Ալլեն Դեյվիդ (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դեյվիդ Ալլեն (անգլ.՝ David Allan, փետրվարի 13, 1744(1744-02-13)[3][1][2], Alloa, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6] - օգոստոսի 6, 1796(1796-08-06)[1][2], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), շոտլանդիացի նկարիչ և լուսավորիչ։

Ալլեն Դեյվիդ
Self Portrait by David Allan.jpg
Ծնվել էփետրվարի 13, 1744(1744-02-13)[3][1][2]
ԾննդավայրAlloa, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6]
Վախճանվել էօգոստոսի 6, 1796(1796-08-06)[1][2] (52 տարեկանում)
Մահվան վայրԷդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
David Allan (painter) Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Ալլենը ծնվել է 1744 թվականի փետրվարի 13-ին Շոտլանդիայի կենտրոնում՝ Ալլոյում: Նրա գործերը պատմական թեմաներով են: 1762 թվականին ավարտել է Ֆլուլիս Գլազգոյի գեղանկարչության ակադեմիան: Յոթ տարվա հաջող ուսումնառությունից հետո նա ստանում է լորդ Կաթքարտի և Մարսի Էրսկի հովանավորությունը: Էրսկինի հովանավորությամբ Ալլենը հնարավորություն է ստանում ճանապարհորդել Հռոմում: Նա այնտեղ մնաց մինչև 1777 թվականը, որտեղ ուսումնասիրեց Գավին Համիլտոնի գործերը և սովորեց կրկնօրինակել շատ վարպետների:

1771 թվականին նրա երկու պատմական նկարները՝ «Պոնտոս Մեծը իր պարտությունից հետո» և «Կլեոպատրան Մարկոս Անտոնիոսի մոխիրը քամուն է տալիս», ներկայացվել են Լոնդոնի թագավորական ակադեմիայում անցկացվող ցուցահանդեսին, որտեղ վերջինս հաղթող է ճանաչվել: 1773 թվականին Հռոմում նրա «Hector’s Farewell from Andromache» նկարը արժանացել է Accademia di S Luca's ոսկե մեդալի:

Նկարչի գերեզմանաքար

Շոտլանդիայի ազգային պատկերասրահում այժմ գտնվում է «Դիմանկարչության բնօրինակ» նկարը: Նկարում ներկայացված է կորնթացի սպասուհի, որը նկարում է իր սիրեկանի ստվերը: Այն ավելի հայտնի է Դոմենիկո Ջունեգոյի հրաշալի փորագրությամբ: 1773 թվականին Սուրբ Ղազար ակադեմիայի կողմից արժանացել է ոսկե մեդալի՝ որպես պատմական կոմպոզիցիայի լավագույն նմուշ: Իտալիայում նա այցելել նաև Նեապոլի թագավորություն, որտեղ նրան լավ ընդունելության է արժանացրել լորդ Քեթքարտի եղբայր Ուիլյամ Համիլթոնը, ով նաև Բրիտանիայի դեսպանն էր:

Նա հրաշալի նկարներ է նկարել Հռոմի և Նեապոլի փողոցների պատկերներով:

1777 թվականին վերադարձել է Հռոմից, շարունակել է ապրել և ստեղծագործել Լոնդոնում: 1780 թվականին տեղափոխվել է Էդիմբուրգ:1786 թվականին Ալեքսանդր Ռոչկիմանի մահվանից հետո նշանակվել է Արվեստի ակադեմիայի ռեժիսոր և վարպետ: Այդ շրջանում ստեղծել է մի շարք նկարներ, այդ թվում՝ «Շոտլանդական հարսանիք», «Հոլանդական պար», «Նուրբ հովվի նկարազարդումներ» (Ալլան Ռամսայի «Նուրբ հովիվ» բանաստեղծության հիման վրա):

Նկարազարդումներ է կատարել նաև Ջեյմս Մաքֆերսոնի «Ossian» բանաստեղծության համար:

Նրան երբեմն կոչում էին «Շոտլանդական Հոգարթ», չնայած նա չուներ Հոգարթի երգիծական հատկությունները:

Նրա ուներ շատ աշակերտներ, որոնց թվում էր Ալեքսանդր Կարսը, որի վաղ շրջանի աշխատանքների վրա զգացվում էր Ալլենի ազդեցությունը[7]:

Դոյվիդ Ալլենը մահացել է 1796 թվականի օգոստոսի 6-ին Էդիմբուրգում:Հուղարկավորել են Հին Հոլթնում:Գերեզմանաքարը պատրաստվել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]