Ալմիրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալմիրոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ70 մետր
Բնակչություն7244 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2422
Փոստային դասիչ37100
Պաշտոնական կայքalmyros.gr
Ալմիրոս (Հունաստան)##
Ալմիրոս (Հունաստան)

Ալմիրոս[1][2] (հուն․՝ Αλμυρός[3]), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 67 մ բարձրության վրա, նույնանուն գետի, որը թափվում է Պագասիտիկոս ծովածոց, ձախ ափի 3 կմ երկայնքով, Նեա Անխիալոս օդանավակայանից 5 կմ հարավ, Վոլոսից 25 կմ հարավ-արևմուտք և Աթենքից 158 կմ հյուսիս-արևմուտք[4]։ Համանուն համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է Թեսալիա ծայրամասի Մագնիսիա ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 7955 մարդ է[3]։

Քաղաքի արևելքով անցնում է Պիրեյոս-Աթենք-Սալոնիկ-Էվզոնի եվրոպական երթուղի E75-ի մաս կազմող ավտոմայրուղի 1-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմիրոսի մոտակայքում՝ 10 կմ հեռավորության վրա, գտնվել է հնագույն Ալոս քաղաքը[5]։

Ժամանակակից Ալմիրոսը հիմնադրվել է 13-րդ դարում։ Այն ավելի հին՝ 9-րդ դարում՝ Լևոն VI Իմաստասերի կառավարման ժամանակաշրջանում (886-912) հիմնադրված բնակավայրի համանունն է։ Ինչպես հայտնում է իսպանացի ճանապարհորդ Վենիամին Թուդելսկին, որը Սուրբ երկիր էր ճանապարհորդել 1173 թվականի վերջին, Ալմիրոսը եղել է Թեսալիայի ամենակարևոր առևտրական կենտրոնը և Վենետիկի, Պիզայի և Ջենովայի հիմնական շուկաներից մեկը։ 14-րդ դարում քաղաքը բազմիցս կողոպտվել է ֆրանկների և տարբեր ցեղերի կողմից և վերջապես որոշ ժամանակ անց մտել է Ստեֆան Դուժանի Սերբա-հունական թագավորության մեջ, որը նվաճվել է 1392 թվականին օսմանցիների կողմից։ 16-րդ դարում քաղաքը կորցրել է իր նախկին բարգավաճումը և վերացել է ժանտախտի համաճարակից և ալժիրցի ու այլ ծովահենների թալանի պատճառով, որոնք ամբողջ Միջերկրական ծովը պահում էին վախի մեջ։ 19-րդ դարի սկզբին նոր քաղաքը պատկանել է Ալի փաշա Տեպելենսկու պետությանը, իսկ հետո անցել է նրա որդու՝ Վելի փաշայի իշխանության տակ։ 1833 թվականին Ալմիրոսը կործանվել է Թաֆիլ Բուզի կողմից, որն առևանգել է նշանավոր շատ քրիստոնյաների և օսմանցիների։ 1897 թվականին Ալմիրոսին մեծ վնասներ է պատճառել թուրքական բանակը։ 1881 թվականի Կոստանդնուպոլսի պայմանագրով Ալմիրոսը մտել է Հունաստանի թագավորության կազմի մեջ։

Քաղաքը վնասվել է 1955 թվականի ապրիլի 19-ի 6,2 բալլ ուժգնությամբ[6][7] և 1980 թվականի հուլիսի 9-ի 6,3 բալլ ուժգնությամբ երկրաշարժերից[8]։

1998 թվականի մայիսին վերականգնումից հետո բացվել է Ալմիրոսի հնագիտական թանգարանը[9]։

Ալմիրոսի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը ստեղծվել է 1912 թվականին[10]։ Ալմիրոսի համայնքի մեջ մտնում է ութ բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 7955 մարդ է[3]։ Մակերեսը 209,979 կմ² է[4]։

Բնակավայր Բնակչություն (2011)[3], մարդ
Ալմիրոս 7955
Անո Մավրոլոֆոս 26
Արիլոխորիոն 67
Զարկադոխորիոն 8
Մավրոլոֆոս 16
Նեոհորակիոն 118
Պարալիա Ալմիրու 21
Պերդիկա (Մագնիսիա) 9

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 8418[11]
2001 7895[11]
2011 7955[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алмиро́с // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 7—31.
  2. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  4. 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 388. — ISSN 1106-5761.
  5. Հերոդոտոս. История. VII 173, 197
  6. «Λεχώνια 1955 (VIII)» (հունարեն). Ο.Α.Σ.Π. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Ο Βόλος ισοπεδώθηκε από 6,2 Ρίχτερ (video)» (հունարեն). Magnesia News. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «M 6.3 - Greece» (անգլերեն). National Geophysical Data Center (NGDC). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  9. Έλσα Νικολάου (2012). «Γιαννοπούλειο Αρχαιολογικό Μουσείο Αλμυρού. Ιστορικό» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων - αναλυτικά. Κ. Αλμυρού (Λαρίσης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  11. 11,0 11,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմիրոս» հոդվածին։