Դարից դար (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարից դար
տեսակգեղանկար
նկարիչԱկիմ Ավանեսով
տարի1915
գտնվում էՌուս-հայկական բարեկամության թանգարան
հավաքածուՌուս-հայկական բարեկամության թանգարան
Ծանոթագրություններ

«Դարից դար», հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի1915 թվականներին ստեղծած կտավը, որը Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկն է[1]։ 2015 թվականին, Հայաստանի ազգային պատկերասրահում վերականգնումից հետո, կտավը գտնվում է Ռոստովի հայ-ռուսական բարեկամության մշակույթի թանգարանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավն արտահայտում է նկարչի զայրույթի բողոքն ընդդեմ բռնության ու դաժանության, մարդու ստրկության[2]։ Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1915 թվականին Ռոստով-Նախիջևան գեղարվեստի հասարակության կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։ Նկարն անջնջելի տպավորություն է թողել հանդիսատեսի վրա, որի մասին վկայում են ռոստովյան թերթերի ակնարկները[3]։ Կտավը համարվում է այն եզակի աշխատանքներից մեկը, որը ստեղծվել է ցեղասպանության ընթացքում։ Կտավը երկար ժամանակ գտնվել է Ռոստովի երկրագիտական թանգարանի պահոցներում։

Կտավի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցը կտավի վերամշակման և ցուցադրության համար այն հանձնել է Հայաստանի ազգային պատկերասրահին։ Ծրագիրն իրականացվել է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Презентация картины Акима Ованесова «Из века в век» | Ростовский Словарь». rslovar.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Armenian-born artist Akim Avanesov's "From century to century" painting handed over to National Gallery for restoration (photoset)». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Из века в век» увидит мир(չաշխատող հղում)
  4. ««ԴԱՐԻՑ ԴԱՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ». ysu.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.(չաշխատող հղում)
  5. «ՀԱՅԱԶԳԻ ՆԿԱՐԻՉ ԱԿԻՄ ԱՎԱՆԵՍՈՎԻ «ԴԱՐԻՑ ԴԱՐ» ԿՏԱՎԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ». http://www.armin.am/armeniaculture/. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին. {{cite news}}: External link in |newspaper= (օգնություն)(չաշխատող հղում)