Ակտիվացրած ածուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվացված ածուխ, դեղամիջոց, որն օգտագործվում է բերանային ճանապարհով առաջացած թունավորումների բուժման համար[1]։ Առավել բարձր արդյունավետության հասնելու համար ցանկալի է այն կիրառել թունավորումից կարճ ժամանակ անց սովորաբար մեկ ժամվա ընթացքում[1][2]։ Այն արդյունավետ չէ ցիանիդներով, երկաթով, լիթիումով, սպիրտներով և մալաթիոնով թունավորումների ժամանակ[2]։ Այն կարելի է օգտագործել բերանացի դեղահաբերի ձևով կամ նազոգաստրալ զոնդով[3]։ Կիրառման այլ ձևերը ներառում են հեմոպերֆուզիոն մեխանիզմները[1]։

Հիմնական կողմնակի ազդեցությունները ներառում են փսխում, կղանքի մգացում, փորլուծություն և փորկապություն[4]։ Առավել ծանր կողմնակի ազդեցություններ են թոքաբորբը, որի պատճառը կարող է հանդիսանալ դեղահաբի ասպիրացիան դեպի շնչառական ուղիներ[4][5]։ Հղիության և կրծքով կերակրման ժամանակ կիրառումն անվտանգ է[6]։ Ակտիվացված ածուխն ազդում է տոքսիններն ադսորբելու մեխանիզմով[4]։

Փայտածուխը թունավորումներից բուժելու համար կիրառվում էր դեռ վաղնջական ժամանակներից, սակայն ակտիվացված ածուխը սկսել է կիրառվել միայն 1900-ականներին[7][8]։ Այն ներառված է ԱՀԿ դեղամիջոցների ցանկում որպես ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը[9]։ Զարգացող երկրներում մեծածախ վաճառքի դեպքում մեկ դեղաչափի արժեքն է 0,46-0,86 ԱՄՆ դոլար[10]։ ԱՄՆ-ում մեկ բուժման կուրսն արժե ավելի քիչ քան 25 ԱՄՆ դոլար[11]։

Կիրառությունը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվացված ածուխն օգտագործվում է բազմաթիվ բերանացի թունավորումների ժամանակ, այդ թվում ֆենոբարբիտալով և կարբամազեպինով թունավորումները[12]։ Սակայն այն արդյունավետ չէ մի շարք թունավորումների ժամանակ, այդ թվում․ ուժեղ թթուներ և հիմքեր, երկաթ, լիթիում, մկնդեղ, մեթանոլ, էթանոլ կամ էթիլենգլիկոլ[12]։

Ոչ մի վերահսկվող ռանդոմիզացված հետազոտություն չի ապացուցել ակտիվացված ածուխի արդյունավետությունը, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն հաճախակի կիրառել[12]։ Գյուղատնտեսության մեջ կիրառվող պարարտանյութերով և դափնեվարդի (oleander) սերմերով թունավորման ժամանակ կատարված հետազոտությունները չեն ապացուցել ակտիվացված ածուխի արդյունավետությունը[13]։

