Հայրապետովների առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Հայրապետովների առանձնատուն
Музей русско-армянской дружбы.JPG
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Հայրապետովների առանձնատունը գտնվում է Ռուսաստանում
Հայրապետովների առանձնատուն
Կոորդինատներ: 47°13′44.860007999996″ հս․ լ. 39°45′54.590003999988″ ավ. ե. / 47.22912777999999889° հս․. լ. 39.76516388999999663° ավ. ե. / 47.22912777999999889; 39.76516388999999663

Հայրապետովների առանձնատուն (Իսկիդարովի տուն) (ռուս.՝ Особняк Гайрабетовых (Дом Искидарова)), շենք Դոնի Ռոստովի Ազատության հրապարակում: Կառուցվել է 1880 թվականին։ Ի սկզբանե պատկանել է վաճառական Կարպ Հայրապետովի հարազատներին։ XX դարի սկզբին շենքը ձեռք է բերել գործարանատեր Մարկ Իսկիդարովը[1][2]։ 2011 թվականից առանձնատանը գտնվում է Ռուս-հայկական բարեկամության թանգարանը[3][4]։ Հայրապետովների առանձնատունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը կառուցվել է 1880 թվականին վաճառական Կարպ Հայրապետովի ժառանգների միջոցներով Դոնի Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ XX դարի սկզբին առանձնատունը գնել է գործարանատեր, Նախիջևանի քաղաքային հասարակական բանկի տնօրեն Մարկ Իսկիդարովը, որը վերակառուցել է շենքը։

1920 թվականին շենքը պետականացվեց։ Այնտեղ տեղավորվեց Նախիջևանի Վրուբելի անվան արվեստի դպրոցը, որի հիմնադիրներն էին գրող Մարիետա Շահինյանը և նրա քույրը` Մագդալինան։ 1920-ական թվականների վերջին առանձնատան առաջին հարկում գտնվում էր Պուշկինի անվան քաղաքային գրադարանը, իսկ երկրորդում` պիոներական ակումբ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասամբ տուժել են շենքի տանիքը և ճակատի դետալները։ 1947 թվականին շենքը փոխանցվեց գրադարանին։ 1950-ական թվականներին քանդեցին գլխավոր մուտքի մոտի ամբողջ մայթը ծածկող պատշգամբը։ 2000-ականների վերջին շենքը գտնվում էր վատ վիճակում և վերանորոգման կարիք ուներ։

2007 թվականին Սուրբ Խաչ տաճարը վերադարձվեց Հայոց եկեղեցուն: Ռուս-հայկական բարեկամության թանգարանը, որը նախկինում գտնվում էր այնտեղ, տեղափոխվեց Հայրապետովների առանձնատուն։ Շենքում սկսվեց վերանորոգում, որն ավարտվեց 2011 թվականին: 2011 թվականի նոյեմբերի 25-ին Ռուս-հայկական բարեկամության թանգարանը կրկին բացվեց։

Ճարտարապետություն և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի աղյուսե առանձնատան հատակագիծը Г-աձև է[6]։ Շենքի ճարտարապետության և ձևավորման մեջ միավորված են տարբեր ոճերի տարրեր։ Մարմարե դրվագումը, երկաթբետոնե կառուցվածքները, առաջին հարկի մեծ պատուհանները բնորոշ են մոդեռնին։ Ճակատի բարդ ռիթմիկ կառուցվածքը բնորոշ է կլասիցիզմին։

Ճակատների ելուստավորումն ավարտվում է ախավեղագեսով (անտաբլեմենտ) և ատտիկոսներով։ Առանձնատան հյուսիսային անկյունը սկզբնապես ընդգծվում էր գմբեթով (այժմ կորսված է)։ Դեպի Ազատության հրապարակ դուրս եկող ճակատի կենտրոնական մասը զարդարում է էրկերը։ Երկրորդ հարկի որմնացքերն ունեն կիսաշրջանաձև ավարտ։ Մուտքի վերևում կառուցված է ցանցկեն ձուլածո հենասյուներին հենվող մեծ պատշգամբ։ Ճակատը զարդարում են հոնիական որմնասյուները, ծեփազարդերը և դեկորատիվ սվաղը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пролетарский район. Памятники архитектуры района»։ Официальный портал городской Думы и Администрации города։ Վերցված է 2013-11-09 
  2. Черницына В.А. (2011-11-28)։ «Особняк Гайрабетовых (Искидарова)»։ voopiik-don.ru։ Վերցված է 2013-11-09 
  3. «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы»։ yerkramas.org։ 2013-11-27։ Վերցված է 2013-11-09 
  4. Анна Лебедева։ «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы»։ noev-kovcheg.ru։ Վերցված է 2013-11-09 
  5. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-11-09 
  6. Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 29—30.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — ISBN 5-8456-0489-3
  • Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X