Ռուս-հայկական բարեկամության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-հայկական բարեկամության թանգարան
ռուս.՝ Музей русско-армянской дружбы
Музей русско-армянской дружбы.JPG
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Ռոստովի մարզ
Վայր Դոնի Ռոստով
Հասցե ք. Դոնի Ռոստով, Ազատության հրապ., 14
Հիմնադրված է 1972
Տնօրեն Սվետլանա Խաչիկյան
Կոորդինատներ: 47°17′25.5″ հս․ լ. 39°43′19″ ավ. ե. / 47.290417° հս․. լ. 39.72194° ավ. ե. / 47.290417; 39.72194

Ռուս-հայկական բարեկամության թանգարան (ռուս.՝ Музей русско-армянской дружбы), թանգարան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը սկզբում տեղակայված է եղել հայկական Սուրբ Խաչ եկեղեցում, այժմ գտնվում է Հայրապետովների (Իսկիդարովի) առանձնատանը։ Թանգարանը բացվել է 1972 թվականի նոյեմբերի 14-ին[1]։

Թանգարանի հասցեն` Ռոստովի մարզ, քաղաք Դոնի Ռոստով, Ազատության հրապարակ, 14[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-հայկական բարեկամության թանգարանը մինչև 2011 թվականը գտնվում էր Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում` Հայրապետովների տանը։

Միքայել Նալբանդյանի կիսանդրին թանգարանի տարածքում
Ռափայել Պատկանյանի կիսանդրին թանգարանի տարածքում

1968-1972 թվականներին Սուրբ խաչ վանքում կատարվել են վերակառուցման աշխատանքներ` Մարկ Գրիգորյանի նախագծով։ 1972 թվականին, վերակառուցման ավարտից հետո, տաճարի շենքում բացվեց Ռոստովի ռուս-հայկական բարեկամության թանգարանը` ավելի քան 30 հազար ցուցանմուշներով։ 2000 թվականից եկեղեցում սկսեցին անցկացվել պատարագներ[3]։ Թանգարանի ցուցանմուշների մեջ կան 18-րդ դարի կենցաղային իրեր, հայերեն գրքեր, գրող Ռափայել Պատկանյանի կյանքի և ստեղծագործության մասին նյութեր և այլն:

Թանգարանում առավել արժեքավորը 18-րդ դարի պղնձե 47 առարկաների պարագաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոն են բերել հայերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի հայկական համայնքը ամենամեծն է Ռուսաստանում։ Հայերի զանգվածային արտագաղթը Ղրիմից Դոնի Ռոստով և Ռուսաստանի հարավի այլ քաղաքներ տեղի է ունեցել 18-րդ դարի վերջում։

Հայերի և ռուսների բարեկամության առաջին թանգարանը բացվել է 1972 թվականին Սուրբ Խաչ վանքի տարածքում։ Դրա ստեղծումը ողջունել է նկարիչ Մարտիրոս Սարյանը։ 2011 թվականին թանգարանը տեղափոխվեց Հայրապետովների առանձնատան պատմական երկհարկանի շենքը, որը նաև հայտնի է որպես Իսկիդարովի տուն։ Շենքը կառուցվել է 1880 թվականին և ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Известия Ростовского областного музея краеведения. - Вып. 5. - 1988.
  • Историко-краеведческий альманах. - Вып. 1. - Ростовское книжное издательство, 1991.
  • Известия Ростовского областного музея краеведения. - Вып. 7. - 1977.
  • Сурб Хач. Мемориальный комплекс: Буклет. - Ростов-на-Дону, 1990.
  • Музей русско-армянской дружбы: Буклет. - Ростов-на-Дону, 1894.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Монастырь Сурб-Хач в Ростове-на-Дону возвращён Армянской Церкви» (ռուսերեն)։ Патриархия.ru։ Վերցված է 2009-07-16 
  2. Музей русско-армянской дружбы
  3. Музей русско-армянской дружбы։ «Музей русско-армянской дружбы» (ռուսերեն)։ Российская сеть культурного наследия։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-07-16 
  4. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-11-09 

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]