Ալֆրեդ Մոշեր Բատս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Մոշեր Բատս
անգլ.՝ Alfred Mosher Butts
Ծնվել էապրիլի 13, 1899(1899-04-13)
ԾննդավայրՊոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 4, 1993(1993-04-04) (93 տարեկան)
Մահվան վայրRhinebeck, Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունPoughkeepsie High School?
ԵրկերScrabble?
Մասնագիտությունճարտարապետ և գյուտարար

Ալֆրեդ Մոշեր Բատս (անգլ.՝ Alfred Mosher Butts, ապրիլի 13, 1899(1899-04-13), Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 4, 1993(1993-04-04), Rhinebeck, Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ, հայտնի է որպես Սքրեբբլ սեղանի խաղի ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Մոշեր Բատսը ծնվել է Փոքիփսիում 1899 թվականի ապրիլի 13-ին Էլիսոն Բատսի և Արի Էլիզաբեթ Մոշերի ընտանիքում։ Հայրը դատապաշտպան էր, իսկ մայրը միջնակարգ դպրոցում՝ ուսուցչուհի։ Ալֆրեդը սովորել է Փոքիփսիի միջնակարգ դպրոցում և ավարտել է այն 1917 թվականին, 1924 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը՝ ստանալով ճարտարապետի որակավորում։ Նա նաև զբաղվել է նկարչությամբ, և նրա վեց նկարները ձեռք է բերել Մետրոպոլիտեն թանգարանը[1]։

Սքրեբբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների սկզբին, ավարտելով ճարտարապետի մասնագիտական աշխատանքը, Բատսը որոշում է ստեղծել սեղանի խաղ։ Նա ուսումնասիրում է գոյություն ունեցող խաղերը և բացահայտում, որ դրանք բաժանվում են երեք խմբի՝ թվային խաղեր, ինչպիսին են Զառը և Բինգոն, խաղաքայլերով խաղեր, ինչպիսին են ճատրակը (շախմատը) և շաշկին և բառային խաղեր, ինչպիսին է անագրաման։ Ալֆրեդը ապրում էր Ջեկսոն-Հայթսում (Քվինս), որտեղ էլ ստեղծեց Սքրեբբլ խաղը[2]։ Որպեսզի հավերժացնեն Բատսին խաղի ստեղծման համար, Ջեկսոն-Հայթսի 35-րդ պողոտայում և 81-րդ փողոցում տեղադրված է ոճավորված տառերով ճանապարհային նշան՝ նշանակությամբ Սքրեբբլի ներքևի ինդեքսի[3][4]։

Բատսը որոշեց ստեղծել խաղ, որում համադրվելու էր խաղացողի պատահականությունն ու իմացությունը՝ ներառելով անագրամայի և խաչբառի տարրեր, որոնք հայտնի էին 1920-ական թվականներին։ Խաղացողը պարկից հանելու է տառերով յոթ զառ և փորձելու է կազմել բառեր։ Խաղի բանալին էր Բատսի անգլերենի վերլուծությունը, նա ուսումնասիրել էր Նյու-Յորք Թայմսի տիտղոսաթերթը, որպեսզի հաշվի, թե ինչ հաճախականությամբ է օգտագործվել այբուբենի յուրաքանչյուր տառ։ Այնուհետև Ալֆրեդը օգտագործեց տառերի խտությունը, որպեսզի որոշի, թե յուրաքանչյուր տառ քանի անգամ ներառի խաղում։ Բատսը օգտագործեց միայն չորս զառ "Ս"-ով, որպեսզի խաղացողները չկազմեն հոգնակի թվով բառեր՝ խաղը դարձնելով շատ դյուրին[5]։

Սկզբում Բատսը խաղն անվանեց Լեկսիկո, (Lexiko) (հայերեն՝ բառապաշար), ավելի ուշ այն վերանվանեց Կրիս-Կրոս վորդս (անգլ.՝ Criss Cross Words) և սկսեց փնտրել հրատարակիչ։ Խաղերի վերամշակողները, որոնց հետ նա ի սկզբանե համագործակցում էր, մերժեցին միտքը, բայց Ալֆրեդը համառ էր։ Արդյունքում նա վաճառեց խաղի հեղինակային իրավունքը գործարար և խաղերի սիրահար Ջեյմս Բրունոյին, ով չնչին փոփոխություն մտցրեց դիզայնի մեջ և վերանվանեց այն Սքրեբբլ (Scrabble): 1948 թվականին խաղը դարձավ ապրանքանիշ, և Ջեյմս Բրունոն կնոջ հետ Նյութաունի (Կոնեկտիկուտ) լքված դպրոցը դարձրեց սեղանի խաղերի արտադրության գործարան։ 1949 թվականին նրանք արտադրեցին 2400 լրակազմ, բայց ունեցան 450 դոլլարի կորուստ։ Սակայն խաղը դառնում էր ճանաչված, դրան նպաստում էր Macy’s հանրախանութի պատվերները։ 1952 թվականին Բրունոն արդեն չէր կարողանում բավարարել պահանջը և խնդրեց արտոնագրված Selchow և Righter խաղերի արտադրողին լինել խաղի դիստրիբյուտոր։ Ամբողջ աշխարհում վաճառվել է 150.000.000 ընդօրինակ և միայն Հյուսիսային Ամերիկայում ամեն տարի վաճառվում է 1-2 միլիոն ընդօրինակ[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bruce Lambert (1993 թ․ ապրիլի 7). «Alfred M. Butts, 93, Is Dead; ventor I of SCRABBLE». The New York Times.
  2. Kershaw, Sarah. "NEIGHBORHOOD REPORT: JACKSON HEIGHTS;Rewriting The Story Of Scrabble", The New York Times, October 1, 1995.
  3. Sydney Ember (2011 թ․ հուլիսի 15). «For a Bereft Street Corner in Queens, a Red-Letter Day». The New York Times.
  4. «Historic Scrabble Sign Makes Triumphant Return To Jackson Heights». Queens Gazette. 1945 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Discover the history behind one of the World's Favorite word games!». scrabble.hasbro.com/en-us/history. Hasbro.
  6. «History of SCRABBLE». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 16-ին.
  7. «Spell bound». The Guardian.