադիոն շատ մեծ էր փոքր գրպանում տեղավորելու համար, Մորիտան իր աշխատակիցներին ստիպել է հագնել մեծ գրպաններով վերնաշապիկներ, որպեսզի ռադիոընդունիչը "գրպանի չափի" տեսք ունենա։
1960 թվականին նրանք արտադրել են աշխարհում առաջին տրանզիստորային հեռուստացույցը։ 1973 թվականին Սոնին իր Trinitron հեռուստատեսային տեխնոլոգիայի համար ստացել է Էմմի մրցանակ։ 1975 թվականին թողարկել են առաջին Betamax տնային ձայնագրիչը՝ VHS-ի թողարկումից մեկ տարի առաջ։ 1979 թվականին ներկայացվել է Walkman-ը, դառնալով աշխարհի առաջին շարժական երաժշտական նվագարկիչներից մեկը։ 1984 թվականին Սոնին սկսել է իր Discman շարքը, որն ընդլայնել է Walkman բրենդը մինչև շարժական ձայնասկավառակների։
1960 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է Sony Corporation of America (SONAM, ներկայումս կրճատ SCA) ընկերությունը[9]։ 1988 թվականին Սոնին գնել է CBS Records Group-ը, որի մեջ էին մտնում Columbia Records և Epic Records լեյբլները, իսկ 1989 թվականին՝ Columbia Pictures ընկերությունը։
1994 թվականի նոյեմբերի 25-ին Մորիտան հեռացել է Սոնիի նախագահի պաշտոնից՝ թենիսի խաղի ժամանակ ունեցած ուղեղի արյունազեղումից հետո։ Նրան փոխարինել է Նորիո Օգան, որն ընկերությանը միացել է 1950-ականներին՝ Մորիտային նամակ ուղարկելուց հետո, որտեղ դատապարտում էր ընկերության մագնիտոֆոնների ցածր որակը։
Այլ պարագաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորիտան եղել է Ճապոնիայի բիզնեսի ֆեդերացիայի փոխնախագահը և ընդգրկված է եղել տնտեսական հարաբերությունների հարցերով ճապոնաամերիկյան խմբի կազմում, որը նաև հայտնի է ինչպես «իմաստունների խումբ»։ Նա նաև եռակողմ հանձնաժողովում Ճապոնիայի կողմից երրորդ նախագահն էր։
Տպագիր արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին Մորիտան գրել է Gakureki Muyō Ron (学歴無用論) գիրքը, որտեղ ընդգծում է, որ դպրոցական գրառումները կարևոր չեն հաջողության կամ բիզնեսի հմտությունների համար։ 1986 թվականին Մորիտան գրում է ինքնակենսագրությունը՝ այն անվանելով Made in Japan (Ստեղծվել է Ճապոնիայում)։
1991 թվականին քաղաքական գործիչ Շինտարո Իշիհարայի հետ միասին դարձել է «Ճապոնիան, որը կարող է ասել ո՛չ» գրքի հեղինակը, որտեղ նրանք քննադատում էին ամերիկյան բիզնեսը և կոչ էին անում ճապոնացիներին ավելի անկախ ու մեծ դեր ունենալ բիզնեսի և արտաքին գործերի մեջ։ Հետագայում գիրքը թարգմանվել է անգլերեն և հակասություններ է առաջացրել ԱՄՆ-ում[10]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականին Մորիտան պարգևատրվել է Մեծ Բրիտանիայի մշակույթի կողմից Ալբերտի շքանշանով։ Նա եղել է առաջին ճապոնացին, որն արժանացել է նման պարգևի։ Երկու տարի անց ստացել է Պատվավոր Լեգեոնի շքանշան, իսկ 1991 թվականին Ճապոնիայի կայսեր կողմից պարգևատրվել է առաջին աստիճանի Սուրբ գանձի շքանշանով։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Մորիտան թենիսի խաղի ժամանակ ինսուլտ է ստացել։ 1994 թվականի նոյեմբերի 25-ին լքել է Սոնիի նախագահի պաշտոնը։ Մահացել է թոքաբորբից 1999 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 78 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.telegraph.co.uk/finance/2953203/Business-profile-Sony-innovator-put-Japan-on-the-map.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/392429/Morita-Akio
- ↑ http://dogc.gencat.cat/ca/pdogc_canals_interns/pdogc_resultats_fitxa/?action=fitxa&documentId=127516
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/founders-rl.pdf
- ↑ «Sony Global – Press Release – Masaru Ibuka 1908–1997»։ www.sony.net
- ↑ «Akio Morita»։ IEEE Global History Network։ IEEE։ Վերցված է July 21, 2011
- ↑ Richter Paul, Knoedeiseder Jr William K. (November 19, 1987)։ «Sony Buys CBS Record Division for $2 Billion After Months of Talks»։ Los Angeles Times
- ↑ City Mayors Shintaro Ishihara Governor of Tokyo 7 September 2012 Retrieved on September 22, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակիո Մորիտա գրադարան
- Time ամսագիր, ԱԿԻՈ ՄՈՐԻՏԱ։ գադջեթների գուրու Archived 2013-08-26 at the Wayback Machine.
- Time Ասիա, Time 100: Ակիո Մորիտա Archived 2011-01-14 at the Wayback Machine.
- Սոնի Կենսագրական գրառումներ
- PBS գրառումներ
- Ամբողջ կենսագրությունը World of Biography-ում Archived 2019-11-13 at the Wayback Machine.
- Հունվարի 26 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 1999 մահեր
- Տոկիո քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Բիզնեսմեններ
- Թոքաբորբից մահացածներ
- Ճապոնացի գործարարներ
- Ճապոնացի ֆիզիկոսներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