Մասարու Իբուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասարու Իբուկա
ճապ.՝ 井深 大
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1908(1908-04-11)[1]
ԾննդավայրՆիկկո, Ճապոնական կայսրություն[2][3][4]
Մահացել էդեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[5][3] (89 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա[1]
ԿրթությունՎասադա համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ և Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա

Մասարու Իբուկա (ճապ.՝ 井深 大, ապրիլի 11, 1908(1908-04-11)[1], Նիկկո, Ճապոնական կայսրություն[2][3][4] - դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[5][3], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի էլեկտրոնիկայի արդյունաբերող։ Համահիմնադիրն է այժմյան Սոնի ընկերության[8]։

1933 թ. ավարտել է Վասեդայի համալսարանը։ Այնուհետև աշխատել է կինոժապավեն արտադրող ընկերության ֆոտո-քիմիական լաբորատորիայում։ 1945 թ. թողել է այդ ընկերությունը և հիմնել է ռադիովերանորոգման արհեստանոց Տոկիոյում։

1946 թ. Իբուկան և Ակիո Մորիտան համատեղ հիմնում են Սոնի ընկերությունը, որը սկզբում կրում էր «Տոկիոյի տելեկոմունիկացիոն ինժեներական կորպորացիա» անունը (մինչ 1958)։ Իբուկայի շնորհիվ Սոնին առաջին ընկերությունը դարձավ, որը կիրառեց տրանզիստորային տեխնոլոգիան ոչ ռազմական նպատակներով։ Իբուկան Սոնիի նախագահն էր 1950 թվականից մինչ 1971 թթ., իսկ 1971-1976 թթ. ընթացքում տնօրենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]