Jump to content

Ալ-Մանար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ Մանար
ԵրկիրԼիբանանԼիբանան, Բեյրութ
Հեռարձակման գոտիՄիջին Արևելք
Եվրոպա
Հեռարձակման լեզուարաբերեն
Հեռարձակման սկսման թվական1991 թ. հունիսի 4
ՍեփականատերLebanese Communication Group
🌐[http://www.almanar.com.lb almanar.com.lb]


Ալ Մանար (արաբ․՝ المنار‎‎; հայերեն՝ Փարոս), Լիբանանյան արբանյակային հեռուստաալիք, հեռարձակվում է Բեյրութից[1][2]։ Հեռուստաալիքը հիմնվել է 1991 թ. հունիսի 4-ին, սատարում է շիական Հեզբոլլահ կուսակցությանը[3][4]։ Համաձայն հարցումների, Ալ-Մանարը գտնվում է Մերձավոր Արևելքում ամենադիտվող լրատվական հեռուստաալիքների քառյակում։ Ըստ որոշ եվրոպական կազմակերպությունների, հեռուստաալիքը իրականացնում է հակասիոնիստական, հակաիսրայելական և հակաամերիկյան քարոզչություն։ Մի շարք երկրներում հեռուստաալիքի հեռարձակումը արգելափակված է։ 2004 թվականից հեռուստաալիքը արգելված է ԱՄՆ-ում, նաև ալիքի ազգանշանները արգելափակված են Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում[5][6][7]։ Ունի լիցանզավորման խնդիրներ[8] Նիդերլանդներում[9][10], Կանադայում[11] և Ավստրալիայում[12][13], և ոչ պաշտոնապես արգելափակված են այդ երկրներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]