Աղեստամոքսային համակարգի ախտահարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Անգլիայում վաճառվում էին փայտածուխի թխվածքաբլիթներ որպես փորափքանքի դեմ դեղամիջոց[14]։ Շատ երկրներում ակտիվացված ածուխի դեղահաբերն ու պատիճներն օգտագործվում են որպես փորլուծության, փորափոքանքի և ստամոքսի գրգռվածության դեմ դեղամիջոց[15]։ Իրինոտեկան ստացող քաղցկեղով հիվանդ անձանց շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ակտիվացված ածուխն ունի որոշակի արդյունավետություն փորլուծության դեմ պայքարում[16]։ Այն կարող է վատացնել որոշ դեղամիջոցների ներծծումն աղեստամոքսային համակարգից հանգեցնելով դրանց արդյունավետության նվազեցմանը, մասնավորապես կարող է ազդել կղանքի գվայակի թեստի արդյունքների վրա։ Ակտիվացված ածուխն օգտագործվում է նաև հիվանդին ռենտգենոգրաֆիայի նախապատրաստելու համար, նվազեցնելով ստամոքսի գազային պարունակությունը այն բարելավում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի և երիկամային քարերի տեսանելիությունը։ Փայտածուխով թխվածքաբլիթները վաճառվել նաև որպես տնային կենդանիների խնամքի միջոց[փա՞ստ]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պնդումներն այն բանի մասին, որ ակտիվացված ածուխը նպաստում է ատամների սպիտակեցմանը, խումհարության վերացմանը և փորափքանքի կանխարգելմանը, գիտականորեն ապացուցված չեն[17][18]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայքի ոչ ճիշտ կիրառումը (օրինակ թափանցումը թաքեր) կարող է հանգեցնել շնչառական ուղիների ասպիրացիայի, ինչը շտապ բժշկական օգնության բացակայության պայմաններում կարող է հանգեցնել մահվան[19]։ Ակտիվացված ածուխի օգտագործումը հակացուցված է թթուներով, հիմքերով կամ նաֆթային պրոդուկտներով թունավորման դեպքում[փա՞ստ]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավորման կասկածի դեպքում բուժանձնակազմը դեղամիջոցն օգտագործում է կամ անմիջապես դեպքի վայրում կամ վերականգնողական բաժանմունքում։ Այն հազվադեպ օգտագործվում է հեմոպերֆուզիայի ժամանակ արյան միջից թունավոր նյութերի հեռացման համար։ Ակտիվացված ածուխը ներկայումս համարվում է ամենանախըտրելի դեղամիջոցը բազմաթիվ թունավորումների բուժման համար, իսկ այնպիսի եղանակներ ինչպիսիք են արհեստական փսխումը ներկայումս կիրառվում են շատ հազվադեպ։[փա՞ստ]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ AHFS2016 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 57։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Ric20154 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 4,2 «Charcoal, Activated»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 21, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ WHO20082 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Ric20155 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Cecen Ferhan, Aktas Özgür։ «1»։ Activated Carbon for Water and Wastewater Treatment: Integration of Adsorption and Biological Treatment (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9783527639458։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  8. Tascón J. M. D. (2012)։ Novel Carbon Adsorbents (անգլերեն)։ Elsevier։ էջ 640։ ISBN 9780080977447։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  9. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  10. «Charcoal, Activated»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է օգոստոսի 13, 2015 
  11. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 469։ ISBN 9781284057560 
  12. 12,0 12,1 12,2 «Charcoal, Activated»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից մայիսի 22, 2014-ին։ Վերցված է ապրիլի 23, 2014 
  13. «Multiple-dose activated charcoal in acute self-poisoning: a randomised controlled trial»։ Lancet 371 (9612): 579–87։ 2008։ PMC 2430417։ PMID 18280328։ doi:10.1016/S0140-6736(08)60270-6 
  14. Rolland Jacques L. (2006)։ The Food Encyclopedia: Over 8,000 Ingredients, Tools, Techniques and People։ Robert Rose։ էջ 148։ ISBN 0-7788-0150-0 
  15. Stearn Margaret (2007)։ Warts and all: straight talking advice on life's embarrassing problems։ London: Murdoch Books։ էջ 333։ ISBN 978-1-921259-84-5։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին։ Վերցված է 2009-05-03 
  16. «Phase II study of activated charcoal to prevent irinotecan-induced diarrhea»։ J Clin Oncol 22 (21): 4410–7։ Nov 2004։ PMID 15514383։ doi:10.1200/JCO.2004.11.125 
  17. Brooks JK, Bashirelahi N, Reynolds MA (September 2017)։ «Charcoal and charcoal-based dentifrices: A literature review.»։ Journal of the American Dental Association (1939) 148 (9): 661–670։ PMID 28599961։ doi:10.1016/j.adaj.2017.05.001 
  18. «Can activated charcoal help with hangovers?»։ WebMD (անգլերեն)։ Վերցված է մարտի 13, 2019 
  19. «Charcoal lung. Bronchiolitis obliterans after aspiration of activated charcoal»։ Chest 96 (3): 672–4։ 1989։ PMID 2766830։ doi:10.1378/chest.96.3.672 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 232