Ածխային թխվածքաբլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ածխային թխվածքաբլիթ
Ենթատեսակթխվածքաբլիթ

Ածխային թխվածքաբլիթ (անգլ.՝ Charcoal biscuit), թխվածքաբլիթներ, որոնց ավելացվում է ուռենու փոշի կամ ակտիվացրած ածուխ[1]։ Մյուս բաղադրիչներն են` ալյուր, կարագ, շաքարավազ և ձու[2]։

Ածխային թխվածքաբլիթ շան համար

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ածխային թխվածք պատրաստել են Անգլիայում, 19-րդ դարում, բժշկական նպատակներով, որպես մետեորիզմի և ստամոքսի խնդիրների լուծման միջոց[3]։ 1856 թվականին «The Retrospect of Practical Medicine and Surgery» ամսագիրը խորհուրդ է տվել ախծային թխվածքը ստամոքսաբորբի խանգարման դեմ. ըստ հրապարակման` յուրաքանչյուր թխվածքաբլիթ պարունակում է 10 գրան (648 մգ) ակտիվացրած ածուխ[4]։ 1857 թվականին «Vegetable Charcoal: Its Medicinal and Economic Properties with Practical Remarks on Its Use in Chronic Affections of the Stomach and Bowels» գիրքը ածխային թխվածքը առաջարկել է որպես հոյակապ միջոց` երեխաներին ածուխ տալու համար[5]։

Մեր ժամանակներում ածխային թխվածքը արտադրվում է կրեկերի տեսքով` պանրի հետ ուտելու համար։ Այդ թխվածքը ածխի թեթևակի համ ունի, որը ոմանք որպես հաճելի են նկարագրում[6][7]։ Ածխային թխվածքը նաև միջոց է մարդկանց մարսողական խախտումների, ինչպես նաև` ընտանի կենդանիների մետեորիզմի դեմ[1]։

Մշակութային հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի գրող Իվլին Վոն իր «Վերադարձ Բրայթսհեդ» վեպում նշել է, որ Չարլզ Ռայդերը Օքսֆորդում քննություններին պատրաստվելու ժամանակ օգտագործել է ածխային թխվածք և սառը սուրճ։

Հաստատվել է, որ Լյուդվիգ Վիտգենշթայնը Իռլանդիայում գտնվելու ժամանակ է կերել գրեթե միայն ածխային թխվածքաբլիթ[8]։

2012 թվականի օգոստոսին ածխային թխվածք պատրաստել են Food Network հեռուստաալիքի Chopped: Grillmasters խոհարարական շոուի դրվագներից մեկում, աղանդերի փուլի ժամանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disley, John CharcoalRemedies.com. — Remnant Publications, 2006. — ISBN 978-0-9738464-0-9
  2. Davidson, Alan The Oxford Companion to Food[en]. — Oxford University Press, 1999. — С. 76. — ISBN 0-19-211579-0; Davidson, Alan}}
  3. Rolland, Jacques L. The Food Encyclopedia: Over 8,000 Ingredients, Tools, Techniques and People. — Robert Rose, 2006. — С. 148. — ISBN 0-7788-0150-0
  4. Braithwaite, James The Retrospect of Practical Medicine and Surgery. — W. A. Townsend Publishing Co., 1856. — С. 292.
  5. Bird, James Vegetable Charcoal: Its Medicinal and Economic Properties with Practical Remarks on Its Use in Chronic Affections of the Stomach and Bowels. — J. Churchill, 1857. — С. 65.
  6. Frenette, Brad (2008 թ․ ապրիլի 16). «Impulse Buy: Miller's Damsel Charcoal Crackers». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. Norton, James Supertasters: Steppin' up your cheese game (und). — CHOW, 2008.
  8. Ray Monk, Ludwig Wittgenstein: The Duty of Genius, New York, Penguin, 1990, p. 522.