Ալկուեսկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
իսպ.՝ Alcuéscar[1]
Դրոշ Զինանշան
Bandera de Alcuéscar (Cáceres).svg Escudo de Alcuéscar (Cáceres).svg

Alcuéscar 17.jpg
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես108 կմ²
ԲԾՄ488±1 մետր
Բնակչություն2470 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10160
Ավտոմոբիլային կոդCC
##Ալկուեսկար (Իսպանիա)
Red pog.png

Ալկուեսկար (իսպ.՝ Alcuéscar), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Լիանոս դե Կասերես շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 108,93 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 2974։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 39 կիլոմետր է։ 

Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Մոնտանչեսի դատական տարածաբաժնի կազմում[3]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 650 տուն և 3560 բնակիչ[4]։

Այս ոչ մեծ քաղաքը, որ հիմնադրվել է դեռևս մավրերի տիրապետության ժամանակաշրջանում՝ 830 թվականին, ընկած է զբոսաշրջային-ուխտագնացային Արծաթե երթուղու (Via de la Plata) վրա, որը Սևիլյայից դեպի Սուրբ Հակոբ առաքյալի հուղարկավորության վայրը տանող ուխտագնացային Camino de Santiago ճանապարհի մի ճյուղն է։ Բնակավայրին լայն համբավ է բերել դեռևս վեստգոթերի տիրապետության ժամանակներում՝ յոթերորդ դարի վերջերին այստեղ կառուցված Santa Lucía del Trampal եկեղեցին, որը վերջերս վերակառուցվել է, համալրվել ինտերպրետացիոն կենտրոնով։ Կա նաև հյուրընկալությամբ հռչակված, մեծ այգի ունեցող վանական համալիր, որը ծանր ժամանակներում ապաստան ու սնունդ է տվել խիստ կարիքավորներին և հիմա էլ ուխտավորներին անվճար ճաշ է առաջարկում, ինչպես նաև բաժանում պաշտամունքային-հուշանվերային ինքնատիպ խեցիներ [5]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից ի վեր՝ Ալկուեսկարի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[6][7].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
  3. Cervantes Virtual [1]
  4. Municipio Código INE -10.010 [2]
  5. Santa Luc a del Trampal Basilica, Alcuescar, Spain
  6. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
  7. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]