Ալյոնա Լեդենյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնա Լեդենյովա
Professor Alena Ledeneva, Laurence Cockroft, Michela Wrong and Paul Kett at Chatham House.jpg
Ծնվել է1964[1][2][3][…]
Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Անգլիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունսոցիոլոգ, համալսարանի դասախոս, տնտեսագետ և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Մանչեսթերի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Լոնդոնի համալսարանի քոլեջ
Ալմա մատերՆովոսիբիրսկի պետական համալսարան (1986) և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Կայքucl.ac.uk/ssees/people/alena-ledeneva
Commons-logo.svg Alena V. Ledeneva Վիքիպահեստում

Ալյոնա Լեդենյովա (անգլ.՝ Alena V. Ledeneva, 1964[1][2][3][…], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բրիտանացի սոցիոլոգ, Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր[4]։

Հայտնի է բլատի, կաշառակերության, հեռախոսային իրավունքի և խորհրդային ու հետխորհրդային կորպորատիվության մասին աշխատանքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Նովոսիբիրսկի պետական համալսարանը «տնտեսական կիբերնետիկա» մասնագիտացմամբ։ 1991-1996 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանի սոցիալ-քաղաքական տեսության ֆակուլտետում, ավարտել է Քեմբրիջի համալսարանի ասպիրանտուրան։

1999 թվականից դասավանդում է Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Եղել է Դևիսի անվան ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի հրավիրված մասնագետ Հարվարդի համալսարանում (2005), Մանչեստրի համալսարանում (2006), Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (2010)։ 2005-2007 թվականներին եղել է Վալդայ միջազգային բանավեճի ակումբի անդամ։

2012-2017 թվականներին ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի՝ կոռուպցիայի հետազոտությանն ուղղված խոշորագույն նախագծի ուղղություններից մեկը՝ Anticorruption Policies Revisited: Global Trends and European Responses to the Challenge of Corruption (ANTICORRP)[5]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը Էնթոնի Հիդդենսն է։ Դուստրը սովորում է Օքսֆորդի համալսարանում[6]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդենյովայի հետազոտությունների շրջանակն ընդգրկում է կոռուպցիան, տնտեսական հանցագործությունները, ոչ ֆորմալ կապերն ու խնամակալ-հաճախորդ հարաբերությունները։

Իր առաջին՝ «Russia’s Economy of Favours: Blat, Networking and Informal Exchange» գրքում նա վերլուծում է բլատի ֆենոմենը՝ ոչ ֆորմալ շփումների և անձնական կապերի օգտագործումը ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար խորհրդային համակարգում։ Նա ուսումնասիրել է այդ երևույթի պատմական, սոցիալ-տնտեսական և մշակութային բաղադրիչները և դրա ազդեցությունը հետխորհրդային Ռուսաստանի վրա։ Լեդենյովան հաստատում է, որ թեև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքական և տնտեսական բարեփոխումները փոխեցին ռուսական առօրյան, սակայն բլատի պրակտիկան դեռևս առանցքային է հետխորհրդային առևտրային տնտեսության սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից։

«How Russia Really Works» գրքում Լեդենյովան ուսումնասիրում է 1990-ականներին Ռուսաստանի քաղաքականության, բիզնեսի, ԶԼՄ-ների և իրավական համակարգի գործառնությունը։ Նա բացահայտում է այնպիսի երևույթներ, ինչպես հատուկ ընկերությունների վարձակալությունը մրցակիցների սև փիարի համար, հարկերից և օրինական դաշտից խուսափելու մեխանիզմների մշակումը։ Նրա կարծիքով այդ երևույթները վնասում են ֆորմալ կառույցների գործունեությանը։

«Can Russia Modernise?» գրքում Լեդենյովան նկարագրում է այն ոչ ֆորմալ կապերը, որոնք ձևավորում են ռուսական «համակարգը», այսինքն՝ գաղտնի կառավարման սխեմաները։ Նա կասկածի տակ է դնում ֆորմալ իշխանության դերը և առաջ է քաշում ժամանակակից Ռուսաստանում որոշումների կայացման այլընտրանքային տեսություն։

Լեդենյովայի «Ռուսաստանյան բարեհաճությունների տնտեսությունը. «բլատ», միջավայրը և ոչ ֆորմալ փոխհարաբերությունները» (Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 1998), «Ինչպե՞ս է Ռուսաստանն իրականում աշխատում. ոչ ֆորմալ պրակտիկաները 1990-ականներին (Քորնել համալսարանի հրատարակչություն, 2006) և «Կարո՞ղ է Ռուսաստանն արդիականանալ. համակարգ, ուժային կապերը և ոչ ֆորմալ կառավարում (Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 2013) դարձել են պարտադիր ընթերցման գրականություն ռուսաստանյան հետազոտությունների և սոցիալական գիտությունների բնագավառներում։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ ռուսերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барсукова C., Леденева А. От глобальной коррупционной парадигмы к изучению неформальных практик: различие в подходах аутсайдеров и инсайдеров Archived 2018-05-13 at the Wayback Machine. // Вопросы экономики, 2014, № 2. С. 118—132.
  • Леденева А. В. Личные связи и неформальные сообщества: трансформация блата в постсоветском обществе // Мир России. 1997. Т. 6. №. 4. С. 89-106.
  • Леденева А. В. Неформальная сфера и блат: гражданское общество или (пост)советская корпоративность? // Pro et Contra. 1997. Т. 2. № 4. С. 113—124.
  • Леденева А. В. Блат и рынок: трансформация блата в постсоветском обществе // Неформальная экономика. Россия и мир / Под ред. Т.Шанина. М.: Логос, 1999. С. 111—125.
  • Леденева А. В. Теневой бартер: повседневность малого бизнеса// Неформальная экономика. Россия и мир / Под ред. Т. Шанина. М.: Логос, 1999. С. 292—310.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 Korean Authority File (կոր.)
  4. alena-ledeneva Archived 2014-05-12 at the Wayback Machine.
  5. University College London, UK (UCL) Anticorrp
  6. Алена Леденева Сноб (журнал)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]