Ալ-Բատտանի
Ալ-Բատտանի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 858 Խառան, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 930[1][2] Սամարրա, Սալադինի նահանգ, Իրաք |
Բնակության վայր(եր) | Ալ-Ռակկա |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[2] |
![]() |
Աբու Աբդուլլահ Մուհամմեդ իբն Ջաբիր իբն Սինան ալ-Ռակկի ալ-Հարրանի ալ Սաբի ալ-Բատտանի (արաբ․՝ أبو عبد الله محمد بن جابر بن سنان الحراني الصابي البتاني, 858, Խառան, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա - 930[1][2], Սամարրա, Սալադինի նահանգ, Իրաք), միջնադարի աստղագետ և մաթեմատիկոս։ Դատելով անունից ծագումով սաբիա է։ Միջնադարյան Եվրոպայում հայտնի է եղել Albategnius լատինականացված անունով։ Ալ-Բատտանին Ալ-Ռակկայում և Դամասկոսում 877 և 919 թվականների միջև անց է կացրել բազմաթիվ աստղագիտական դիտումներ, դրանց արդյունքների հիման վրա կազմել է «Սաբեյական զիջը»։ Ավելի ստույգ, քան Պտղոմեոսը որոշեց դեպի հասարակած արեգակնային ուղեծրի թեքությունը՝ 23°35′41″, և գիշերահավասարի ազդարարումը՝ 54,5″ մի տարով կամ 1° 66 տարում։ Զիջի մեջ մաթեմաթիկական մասում Ալ-Բատտանին նկարագրում է կորնթարդ եռանկյունու հաշման մեթոդները, որը հետագայում զարգացրեցին իսլամական աշխարհի այլ մաթեմատիկոսները։ Ալ-Բատտանին գրել է նաև «Երկնային լուսատունների հեռավորությունների մասին աշխատություն» և մի շարք այլ աստղագիտական աշխատություններ։ Ալ-Բատտանիին նաև հաջողվեց հաշվել արեգակնային տարին, ընդ որում նրա տվյալները լրիվությամբ համապատասխանում են ժամանակակից տվյալներին (24 վայրկյան սխալմամբ)։ Ալ-Բատտանիի Զիջը թարգմանվել է լատիներեն լեզվով 1116 թվականին Պլատոնի (Plato Tiburtinus ) կողմից։ Այն մեծ ազդեցություն է գործել եվրոպական աստղագիտության վրա, ընդհուպ Գեորդ Պուրբախի, Ռեգիոմոնտանի և Նիկոլայ Կոպեռնիկոսի վրա։
Ալ-Բատտանի պատվին Լուսնի վրա խառնարանը կոչեցին ալ-Բատտանի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
- Матвиевская Г. П., Розенфельд Б. А. Математики и астрономы мусульманского средневековья и их труды (VIII—XVII вв.). В 3 т.. — М.: Наука, 1983.
- Матвиевская Г. П. Очерки истории тригонометрии. — Ташкент: Фан, 1990.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ал-Батани // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
|