Ալոճ գանգրամազիկավոր
Ալոճ գանգրամազիկավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Ալոճենի (Crataegus) |
Տեսակ | Ալոճ գանգրամազիկավոր (C. ulotricha) |
Միջազգային անվանում | |
Crataegus ulotricha |
Սզնի, ալոճ գանգրամազիկավոր (լատին․՝ Crataegus ulotricha), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2-5 մ բարձրությամբ, փշոտ ճյուղերով թուփ կամ ոչ մեծ ծառ է։ Երկգույն տերևները վերևից խավոտ-կանաչ են, տակից՝ մոխրագույն, գանգրահեր, փափուկ, վեգետացիայի վերջում անհետացող թավոտությամբ, լայն ձվաձև կամ ռոմբաձև, ոչ խոր եռաբլթակ, անհավասար սղոցաձև կամ թույլ կտրտված եզրերով։ Ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով է։ 2-4 կորիզներով պտուղները համարյա սև են, մուգ ծիրանագույն, կարմիր բալագույն, գնդաձև կամ էլիպսաձև[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Զանգեզուրի (Թասի լեռնանցք) ֆլորիստիկական շրջանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառների եզրերին, նոսր անտառում, կիրճերի լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-հոկտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, Հայաստանի էնդեմիկ, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|