Ակիմ Ավանեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակիմ Ավանեսով
Ծնվել է1883
ԾննդավայրԴոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1966
Ազգությունհայ
ԿրթությունՊենզայի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ

Ակիմ Կարպի Ավանեսով (Հովակիմ Հովհաննիսյան, ռուս.՝ Ованесов Аким Карпович, 1883, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1966), հայազգի նկարիչ: ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մասնաճյուղի առաջին նախագահը (1938):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիմ Ավանեսովը ծնվել և մեծացել է Դոնի Ռոստովում, որտեղ նրա նախնիները 18-րդ դարում գաղթել էին Ղրիմից: Մանկությունն ու պատանեկությունն անցել է Նոր Նախիջևանում: Յոթ տարեկանից Ավանեսովն ընդունվել է Նախիջևանի հայկական հոգևոր ճեմարան, որտեղ սովորել է 4 տարի, այնուհետև ուսումը շարունակել է ռեալական ուսումնարանում: Նրա նկարչության ուսուցիչ Ֆրինկեն, նկատելով տղայի ունակությունները, նրան խորհուրդ է տալիս գեղարվեստական կրթություն ստանալ: 1900 թվականի ամռանը արձակուրդներին Նոր Նախիջևան է գալիս Պենզայի գեղարվեստի ուսումնարանի ուսանող Չերչոպովը և երեք ամսում Ավանեսովին նախապատրաստում ուսումնարանի ընդունելության համար:

Ավանեսովի Պենզայի գեղարվեստի ուսումնարանում ուսումնառության ժամանակ ստեղծած բազմաթիվ գործերը վաճառվել են Դոնի Ռոստովում գտնվող Իոսիֆ Պոկորի խանութում: Պենզայի գեղարվեստի ուսումնարանի նրա համակուրսեցիները՝ Ալեքսանդր Համբարյանը, Գագևը, Դանիշինը, Նենաշևը հետագայում տեղափոխվել են Դոնի Ռոստով:

1906 թվականին ուսումնարանն ավարտեուց հետո Ավանեսովը կնոջ հետ տեղափոխվում է իր հայրենի քաղաք՝ Նոր Նախիջևան և սկսում է նկարչություն դասավանդել երկու ծխական դպրոցներում, միաժամանակ ապրուստ վաստակելու համար մասնավոր դասեր է տալիս, սրբապատկերներ ստեղծում: Ուսումնարանն ավարտելուց երեք տարի հետո Ավանեսովը դասավանդում է միջնակարգ կրթական հաստատություններում՝ Գոգոևյան օրիորդաց վարժարանում, Ռոստովի գեղարվեստի ուսումնարանի երեկոյան դասընթացներում[1]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Ավանեսովը ստեղծում է «Մայր» կտավը, որը Մարտիրոս Սարյանը համարել է նրա լավագույն աշխատանքը: Կտավը ստեղծվել է հայ ժողովրդի ողբերգական պատմության՝ ցեղասանության տպավորության տակ[2]: Կտավն ուշադրության է արժանացել նաև 1920-ական թվականների քաղաքային ցուցահանդեսների ժամանակ, երբ Ռոստովում խորհրդային իշխանության հաստատումից հետո գեղարվեստական կյանքը նորմալ հունով էր ընթանում: Նկարը ցուցադրվել է նաև նկարչի 1963 անհատական ցուցահանդեսի ժամանակ: 1917 թվականին նա ստեղծել է կտավի 2-րդ տարբերակը հետևյալ բովանդակությամբ. մթնշաղ է. հոգնած մայրը կորացած մեջքով հենվել է ծառին ու քնել, իսկ առույգ երեխան պտտվում է նրա շուրջ, շրջակայքում լեռներ են ու բլուրներ: Այս և մի քանի այլ կտավներ տավել են արտերկիր: 1918 թվականին Ավանեսովը ստեղծում է «Լողացողները» կտավը, 1920 թվականին՝ «Երաժշտություն» կտավը: Ստեղծագործելու համար քիչ ժամանակ ուներ: Օրվա մեծ մասն անց էր կացնում հանրակրթական դպրոցներում, այդ թվում` գեղարվեստի դպրոցում: Ավանեսովի ստուդիա են այցելել Մարտիրոս Սարյանն ու Մանուկ Ալաջանովը:

1919 թվականին, երբ հեղափոխականները գրավում են Դոնը, Ավանեսովը սկսում է աշխատել «Դոն-Ռոստ»-ում: Այդ շրջանում նկարիչները ստեղծում էին ագիտացիոն պլակատներ, որոնք փակցնում էին պատուհաններին: 1921 թվականին արդյունաբերող Իսկիդարովի նախկին տանը բացվում է Վրուբելի անվան գեղարվեստի ուսումնարանը, որը ղեկավարում էր Մարիետա Շահինյանի քույրը՝ Մագդալենա Շահինյանը: Դա գեղարվեստի առաջին խորհրդային դպրոցն էր: Պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված էին Լանսերե Եվգենին, Մարտրոս Սարյանը, Ակիմ Ավանեսովը, Ստեփան Աղաջանյանը: Սակայն դպրոցը գործեց կարճ ժամանակահատված: 1922 թվականին Մարտիրոս Սարյանն ու Ստեփան Աղաջանյանը մեկնեցին Երևան: Ավանեսովը, Դոն-Ռոստում 2,5 տարի աշխատելուց հետո, տեղափոխվեց Ռոստովի պետական հրատարակչություն, որտեղ աշխատել է մանկական գրքերի հրապարակման վրա՝ կատարելով նկարազարդումներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ավանեսովը կրկին անդրադառնում է զավակներին փրկող մոր թեմային: 1943 թվականին ստեղծված «Մայր» կտավում պատկերված են ավերված, քանդված տներ, ծուխ ու սարսափ, պայթյուններ, վառվող բեկորներ և երեխան գրկին փախչող մայր: Խորհրդային արվեստի ծաղկման շրջանում Ավանեսովն ակտիվորեն ներգրավվում է քաղաքի գեղարվեստական կյանքի մեջ, դառնում ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մասնաճյուղի առաջին նախագահը (1938), ակտիվ մասնակցում ցուցահանդեսներին, միաժամանակ դասավանդում Պիոներների տանը:

1946 թվականին Ռոստ Իզոյի պատվերով նկարում է «Ռոստովի կայարանի գրավումը» կտավը, որի գլխավոր հերոսը գումարտակի հրամանատար Ղուկաս Մադոյանն է:

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դարից դար»
  • «Մայր» (1917)
  • «Դոնի կազակները» (1943)
  • «Նալբանդյանի ձերբակալումը»
  • «Իվան դա Մարիա»
  • «Վհուկների գիշերաժողով»
  • «Սիմֆոնիա»
  • «Գրքով աղջիկը»
  • «Ռոստովի կայարանի գրավումը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Донская Армения. Вып.1. Ростов/Дон, 2007. ISBN 5 901377-18-4
  • Неопубликованные материалы художника Ованесова, РОМК, 60 –е годы 20 в.