Ալֆա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալֆա
Alpha
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր, արկածային ֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ
Թվականօգոստոսի 17, 2018, սեպտեմբերի 6, 2018[1], օգոստոսի 24, 2018 և օգոստոսի 23, 2018
Լեզուfictional language
ՌեժիսորԱլբերտ Հյուզ
ՊրոդյուսերAndrew Rona և Ալբերտ Հյուզ
ԴերակատարներՔոդի Սմիթ Մաքֆի, Լեոնոր Վարելա[2], Նատասիա Մալթե[2] և Jóhannes Haukur Jóhannesson[2]
ՕպերատորMartin Gschlacht
Պատմվածքի վայրԵվրոպա
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունԿոլումբիա Փիքչերս
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ալֆա (անգլ.՝ Alpha), ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Ալբերտ Հյուզն է։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 16-ին։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է օգոստոսի 23-ին՝ 2D, 3D և IMAX ֆորմատներով[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր մոլորակը 20 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթի դարաշրջան։ Նախնադարյան Տաու ցեղի առաջնորդը որդուն՝ Կեդային, իր հետ որսի է տանում՝ համարելով, որ նա արդեն բավականին մեծ է։ Որսի ժամանակ Կեդայի վրա հարձակվում է վիրավոր բիզոնը և նա ընկնում է անդունդը։ Տղան վնասում է ոտքը և դժվարանում է վերադառնալ հայրենի բնակատեղի։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է գայլերի ոհմակը։ Կեդային հաջողվում է հետ մղել գայլերին և վիրավորել նրանցից մեկին։ Սկզբում տղան ուզում է սպանել գիշատչին, բայց հետո մտափոխվում է և սկսում է խնամել նրան։ Մարդու և կենդանու միջև առաջանում է ընկերություն։ Նրանք սկսում են միասին որս անել, և մարդը գայլին անվանում է Ալֆա։ Ճանապարհորդության ընթացքում ոհմակը Ալֆային հետ է կանչում, բայց որոշ ժամանակ անց նա նորից վերադառնում է Կեդայի մոտ։ Միասին նրանց հաջողվում է անցնել փորձությունների միջով և մենամարտի ժամանակ կանգնել ընդդեմ սրատամ վագրի։ Կեդան և Ալֆան ի վերջո վերադառնում են Կեդայի հայրենի բնակատեղին։ Վարժեցրած Ալֆան, որը էգ էր, ունենում է ձագուկներ։ Ֆիլմի վերջում մարդիկ և ընտելացված գայլերը միասին գնում են որսի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կոդի-Սմիթ Մաքֆի Կեդա
Յոհաննես Հյոկյուր Յոհաննեսոն Տաու
Նատասիա Մալթե Ռո
Լեանոր Վարելա Քուրմ
Մերսեդես Դե Լա Զերդա Նու
Իենս Հուլթեն Քսի
Պրիյա Պադժարատնամ Որսորդուհի

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին ծանուցվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ հաստատվել է Ալբերտ Հյուզի ռեժիսոր լինելը։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվեր կղզում (կղզի Բրիտանական Կոլումբիայում) և Դրախմելլերում (Ալբերտա)[4]։ Որոշ նկարահանումներ անցկացվել են Բերնաբի քաղաքում (Բրիտանական Կոլումբիա), ինչպես նաև Իսլանդիայում[5]։ Ֆիլմի մասերը նկարահանվել են Դայնոսոր գավառական այգում (Ալբերտա) 2016 թվականի ապրիլին։ Մամոնտների և բրդոտ ռնգեղջյուրների հետ տեսարանները ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի մեթոդներով։

Հետարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսին ֆիլմի թողարկման ամսաթիվը 2017 թվականի սեպտեմբերի 15-ից տեղափոխվել է 2018 թվականի մարտի 1, ինչը թույլ կտար ֆիլմին ավելի շատ հանդիսատես հավաքել գարնանային արձակուրդներին [6]։ Ավելի ուշ ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է․ այս անգամ 2018 թվականի օգոստոսի 17։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին թրեյլերը հեռարձակվել է 2017 թվականի հուլիսի 18-ին[7]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է կինոքննադատների միջին գնահատականը։ Rotten Tomatoes կայքում պատկերը ունի 79 % դրական վարկանիշ․ 119 գրախոսության հիման վրա միջին վարկանիշը 10-ից 6,5 միավոր է[8]։ Իսկ Metacritic-ում 100-ից 63 միավոր է՝ 26 գրախոսականի հիման վրա [9]։ Megacritic կայքում 10-ից 6,2 է՝ 18 գրախոսության հիման վրա[10]։

Մարդաբան Ստանիսլավ Դրոբիշևսկու կարծիքով նախնադարյան մարդկանց կյանքը, որը ցույց է տրվում ֆիլմում, ոչ մի ընդհանուր կապ չունի հնէաբաններից և ազգագրագետներից ստացած տվյալների հետ։ Ֆիլմը հարուստ է պատմական և աշխարհագրական անհամապատասխանություններով[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cineplex.de/film/alpha/339749/
  2. 2,0 2,1 2,2 ČSFD — 2001.
  3. «Альфа (2018)» (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-26 
  4. 30 April 2016, Kolafa, Pat, «Ice age epic filmed near Hoodoos» (http://www.drumhellermail.com/news/28399-ice-age-epic-filmed-near-hoodoos) The Drumheller Mail. Accessed 15 May 2016
  5. February 22 2016, «The Solutrean Starts Filming in Vancouver This Week» (http://www.whatsfilming.ca/2016/02/22/the-solutrean-starts-filming-in-vancouver-this-week/) What’s Filming? Accessed 15 May 2016
  6. «'Solutrean’ Retitled ‘Alpha,’ Gets New Release Date (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է June 16, 2017 
  7. SonyPicturesRU (2017-07-18)։ «Альфа - первый трейлер»։ Վերցված է 2017-07-19 
  8. «Alpha» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2018-08-30 
  9. «Alpha» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2018-08-30 
  10. «Альфа» (ռուսերեն)։ Megacritic։ Վերցված է 2018-08-30 
  11. Критический разбор фильма "Альфа" от С.В. Дробышевского

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]