Ալի Շոհենցուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Շոհենցուկով
կաբ.-չերք.՝ Щоджэнцӏыкӏу Iэсхьэд и къуэ Алий
Ծնվել էհոկտեմբերի 28, 1900(1900-10-28)
ԾննդավայրԲակսան, Nalchiksky Okrug, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 29, 1941(1941-11-29)[1] (41 տարեկան)
Վախճանի վայրԲաբրույսկի շրջան, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ

Ալի Ասխադովիչ Շոհենցուկով (կաբ.-չերք.՝ Щоджэнцӏыкӏу Iэсхьэд и къуэ Алий, ռուս.՝ Али Асхадович Шогенцуков, հոկտեմբերի 28, 1900(1900-10-28), Բակսան, Nalchiksky Okrug, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1941(1941-11-29)[1], Բաբրույսկի շրջան, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաբարդացի խորհրդային բանաստեղծ, Կաբարդական խորհրդային պոեզիայի հիմնադիրը, Կաբարդա-Բալկարական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ստամբուլի մանկավարժական ուսումնարանում (1917-1919 թվականներ), այնուհետև վերադարձել է հայրենիք։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, զոհվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում։

Շոհենցուկովի գրական ժառանգությունը նախահեղափոխական և խորհրդային շրջանում կաբարդացի ժողովրդի կյանքի գեղարվեստական տարեգրությունն է՝ «Մադինա» (1933 թվական) և «Տեմբոտի երեկվա օրերը» (1935 թվական) պոեմները, «Կամբոտը և Լյացան» (1938 թվական) չափածո վեպը։ Գրել է նաև «Մեկ փութ ալյուր» և «Հին տանձենու տակ» պատմվածքները, որոնցով սկզբնավորվել է կաբարդական խորհրդային արձակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Шогенцуков Али Асхадович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 540